Եվգենյան քնից շատ շուտ արթնացավ: Նա դա ատում էր...
Գնաց լոգարան, հագնվեց ու իջավ ներքև : Նրա մայրը արդեն նախաճաշ էր պատրաստել ու սպասում էր նրան:
-Բարի լույս,-դժգոհ ասաց նա' մորը:
-Բարի լույս:
-Հայրիկը որտե՞ղ է:
-Քիչ առաջ դուր եկավ, շտապ գործեր ուներ: Շուտով ես էլ եմ դուր գալիս: Կուզե՞ս, քեզ մինչև համալսարան կհասցնեմ:
-Չէ, ես ինքս:
-Լավ, ինչպես կուզես: Դե, ես գնացի,-նրա մայրը վերցրեց պայուսակը ու դուր եկավ:
Եվգենյան նախաճաշեց, վերցրեց հեռախոսը ու հավաքեց Արամի համարը: Նա նրան կարոտել էր: Երեկ նա նրան տուն բերեց ու նրանք էլ չեն խոսել:
-Ալլո:
-Արամ, ես արթուն եմ:
-Շնորհավորում եմ,-ծիծաղելով ասաց նա:
-Շնորհակալ եմ,-ժպտաց Եվգենյան:
-Սպասիր, հինգ րոպեից տեղում կլինեմ:
-Դու արդեն ճանապարհի՞ն էիր:
-Ուզում էի քեզ նախաճաշ մատուցել անկողնում, բայց չհասցրի:
-Լավ, արի սիրելիս, սպասում եմ:
Նա անջատեց հեռախոսը ու առաջին անգամ մտածեց, թե ինչպես պետք է ծնողներին պատմի Արամի մասին:
Դա մի փոքր դժվար կլինի: Նրանք Արամին ընդունել են միշտ որպես իմ հոր փաստաբան, նա երբեք ցույց չի տվել, թե ինչ հարաբերությունների մեջ են նրանք ու հիմա ԲՈՒՄ, նա նրա ընկերն է:
Հեռախոսը զանգեց, Արամն էր:
-Դուրս արի,-ասաց Արամը ու անջատեց:
Եվգենյան հետ եկավ իր մտքերի աշխարհից ու տանից դուր եկավ, նստեց Արամի մեքենան ու համբուրեց նրա շուրթերը' երկար ու այնպիսի կրքով, որ կարծես նրան մի քանի ամիս չէր տեսել:
Նա ձեռքը դրել էր Արամին, իսկ նա իր հերթին գրկել էր նրա գոտկատեղը:
-Եթե իմանայի, որ այսքան կարոտելու ես, մի փոքր էլ ուշ կգայի: Այդ ժամանակ ավելի երկար կհամբուրեյիր:
-Սիրում եմ քեզ,-նրա ձեռքը դեր նրա այտին էր ու դանդաղ իջավ դեպի պարանոց:
Արամը մեղմ ժպտաց: Նա այնպիսի քնքշությամբ էր նայում նրան...
-Գնացի՞նք,-հարցրեց Արամը' մի քանի րոպե հետո:
-Ըհը, -Եվգենյան տեղավորվեց իր տեղում ու կապեց ամրագոտին:
Նրանք լուռ էին մեքենայի մեջ:Աղջիկը շատ մտածկոտ էր ու տղան դա նկատեց: Նա առհասարակ շատ էր նայում նրան:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...