Եվգենյան առավոտյան յոթին արթնացավ: Դա վաղ արթնացած նրա առավոտներից լավագույններից էր: Արթնացավ ու զանգեց Արամին:
-Արթնացել ես,-զգույշ ու շատ կամաց ասաց նա Արամին, որը կարծես թե դեռ չէր էլ արթնացել:
-Բարև...,-քնկոտ ձայնով ասաց Արամը:
-Դու դեռ քնա՞ծ ես:
-էլ չէ:
-Արամ,-բարկացած ասաց աղջիկը:
-Ես արդեն արթնացել եմ, բացի այդ դու ասացիր, որ տասին ենք շարժվելու: Ես կյանքում առաջին անգամ ութ ժամից ավելի եմ քնել, պատկերացնում ես:
-Լավ է, քնիր, այսօր դու չես կարողանալու քնել:
-Ի՞նչ, ինչո՞ւ:
-Հենց այնպես,-հանկարծակի ասաց Եվգենյան, նա դա չպետք է բարձրաձայն ասեր,-ուղղակի ասում եմ,որ մեքենա ես վարելու, կհոգնես:
-Ես մի ժամից քեզ մոտ կլինեմ:
-Լավ, ես գնամ նախաճաշելու:
-Եթե ինձ համար էլ ինչ-որ բան պատրաստես, ես ավելի շուտ կգամ:
-Այո՞,-ուրախացած ասաց Եվգենյան,-ի՞նչ ես ուզում, որ պատրաստեմ:
-Դե, բլիթներ, թթվասեր, կակաո :
-Լավ պարոն, Ձեր պատվերը շուտով պատրաստ կլինի: Դուք երբ կժամանեք:
-Դե, Ձեր սպասարկման արագությունից է կախված:
-Մենք չափազանց արագ ենք ամեն ինչում:
-Դե,-ծիծաղելով ասաց Արամը,-ես շուտով կգամ, սիրելիս: Տեսնենք' համեղ ես պատրաստում, թե ոչ:
-Եկեք և տեսեք:
Արամը անջատեց հեռախոսը, արագ վեր կացավ, լոգանք ընդունեց եւ քսան րոպե հետո նա արդեն պատրաստ էր:
Եվգենայի մոտ առաջին բլիթները այնքան էլ լավ չստացվեցին, բայց վեցերորդ փորձը հաջողությամբ պսակվեց:
<<Ինչո՞ւ են մարդիկ այդքան քիչ դեր հատկացնում սեքսին>>:
Նորից այս միտքը խուժեց Եվգենյայի միտք, որովհետև նա հիշեց, թե որքան լավ ստացվեցին իր բլիթները Արամի տանը' առաջին անգամից հետո:
Իր անհաջողությունը նա կապեց սեքսի բացակայության հետ:
Նա արդեն յոթ նորմալ բլիթ էր պատրաստել, երբ դռան զանգը հնչեց: Արամն էր:
-Եկա՞ր:
-Այո ու որքան կարող էի արագ' քո բլիթները համտեսելու համար:
-Ուղի՞ղ իմաստով, թե փոխաբերական:
-Եվգենյա,-ինձ ուշքի բերելու ակնկալիքով ասաց Արամը:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...