Մաս 13

1.2K 19 4
                                    

Եվգենյան կանգնած էր շենքի բակում' հորդ անձրեւի տակ, անշարժ: Նա լաց էր լինում, բայց դա ոչ ոք չէր կարող նկատել:

Անկողնու վրա պառկած էր Արամը, աչքերը փակ էին, երեւի քնած էր,իսկ նրա կողքին քնած էր մի կին:

Եվգենյան դեռ ուշքի չէր գալիս, անընդհատ հիշում էր այդ պահը հաստատ իմանալու համար, որ չի սխալվում:

Պառկած էր նա, կողքին մի սեւահեր աղջիկ, որի ձեռքը նրա կրծքին էր: Այդ պահին Եվգենյան չդիմացավ ու արցունքները իրենք իրենք հոսեցին, նա նույնիսկ փղձկաց, բայց փակեց բերանը' նրանց չարթնացնելու համար: Մի ձեռքով բերանը փակելով նա շարժվեց դեպի ելքը' բանալին դնելով սեղանին:

Հիմա նա նստած է փողոցում, սառը անձրեւի տակ, որին միացավ նաեւ քամին :

Եվգենյա

Մի՞թե ես կարող էի մտածել, որ մենք կապրենք երկար ու երջանիկ: Նա ժամեր անց արդեն նորին ունի, իսկ ես պատրաստվում էի նրան սեր խոստովանել: Հիմար աղջիկ:

Չնայած, ինչի՞ց եմ ես նեղանում : Նա ախր զգուշացրել էր, որ երբեք չի սիրի ինձ: Ինչի՞ վրա էի ես հույս դրել:

Գնամ տուն: Ես ներս մտա հյուրասենյակ, մայրիկը հայրիկի հետ էր զրուցում: Ես այնքան տխուր էի, որ այդ իրադարձության վրա անգամ ուշադրություն չդարձրի, ուղղակի շարժվեցի դեպի իմ սենյակ:

-Եվգենյա,-կանչեց ինձ հայրիկը, ո՞ւր ես գնում: Ես եկել եմ քեզ տեսնելու համար: Մայրդ ասաց, որ դու հիվանդ ես:

-Ոչ մի լուրջ բան,-ճանապարհս դանդաղ շարունակելով ու նրանց չնայելով ասացի ես,-ես ուզում եմ հանգստանալ: Խնդրում եմ, ինձ մի անհանգստացրեք:

-Բայց, աղջիկս...

Ես նրանց էլ չէի լսում: Փակեցի դուռն ու պառկեցի մահճակալիս ամբողջովին թաց հագուստով:

Պառկեցի, կծկվեցի ու անկախ ինձնից հիստերիկ լաց սկսվեց մոտս: Ես բարձով փակեցի դեմքս,,որպեսզի ոչ ոք չլսի: Ես ինձ ուղղակի մաեծսերի բաժանված էի զգում: Կարծես, ես հենց նոր իմացա, որ հիվանդ եմ քաղցկեղով, շաքարով, թոքախտով եւ միաժամանակ ես վտանգավոր եմ շրջապատի համար:  Ահա, թե ինչի էր նման նրան կորցնելը, նրա դավաճանությունը, նրա...Ատում եմ նրան, բայց այնպես կցանկայի նրան համբուրել, գրկել նրան, շոյել մազերը, նրա մեջքը, որի վրա ես բազմաթիվ քերծվածքներ եմ թողել:

Ես քնեցի:

Արթնացա թռան թակոցից, մայրիկն էր:

-Աղջիկս լա՞վ ես, ինչ-որ բան չե՞ս ուտի:

-Մայրիկ, ես հոգնած եմ, խնդրում եմ...

-Լավ, լավ: հանգստացիր, բայց երեկոյան դու անպայման մի բան պետք է ուտես, լա՞վ:

-Ես կերել եմ, միայն հանգստանալ եմ ուզում:

-Լավ, ես քեզ չեմ խանգարի:

Նա գնաց, բայց ես ուժ չունեի անգամ աչքերս բացելու համար: Ես նորից քնեցի:

Երազում ինչ-որ ձայներ էի լսում: Կարծես հայրիկն ու մայրիկը նորից միասին էին, հաշտվել են: Բայց ես նաեւ լացի ձայն էի լսում, դա մայրիկն էր: Ես ցանկացա արթնանալ այս երազից ու տեսա շտապօգնության բժշկին: Նա ինձ փորձում էր ուշքի բերել :

-Բժիշկ, ինչ է պատահել նրան: Նա երեկ ջերմում եմ, բայց ասաց, որ անցել է: Անգամ դուրս է գնացել:

-Նրա հագուստը ամբողջովին թաց է, նա թույլ է: Ջերմություն ունի, -նա Եվգենյայի թեւատակից հանեց ջերմաչափը,-39 աստիճան: Սա լուրջ է, պետք է նրան հիվանդանոց տեղափոխենք:

Ես այլեւս ուժ չունեի որևէ բան լսելու, ես հոգնած էի, ես ուզում էի քնել:

Այնքան հաճելի էր քնելը: Արամն էլ է երեւի քնած...

Հեղինակ

Եվգենյային տեղափոխեցին հիվանդանոց, նա անգիտակից էր, բարձր ջերմությոն ուներ:

Նա արթնացավ երկու օր հետո, բայց քիչ դեպքեր տեղի չունեցան նաեւ այդ 48 ժամվա ընթացքում:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя