Մաս 22

1.1K 24 9
                                    

Նրանք հասան Արամի տուն, որտեղ ապրում էին նրա հայրը եւ մայրը:
Եվգենյան մինչև վերջ էլ չիմացավ, թե ո՞ւր են նրանք գնում : Նա միայն մտածում էր պայմանի մասին, որովհետեև, եթե առաջ մտածում էր միայն նրա կողքին լինելու մասին, ապա այդ հարցն արդեն լուծված է, բայց հիմա նա նրան էր ցանկանում:

Նա նույնիսկ մի պահ մտածեց, թե հնարավոր է, որ հենց ինքը չի հասկացել մինչև վերջ իր զգացմունքները, որ Արամի <<հիվանդությամբ>> հենց ինքն է վարակվել, բայց մի պահ առանց նրա գոյության կյանքը պատկերացնելուց հետո հասկացավ, որ երբեք, ոչ ոքի բացի նրանից չի սիրել ու էլ չի սիրի:

-Իջիր, հասանք,-նրան ժպտալով ասաց Արամը:

-Ո՞ւր հասանք:

-Իմ ծնողների տուն:

-Ի՞նչ, ինչո՞ւ, դու չպետք է այդպես վարվեյիր, շատ ես շտապում, Արմ...

-Ես չեմ փախցրել քեզ ու բերել, որ այստեղ ապրենք,-ծիծաղելով ասաց նա,-ուղղակի ուզում եմ, որ իմ կյանքի կարևոր մարդիկ ճանաչեն միմյանց: Դու կսիրես մորս ու հորս:

-Դու համոզվա՞ծ ես, որ չես շտապում...ես...իսկ եթե նրանց դուր չգամ,-մեքենայից դուր գալով ասաց աղջիկը,-իսկ եթենրանք ինձ չհավանեն...

-Նրանք քեզ չեն կարող չհավանել,-ձեռքը Եվգենյայի ուսին դնելով ասաց Արամը,-եթե ես քեզ սիրում եմ, ապա նրանք նույնպես կսիրեն,-նա համբուրեց աղջկա ճակատը ու նրանք մտան տուն:

Միջանցքն անցնելով մտան հյուրասենյակ: Արամի հայրը նստած էր իր սովորական տեղում ու թերթ էր կարդում:

-Բարև հայրիկ, մայրիկն ո՞ւր է,-ձեռքով Եվգենյայի նրբիրանից բռնելով հարցրեց նա:

-Բարև որդիս,-առանց նրան նայելու ասաց հայրը,-խոհանոցում է, սուրճ է պատրաստում:

-Ուրեմն ասա, թող մեկն էլ ավելացնի, մենք հյուր ունենք,-հայրը աչքերը բարձրացրեց ու տեսավ մի սիրունիկ, ժպտացող աղջկա,-ծանոթացիր, Եվգենյա: Եվգենյա, սա հայրս է' Կարենը:

-Հաճելի է ծանոթանալ աղջիկ ջան:

-Ինձ նույնպես,-մի փոքր հուզված ասաց նա:

-Եվգենյայ իմ ընկերուհին է հայրիկ,-այդ պահին ներս եկավ մայրը: Նա լսել էր որդու ասածը:

-Ի՞նչ...,-զարմացած հարցրեց նա: Նրանք բոլորը շրջվեցին նրա կողմը:

-Մայրիկ, սա Եվգենյան է եւ դու ամեն ինչ ճիշտ լսեցիր:

-Ուրախ եմ Ձեզ հետ ծանոթանալու համար,-ասաց նա աղջկան: Եվգենյան ժպտաց ու սեղմեց նրա ձեռքը:

-Ես նույնպես:

-Դե, նստենք,-ասաց Արամը:

-Եթե զգուշացնեիր, որ գալու եք, ես սուրճ կպատրաստեի նաև ձեզ համար...

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя