Մաս 9

2.1K 24 2
                                    

Արամը կես ժամ շուտ արդեն հանդիպման վայրում էր: Նա նկատեց, որ սավանները դեռ երեկվանն են ու դրանց վրա արյան հետքեր կան:

Պահարանից հանելով նոր ու մաքուր սավանները նա փոխեց սպիտակեղենը: Արամը նաեւ գինի էր գնել ու հիմա նստած պատշգամբում խմում էր այն ու սպասում նրան:

Եվգենյան այդ պահին տանը պատրաստվում էր, արդեն տաքսի էր կանչել:

-Ինչ-որ տե՞ղ ես գնում,-հանկարծ հարցրեց նրան մայրը, որը անակնկալ հայտնվեց դռան շեմին:

-Այո,-չոր պատասխանեց նա:

-Իսկ չես ուզում ասել, թե ո՞ւր ես գնում...

-Դու, կարծես չէիր հարցրել ինձ, երբ քնում էիր ընկերոջս հետ:

-Եվգենյա, դու ինձ կյանքում չես ներելո՞ւ: Որքա՞ն կարելի է: Ես չգիտեի, որ նա քո ընկերն է: Հերիք է ինձ մեղադրես....

-Ոչ, ես կարծում էի, որ նա է իմ ճակատագիրը, իմ միակը, իմ կեսը կամ ինչպե՞ս են դա այլ կերպ անվանում, իսկ դու փշրեցիր իմ բոլոր երազանքները, դու, իմ մայրը,-նա արդեն լաց էր լինում,-Չնայած, ես շնորհակալ եմ քեզ, դու ինձ ստիպեցիր մեծանալ...ես էլ չեմ հավատում ամեն հիմարության. ..

-Աղջիկս, ներիր ինձ,-Լենան նույնպես լաց էր լինում,-խնդրում են: Ես նրա հետ էլ կապ չունեմ, ես նույնիսկ չգիտեի նրա անունը: Ես ուղակի հանդիպեցի նրան ակումբում: Շատ էի խմել ու...

-Ու նա քեզ շինեց,-այդ պահին մայրը ուղղակի սկսեց հեկեկալ ու դուրս վազեց սենյակից,-այո, ցավալի է...

Տաքսին ժամանեց: Եվգենյան նստեց ու ասաց, թե նա որտեղ,պետք է գնա, բայց նա արդեն անտրամադիր էր:

Արամը պատշգամբից տեսավ, թե նա ինչպես է իջնում տաքսու միջից: Նա տեղից,չշարժվեց: Եվգենյան մտավ բնակարան, պայուսակը գցեց մահճակալին ու գնաց,պատշգամբ: Արամը նկատեց նրա կարմրած աչքերը ու մի քիչ տխրեց:

-Ի՞նչ է պատահել,-հարցրեց նա, բայց Եվգենյան ոչինչ չպատասխանեց, պարզապես նստեց,նրա ծնկների վրա եւ վերցրեց գինու շիշը: Նա սկսեց խմել գինին հենց շշից:

Նրա հագին մուգ կապույտ գույնի ջինս էր ու թափանցիկ, բայց ոչ գռեհիկ գեղեցիկ տոպ ու կրունկով կոշիկ: Արամը առաջին անգամ էր նրան տեսնում կրունկով:

Եվգենյան երեւի խմեց շշի կեսը, եւ հաստատ կխմեր մյուս կեսը, եթե Արամը նրա ձեռքից չվերցներ շիշը:

-Չես ուզո՞ւմ ասել,-նրանք իրար աչքերի մեջ էին նայում:

-Համեղ գինի էր:

-Չես ուզում' մի պատմիր:

Եվգենյան դեռ նստած էր Արամի ծնկնեերի վրա: Նստելու այլ տեղ չկար էլ, պատշգամբը փոքր էր, կար միայն մի փոքրիկ սեղան ու աթոռ, որի վրա էլ նրանք նստած էին:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя