Մաս 17

1.1K 31 5
                                    

Արամը արթնացավ մեքենայի բարձր ազդանշանից: Նա դժգոհ էր, աչքերը բացեց ու տեսնելով, որ արդեն ժամը 10 է, իսկ նա հանդիպում ուներ նշանակված 10:30: Նա արագ վեր կացավ, լվացվեց ու քանի որ քնել էր հագուստով, ապա ուղղակի դուրս եկավ տանից :

10:27 նա աշխատասենյակ մտավ:

-Ինչ լավ է, որ եկաք: Ես արդեն ուզում էի հանդիպումը հետաձգել,-ուրախ ժպտալուց հետո ասաց Գայանեն:

-Այո, այո: Նա արդեն եկե՞լ է...

-Դեռ ոչ:

-Լավ ազատ ես:

Գայանեն չէր հեռանում ու անընդհատ նայում էր նրա կոստյումի վրա: Տեսնելով, որ Գայանեին սենյակում ինչ-որ բան է պահում, Արամը գլուխը բարձրացրեց եւ հարցրեց.

-ի՞նչ է:

-Ձեր գրպանը ներսից ուռած է, պարոն:

Նա նայեց կոստյումին ու հասկացավ, թե պատճառը որն է:

-Լավ, գնա: Ես կուղղեմ:

Նա չէր ուզում հենց Գայանեի մոտ հանել գրպանից Եվգենյայի ներքնազգեստը, բայց չէր հասցրել Գայանեն շրջվել, երբ ներս մտավ հաճախորդը:

-Կարելի՞ է:

Արամը մի փոքր բարկացավ անհարմար հանգամանքների պատճառով:

-Այո, եկեք:

-Սուրճ կցանկանա՞ք:

-Ոչ, շնորհակալ եմ,-ասաց հաճախորդը:

-Իսկ ես այո: Մեծ բաժակով,-ավելացրեց Արամը ու առաջարկեց հյուրին նստել:

Գայանեն սուրճը բերեց: Նրանք հիսուն րոպեից ավել ինչ-որ հարց էին քննարկում: Արամը արդեն մոռացել էր իր գրպանի պարունակության մասին:

-Կարծում եմ' մենք կհաղթենք:

-Հուսանք, հուսանք,-ասաց հաճախորդը եւ ուղղելով ակնոցը' նայեց Արամի հագուստին :

Արամը հիշեց ներքնազգեստի մասին ու ասաց.

-Թաշկինակս է:

-Ձեր թաշկինակը մետաքսից է, ասեղնագործած ու այդքան բարա՞կ,-իհարկե նա հասկացել էր, թե գրպանում ինչ էր, չէ որ այն արդեն կիսով չափ դրսում էր:

Արամը տեսավ, որ այն համարյա ընկնում, արագ հավաքեց այն ու խոթեց հետ' գրպանը:

Հյուրը ժպտում էր:

-Կահանդիպենք մյուս ուրբաթ,-բարկացած ասաց Արամը:

-Լավ, ցտեսություն,-ասաց նա ու առանց պատասխան տալու հեռացավ:

Նրա գնալուց հետո Արամը խնդրեց, որ իրեն չանհանգստացնեն, հանեց սեւ մետաքսե կտորն ու դրեց իր առաջ: Նա նայում էր դրան ու չէր ուզում աչքերը թարթել:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя