Եվգենյա
<<Երկու շաբաթը աննկատ անցավ, այսինքն, վերջում հասկացա, որ աննկատ անցավ, քանի որ օր ու գիշեր պարապում էի ու վերջապես քննություններս լավ հանձնեցի, չնայած միայն ես էի այդպես կարծում: Դասախոսներիս կարծիքով' это ужас. Բայց կարևորը ' առանց լիկվիդ : Հիմա ես ազատ եմ ու անկախ մի ամբողջ երեք ամիս:
Արամի հետ իմ հարաբերությունները իդեալական են, չհաշված այն, որ մենք իրար կարիք ունենք, բայց իմ գլխում անընդհատ առաջ ու հետ գնացող ոջիլը ինձ հանգիստ չտվեց ու ես հիմար պայման կապեցի նրա հետ: Բայց երկար մտածելուց հետո հասկանում ես, որ եթե դու նրան սիրում ես ու ցանկանում ես նրան, ապա ինչո՞ւ զսպել ցանկությունը:
Հայաստանում ընդունված է, որ աղջիկը մինչև ամուսնանալը չպետք է սեռական հարաբերության մեջ մտի իր զուգընկերոջ հետ, բայց բոլորը մի բան են մոռանում: Ախր, բացի աղջկա ջուր բերելու, սեղան գցելու, իսկ տղայի մոտ փող աշխատելու կարողությունը ստուգելուց բացի պետք է նաև հավաստիանալ, որ նա բավարարում է քեզ նաև անկողնում: Ախր դա ամուսինների կյանքի անբաժան մասն է և ինչո՞ւ դա պետք է լոտո շահելու նման լինի' կամ քո բախտը բերում է, կամ ոչ:
Մարդիկ ամուսնանալուց պետք է արդեն իրար լիովին ճանաչած լինեն ու զգան իրար, ոչ թե երկու ամիս հետո պարզվի, որ նա քեզ վրա կարող է ձեռք բարձրացնել:
Ես կհասնեմ նրան, որ Արամը մոռանա այդ հիմար պայմանը և ո՞վ է ասել, որ կնոջը բավարարելը միայն ամուսինների պարտականությունն է: Վերջ Արամ, դեսպասիր!!!>>
Այս ամենի մասին էի մտածում ես, երբ Արամը տվեց մեր դռան զանգը: Նա և հայրս վերջին օրերին շատ էին մտերմացել: Իրար հետ երկու անգամ ձկնորսության են գնացել, Արամը նրան ինչ-որ հարցում է օգնել' հաճախորդներից մեկի հետ կապված: Մի խոսքով' նրանք ընկերացել են:
Հայրս բացեց դուռը:
Ես վազեցի ներքև ու տեսա Արամին ինչպես միշտ դասական հագնված, աշխատանքից էր գալիս: Նրա ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ կար' կակաչներից, իմ սիրելի ծաղիկներից:
Նա բարևեց հորս, մոտեցավ ինձ համբուրեց այտս ու ականջիս ասաց. <<Սիրունս,քննությունները հանձնելու կապակցությամբ>>: Ես ժպտացի, ուզում էի նրան իսկապես համբուրել, բայց հայրս այնտեղ կանգնած մեզ էր նայում:
-Ապրես:
-Ծնունդիդ 2 օր մնաց, ի՞նչ ես ուզում անենք,-հարցրեց Արամը:
-Ոչինչ:
-Դե լավ, տա՞նն ես պատրաստվում նստել:
-Այո:
Նա այնքան էլ գոհ դեմքի արտահայտություն չուներ:
-Չնայած, կա մի տեղ, ուր ես վաղուց ուզում եմ գնալ:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomansaՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...