Արևը գլորվելով ընկավ պատուհանից ներս: Երկու հոգի պառկած էին մահճակալին' նույն դիրքով, որով պառկել էին:
Եվգենյայի աչքերի վրա ընկած արևը ստիպեց նրան արթնանալ: Աչքերը բացելով նա շփոթվեց' իր սենյակում չարթնանալով: Հետո նա զգաց արամի ձեռքը նրա որովայնին:
Հիմա պատկերացրեց համաշխարհային պատմության մեջ ամենա հանգիստ, անշարժ ու անշունչ շրջվելը: Մոտավորապես հենց այդպես էլ նա շրջվեց դեպի Արամը' դեպքով: Նա հանգիստ քնած էր: Եվգենյան նայում էր նրա փակ աչքերին ու հաստատ ուզում էր հասկանալ, արդյոք նրան արթնացրել է: Դրանք չէին շարժվում: Եվգենյայի ուշադրությունը գրավեցին նրա թարթիչների:
Այդքան գեղեցիկ թարթիչներ ու երկար ու սև...
Նրա մոտ ցանկություն առաջացավ դրանց դիպչել ու նա դա փորձեց անել:
Ցուցամատը մոտեցրեց նրա ձախ աչքին ու նուրբ կպավ Արամի թարթիչների ծայրերին:
Այդ հպումից Արամը ժպտաց, նա արթուն էր:
-Ի՞նչ ես անում:
-Ոչինչ:
Տղան բացեց աչքերը, խորը շունչ քաշեց ու երկու ձեռքով գրկեց նրան' իրեն մոտեցնելով:
-Ասում ես' ոչի՞նչ:Արի քեզ անգործ չթողնենք:
Նա համբուրեց Եվգենյային, իսկ աղջիկը չէր կարողանում շարժվել, Արամը անշարժացրել էր նրան:
Նա փորձեց ազատվել նրա ձեռքերից, բայց ոչ այնքան հաջող փորձերից հետո: Մի քանի րոպե հետո Եվգենյան մեկ կտրուկ շարժումով նստեց Արամի որովայնի վրա ու նա ստիպված բաց թողեց:
Նրանք ժպտում էին իրար, երբ Եվգենյան դանդաղ կռացավ ու նորից համբուրեց նրան:
-Ծնունդդ շնորհավոր, սիրունս :
-Շնորհակալ եմ, սիրունս :
-Դու ինձ ձե՞ռք ես քևառնում:
-Ես ածականներ չեմ սիրում:
-Իսկ, ինչո՞ւ չէիր ասում:
-Չէի ուզում քեզ նեղացնել:
Արամը համբուրեց նրա ճակատը:
-Իսկ եթե ճիշտ ասենք, դա այնքան էլ ածական չէ: Ես ուղղակի փաստն եմ արձանագրում
-Այո, չէ՞ որ դու փաստաբան ես,-ժպտալով ասաց Եվգենյան:
-Ես քեզ համար անակնկալ ունեմ, բայց դրա համար մենք պետք է վերադառնանք ջրվեժի մոտ:
-Ի՞նչ անակնկալ:
-Այս ամենի իմաստ այն է, որ դու չիմանաս, հիմա ուզում ես որ ասե՞մ:
-Լավ, մի ասա: Գնամ լոգանք ընդունելու,-Արամի վրայից վեր կենալով ասաց Եվգենյան:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...