3 տարի անց
Նորից ամառ էր,հունիսի մեկը: Թումանյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկի բնակարում մի տղամարդ էր նստած' գինու շիշը ձեռքին:
Նա անմխիթար տեսք ուներ, մորուքը ծածկել էր ամբողջ պարանոցը: Հագին' ճմրթված ու տեսքից դատելով մի քանի օր չփոխած վերնաշապիկ էր: Նա նստած էր պատշգամբում, որտեղ փոքրիկ սեղան ու աթոռ կա: Նա անընդհատ լցնում էր բաժակը ու միանգամից դատարկում այն:
Նրա աչքերը կարմրած էին, շատ էր լացել:
Սենյակը նույնպես թափթփված էր, ոչինչ իր տեղում չէր:Նա անշարժացած նայում էր իր ձեռքի փոքրիկ նկարին:
Այս տղամարդը նախկինում մեր ճանաչած Արամն էր:
Հանկարծ նա վեր կացավ տեղից և ճանապարհ ընկավ սենյակ: Ինչ-որ արկղում երկար այն տեսաերիզն էր փնտրում:
Այո, այն, որտեղ նրա հարսանիքն էր,նրա ու Եվգենյայի:
Տեսաերիզը միացրեց: Այնտեղ էին բոլորը: Եվգենյան ինքն էր որոշել հարսանիքը վարել: Նա էր հայտարարում, թե հյուրերը ինչ պիտի անեն:
<<Քանի որ ես եմ որոշել այս հարսանիքը վարել, ապա ամեն ինչ կանցնի այնպես, ինչպես ես եմ որոշել: Հիմա բոլորը կանգնում են և սկսում են պարել: Ով չի պարում, ուրեմն նա ուրախ չէ մենք ամուսնության համար: Թույլ եմ տալիս չպարել միայն յոթանասունն անց տատիներին >>,ասում էր Եվգենյան վիդեոյի մեջ: Նա կանգնած էր այն կանաչապատ տարածքում, որտեղ նրանք պսակադրվեցին: Հնչեց Despacito-ն և բոլորը սկսեցին պարել: Բոլորը' անխտիր:
Հեռուստացույցի դիմաց նստած տղամարդը կախեց գլուխը և սկսեց հեկեկալ:
.........
Առաջարկությունից հետո Արամը քշեց դեպի Եվգենյայի տուն, որտեղ արդեն հավաքվել էին նրա հարազատների, իր և նրա ծնողները: Բոլորը ուրախացան նրանց ամուսնության լուրը լսելով: Նրան ուրախ էին: Հարսանիքը նշանակվեց Օգոստոսի 5-ին, քանի որ ըստ Եվգենյայի հաշվարկների դա հենց նրանց տարեդարձերի մեջտեղի օրն էր տարվա մեջ: Հարսանիքը անցավ բնության գրկում: Եվգենյայի հարսանեկան շորը կարճ էր, ծնկներից վերև ու ասեղնագործած: Ուսերը բաց էին, մազերը բաց, ալիք-ալիք և դրանց մեջ նրա սիրած ծաղիկն էր դրված' փոքրիկ կարմիր կակաչ:
Նրանք վայելում էին իրենց ամուսնությունը: Հաճախ վիճում էին, իրարից բաժանվում, բայց,ոչ 1 ժամից ավել: Ամուսնանալուց մեկ տարի հետո Եվգենյան ցանկացավ, որ նրանք երեխա ունենան: Արամը դեմ չէր:
Մի քանի ամիս նրանք սպասում էին, բայց նա այդպես էլ չհղիացավ:
Եվգենյան մահացավ, երբ Արամի նվիրած ավտոմեքենայով' իր ծննդյան օրը վերադառնում էր իր գինեկոլոգի մոտից, որը նրան հայտնել էր' նա երեխա ունենալ չի կարող:
Ու այդպես էլ չպարզվեց, թե ո՞վ էր մեղավոր այդ ավտովթարի համար, Եվգենյան, որի աչքերի արցունքներից մշուշվել էին, թե Ջիպի հարբած վարորդը:
...........
Դուռը ծեծեցին: Արամը մաքրեց արցունքները եւ գնաց այն բացելու: Ձայնագրությունը վաղուց ավարտվել էր:
Դռան հետևում Եվգենյայի հայրն էր' պարոն Համբարձումը: Նա կարծես քսան տարով ծերացած լիներ, հենակով էր շրջում:
-Բարև,-տխուր ժպտալով ասաց նա Արամին:
-Բարև Ձեզ, ներս եկեք:
Նա դանդաղ քայլերով ներս մտավ, ուսումնասիրեց սենյակը եւ նստեց մահճակալի անկյունում:
-Ինչպե՞ս ես, գործերդ ինչպե՞ս են:
-Չգիտեմ, աշխատանքի չեմ գնացել,-նրան չնայելով ասաց Արամը:
Մի քանի րոպե լռությունից հետո Համբարձումն ասաց.
-Արամ, մի կործանիր քեզ, նա դա չէր ցանկանա...,-Արամը չարացած աչքերով նայեց նրան ու սկսեց բղավել:
-Նա չկա, հասկանում եք, նա չկա: Ես ուզում եմ կործանվել, քանի որ ես չափազանց թույլ եմ ինքնասպան լինելու ու նրա մոտ վերադառնալու համար, ստիպված նույն գործողությունը դանդաղեցված եմ անում-հանկարծ նա ծնկի իջավ ծերուկի առաջ, ձեռքերը դրեց ծնկներին ու սկսեց հեկեկալ,-նա չկա...
Ծերուկը ձեռքը դրեց նրա գլխին ու ասաց.
-Արամ, արդեն մեկ տարի է դու քեզ տանջում ես: Իհարկե նա կա: Նա կա քո տանը, այս խոհանոցում,-նա հենակով ցույց տվեց խոհանոցը,-նա կա այս պատուհանում, այն պատշգամբում, այստեղ,-նա ձեռքը դրեց Արամի սրտի վրա,-ու այստեղ,-ձեռքը դրեց իր սրտին,-ու համոզված եմ, որ նա հիմա տխուր է, որովհետև տխուր ես դու: Շարունակիր ապրել նրա բնության հեգ միասին, համերաշխ: Նա դա կուզեր, մտածիր այդ մասին: Նա քեզ սիրում էր, մի՞թե նա քեզ այդ մորուքով կուզեր տեսնել:
Նրանք երկուսով սկսեցին ծիծաղել, Արամը ձեռքով մաքրեց արցունքները:
-Նա ատում էր մորուքը,-ասաց նա:
-Այո, ատում էր...լավ, ես գնամ, Լենան ինձ է սպասում, մենք նրա գերեզմանին պետք է գնանք, չնայած, որ նա չէր սիրում իր տարեդարձը:
-Այո:
-Կգա՞ս մեզ հետ:
-Ոչ ես հետո կգնամ:
-Լավ, լավ նայիր քեզ,-Համբարձումը համբուրեց նրա ճակատը և.դանդաղ շարժվեց դեպի ելքը,-և նրա մասին հիշողությունները նույնպես:
Արամը դառը ժպտաց և հյուրի հետևից դուռը փակելուց հետո գնաց լոգարան:
Նա լվացարանի վրայից վերցրեց ածելին, որով մի քանի անգամ փորձել էր կյանքին վերջ տալ: Նա դրան մի քանի րոպե նայեց, հետո թրջեց մորուքը ու սկսեց սափրվել...
Վերջ, գիրքը ավարտեցի, բայց մտածում եմ երկրորդը գրելու մասին: Դուք ի՞նչ կարծիքի եք:
Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը և մի մոռացեք⭐⭐⭐⭐-երի մասին:
Շնորհակալ եմ նրան, ովքեր անհամբեր սպասում էին նոր մասերի, դուք էիք ինձ ոգևորում, որ գրեմ, հավես անեմ😃
Հ.Գ.Իդեպ, եթե գիրքը մինչեւ սեպտեմբերի մեկը 2000-ից ավելի ընթերցում ունենա, ապա ես այն կթարգմանեմ ռուսերեն: Տեսնենք...
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...