Եվգենյա
Մայրս ու հայրս տուն էին վերադարձել մի փոքր շուտ: Արամն էլ շուտով կհասներ, նրա հետ հինգ րոպե առաջ եմ խոսել: Աստված իմ, ինչպե՞ս պետք է նրանց ասեմ : Հայրս ինչպե՞ս կընդունի, իսկ եթե հարցնեն, թե այս ամենը ինչի՞ց սկսեց: Ի՞նչ պետք է ասեմ, նա ինձ հետ քնել էր ուզում, ես վրեժ լուծե՞լ:
-Աղջիկս, ի՞նչ է պատահել:
Մայրս ինձ հանկարծակիի բերեց, նրա հետևում կանգնած էր նաև հայրս:
-Այո, ի՞նչ է պատահել,-հարցրեց նաև հայրս:
-Ես ձեզ այսօր ինձ համար շատ կարևոր մարդու հետ պետք է ծանոթացնեմ: Նա իմ կյանքում կարևոր դեր ունի: Նա շուտով այստեղ կլինի,-մի շնչով ասացի ես:
-Այո՞,-միասին հարցրին ծնողներս,-և ո՞վ է նա:
-Մի քանի րոպեից կիմանաք, նա շուտով կհասնի: Բայց կարևորը այն է, որ դուք հիշեք' նա ինձ համար շատ-շատ կարևոր մարդ է:
Ես կարծես նրանց մի փոքր վախեցրի:
-Լավ, ես ներքևում կսպասեմ:
Հայրս գնաց, իսկ մայրս ներս մտավ իմ սենյակ ու դուռը փակեց:
-Դա Արա՞մն է:
-Դու որտեղի՞ց գիտես,-զարմացած հարցրի ես:
-Դե, ես ձեզ տեսել էի սրաճարանում, հիշո՞ւմ ես:
Ախ այո, իմ կուսությունը կորցնելու օրը: Ես հիշեցի այդ օրը, Արամը չափազանց նուրբ էր ինձ հետ:
-Հաա,-ես կարմրեցի:
-Դուք ընկերությո՞ւն եք անում:
-Այո...
-Երբվանի՞ց
-Դե, այդ հարցին դժվար է պատասխանելը:
-Լավ գնամ հորդ մոտ...
-Նրան դեռ ոչինչ չասեց
-Չեմ ասի, գնամ նրա հետ սպասեմ: Նա ապշած կլինի,-նա ծիծաղեց ու այդ ծիծաղը իմ հուզմունքը չքացրեց:
Մայրս շատ լավ էր ճանաչում հորս ու եթե նա ժպտում է, ուրեմն ոչ մի ահավոր բան լինել չի կարող:Վերջ, հանգստացիր Եվգենյա, ամեն ինչ լավ կլինի:
Ես լսեցի դռան զանգը, Արամը արդեն այստեղ էր ու վայրկյան առաջ ձեռք բերված հանգստությունը ինչ-որ տեղ կորավ:
Ինչպես հայրս դա կընդունի:
Ես չէի շտապում դուրս գալ սենյակիս, ես աչքերս փակել ու նստել էի:
Անցան րոպեներ, բայց ոչ ոք ինձ այդպես էլ չկանչեց:
Հանկարծ իմ դուռը թակեցին, մայրս էր:
-Աղջիկս, ինձ թվում է, որ քո ներկայությունը պարտադիր է ներքևում,-որքան կարող էր մեղմ մայրս ասաց, որ պետք է միանամ նրանց:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...