Մարտի 31-ն է, օրը ուրբաթ: Երեւան քաղաքի լավագույն թաղամասերից մեկի' Էրեբեւնու արևը վառում էր: Գլխավոր փողոցի սեփական տներից մեկից դուրս էր գալիս ընտանիքի միակ որդին, 24-ամյա Արամը: Նա բարձրահասակ տղա է, մոտ 1,76 հասակ ունի, միջին կառուցվածքի տեր տղամարդ է, ունի արտահայտված դունչ, սակայն դա նրան միայն գեղեցկացնում էր:
Արամը ավարտել էր Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, սակայն իր բռնկուն, ինքնահավան ու բոլորին շատ հաճախ թերագնահատող հայացքի տեր մարդը դժվար թե կարողանար դիվանագետ աշխատել: Հենց այդ պատճառով Արամը ընտրեց այն ոլորտը, որտեղ նա կարող էր անել այն, ինչ կցանկանար: Նա զբաղվում է բիզնեսով: Ուներ սեփական փաստաբանական խորհրդատվության ընկերությունը: հիմնել էր երկու տարի առաջ, իր երկու լավագույն ընկերների հետ, որոնք փաստաբան են:
Պատմության սկիզբը կարդալով ձեզ մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Արամը մեծամիտ է, սակայն նրա պահվածքի պատճառն այլ է: Արամը միշտ մտածել է, որ եթե մարդ հիմար է, ապա դա նրա մեղքն է, եթե ծուլության պատճառով փող է մուրում, ապա դա նույնպես նրա մեղքն է: Նա երբեք չի խղճացել ոչ մուրացկանի, ոչ հիվանդի եւ ոչ էլ առավել եւս գեր, անիքնավստահ եւ շատ ժամանակ նաեւ իր անգրագետ ու պարզամիտ ղեկավարներին: Նա գիտեր եւ չէր թաքցնում, որ ինքը խելացի է, գեղեցիկ եւ իր համար փայլուն ապագա է կերտելու: Սակայն, չնայած այս ամենին Արամը հաճախ էր սիրում շփվել իր խոսքերով ասած' հիմարների հետ, եւ հատկապես հիմար աղջիկների, ովքեր նրան զվարճանլի էին թվում: Այդպիսի մի վառ օրինակ է նաեւ նրա վերջին երեք շաբաթվա ընկերուհին' ինչպես ինքն է սիրուն իրեն անվանել Լիլուն:
Շատերին կարող է զարմացնել նաեւ այն, որ Արամը երբեք չի սիրահարվում եւ ոչ էլ հրապուրվում է, ուղղակի որոշակի ժամանակ նրան հետաքրքրում է որեւէ մեկի մարմինը, ոչ ավելին: Նա կնամոլ չէ, բայց պահանջ այնուամենայնիվ զգում է:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...