Եվգենյան հավատում էր, որ Արամը իրեն չի դավաճանել: Նա հավատում էր նրա յուրաքանչյուր խոսքին, որովհետեև նա գիտեր նրան, նա չէր ստի ու եթե ասում է' չի արել, ուրեմն չի ստում:
Իսկ թե ինչո՞ւ նրան մի անգամից չներեց, ապա դրա պատճառը միայն կասկածն էր, որ հենց Արամը ճիշտ է ընկալում իր զգացմունքները, եւ որ նա իսկապես սիրում է նրան: Հնարավոր է, որ նա չի գիտակցում, թե դա ընդամենը կապվածություն է:
Ոչինչ , եթե սիրում է, ուրեմն չի հոգնի նրա համար պայքարելուց, թող տանջվի ու եթե չհրաժարվի, ուրեմն իսկապես սիրում է:
Այդպես էր մտածում Եվգենյան, արդեն իրենց անակնկալ հանդիպումից երեք ժամ անց ու սա նրա վերջնական որոշումն էր' սպասել:
Արամը տուն վերադարձավ, բայց այս անգամ' հայրական:
Նա մտավ տուն, մայրն ու հայրը նստած էին հյուրասենյակում: Արամը ներս մտավ, բարեւեց բոլորին, համբուրեց մորը ու նստեցվնրա կողքին' բազմոցի վրա:
-Դու երկու օր տանհ չես գիշերել :
-Այո, ես շատ գործ ունեի, մայրիկ: Խնդրում եմ հարցեր չտալ:
-Սա հարց չէր, ավելի շուտ փաստերի արձանագրում:
Արամի մայրը բարձրահասակ, միշտ դասական հագնվող ու ողջամիտ կին էր: Նրա մազերը միշտ գեղեցիկ հարդարված էին, նա միշտ շպարված էր ու նույնիսկ տանը բարձրակրունկներ էր հագնում: Նա դատախազ էր աշխատում ու գործը մեծ ազդեցություն էր ունեցել նրա բնավորության վրա: Նա խիստ էր բոլորի հետ, բացի Արամից: Կարծես այն մեղմությունը, որը նրանից պետք է ստանան նրա շրջապատի բոլոր մարդիկ, նա այդ ամբողջը տալիս էր Արամին:
-Լավ, մամ: Ես պետք է լոգանք ընդունեմ ու նորից գնամ:
-Նորի՞ց գնաս, հիմա՞:
-Այո, ես շատ գործեը ունեմ, բայց խոստանում եմ տուն վերադառնալ այսօր,-Արամը վեր կացավ բազմոցից ու շարժվեց դեպի իր սենյակ:
-Լավ, գնա: Ուշ չգաս...,-Արամը արդեն վերեւում էր:
-Նրա հետ ինչ-որ տարօրինակ բան է կատարվում ու դրա մեջ աղջիկ է խառնված,-ասաց նա ամուսնուն' Կարենին, երբ Արամը արդեն իր սենյակում էր:
-Ի՞նչ գիտես, ինչ-որ բան է ասել քեզ, ինձ' չէ,-զարմացած հարցրեց նա:
Արամը բնավորությամբ ավելի շատ հորն էր նման: Չէր սիրում շատ խոսել, ավելի շատ սիրում էր լսել: Նրանք երկուսով հիանալի լեզու էին գտնում միմյանց հետ, որովհետեվ երկուսն էլ գիտեին, թե երբ է պետք դիմացինին հարցեր չտալ: Արամի հայրը բեղեր ուներ, մազերը սև էին, բայց սպիտակները արդեն երեւում էին:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...