Մաս 27

1.3K 23 9
                                    

Եվգենյան արթնացավ, երբ մեքենանան ընթացքի մեջ քարի հանդիպելով դղրդաց: Նա նայեց իրեն, հագին ոչինչ չկար բացի շապիկից ու հիշելով, թե ինչպես է հայտնվել այդ վիճակում' ժպտաց:

Աչքի տակով նայեց Արամին, նա հանգիստ մեքենա էր վարում:

-Ինչո՞ւ ես ժպտում,-հանկարծ ասաց Արամը:

-Ինքդ էլ գիտես:

Արամը սկսեց ծիծաղել:

-Չես ուզում նախկին տեղդ վերադառնալ:

-Հիմա, հագնվեմ ու գամ:

-Միայն թե անցած անգամվա նման չէ, մի քիչ արագ: Ես չեմ ուզում այսօր ամբողջ օրը մնալ ճանապարհին:

-Տեսնենք,-խորամանկ հայացք ընդունելով ասաց Եվգենյան:

Բայց այս անգամ նա ուղղակի արագ հագավ իր շորտը ու նստարանների արանքով տեղափոխվեց առաջ: Նա իր հեռախոսը միացրեց մեքենային ու իր սիրելի երգերը միացրեց :

Playlist

Jah Khalib-Всё что мы любим секс наркотики

Charlie Puth-Attention

Charlie XCX-Boys

Selena Gomez-Fetish

Hurts-Beautiful ones

Imagine dragons-Believer

One republic-Secrets

Duke Dumont-Ocean drive

Red Hot Chilli Peppers-Goodbye angels

LP-Tightrope

Նրանք անձայն երաժշտություն էին լսում, ուրախ էին, բայց վերջին երկուսի ժամանակ Եվգենյան նկատելի տխրեց:

Իջեցրեց ոտքերը դիմապակու մոտից, հենվեց բաց պատուհանին ու աչքերը փակեց: Արամը նկատեց, որ նա տխուր է: Նա հասկացավ, որ պատճառը Red Hot-ի երգն է և պարզապես ձեռքը դրեց նրա ծնկի վրա:

Եվգենյան շրջվեց ու գրկեց նրան: Դա կարծես օժանդակության և օգնության փրկարար օղակ լիներ:

-Հրեշտակները թռան...

-Իմ հրեշտակը դեռ այստեղ է...

Նա համբուրեց նրա ճակատը:

Ամեն անգամ, երբ Արամը համբուրում էր նրա ճակատը, Եվգենյան ուղղակի ամբողջովին զգում էր, ուղղակի զգում էր նրա սերը, ուշադրությունը, տխրությունը, երբ նա էր տխրում ու նրա իրական ու նուրբ համբույրը նրան երկինք էր տանում:

Նրանք այդպես մնացին մոտ քսան րոպե, իսկ հետո Եվգենյայի հեռախոսը զանգեց:

-Հայրիկն է, -նա պատասխանեց:

-Այո պապ:

-Դե, ինչպե՞ս եք, արդեն հասել ե՞ք:

-Դեռ, ոչ, բայց քիչ է մնացել, դուք ինչպե՞ս եք:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя