Էրեբունի հիվանդանոցի երրորդ հարկում իրար կողք կողքի նստած էին երկուսը' կին ու տղամարդ: Կինը լաց էր լինում, կողքինը չգիտեր, թե ինչ ասեր:
Դրանք Եվգենյայի ծնողներն էին:
-Այս ամբողջը իմ պատճառով է: Ես ամենաահավորը մայրն եմ, ես արժանի չեմ նրան: Ես անպատասխանատու եմ, քնել եմ նրա ընկերոջ հետ,-այստեղ նա փղձկաց ու սկսեց ավելի բարձր եւ ուժգին լաց լինել,-նա իմ պատճառով հայտնվել է այստեղ: Հուսով են' նրա հայտնվելը ինչ-որ բան կփոխի:
-Խնդրում եմ, հերիք է լաց լինես: Մեղավորը ես եմ: Ես ձեզ շաբաթներ շարունակ մենակ էի թողնում: Չէի շփվում նրա հետ, քեզ հետ,-այստեղ Լենան աչքերը բարձրացրեց,-ես քիչ ժամանակ էի անցկացնում ձեզ հետ: Ինչո՞ւ պետք է քեզ մեղադրել դավաճանության մեջ: Աղջիկս իմ պատճառով է այստեղ:
-Չէ, դու մեզ համար էիր աշխատում, ես ստորն եմ...
-Չէ, էդպես մի ասա, դու լավ կին ես: Ճիշտ է, խմել չգիտես,-նա ժպտաց, -բայց դա քեզ վատը չի դարձնում:
Նրանք երկուսն էլ սկսեցին ծիծաղել: Լենան արցունքները սրբելով ժպտում էր:
Այդ պահին նրանց մոտեցավ Արամը, նա շատ գունատ էր:
-Նրա հետ ամեն ինչ նորմա՞լ է,-հուզված հարցրեց նա:
-Այո, շնորհակալ եմ, որ եկար:Ինչո՞ւ ես այդպես հուզված:
-Չէ,-խորը շունչ քաշելով ասաց Արմենը,-ուղղակի շատ շոգ է ապրիլ ամսվա համար,-նա գիտակցեց իր այդտեղ գտնվելու անփութությունը :
-Լավ, ուզում ես նրան տեսնե՞լ,-կասկածամիտ հայացքով հարցրեց Համբարձումը:
-Եթե հնարավոր է, ուղղակի եթե հասել եմ այստեղ...
-Եթե ուզում ես մտիր, բայց նա մենակ չէ, նրա ընկերը նրա հետ է,-Արամը մի տեսակ ընկճվեց,-օ, ես մոռացա ձեզ ծանոթացնել: Սա Լենան է, իմ կինը, այսինքն շուտով նախկին կինը,-մի փոքր կարմրելով ասաց նա,-իսկ սա իմ փաստաբանն է, Արամը:
-Ուրախ եմ, տեսնում եմ' Դուք ընկերացել եք Եվգենյայի հետ:
-Այո, նա շատ լավ ու անմիջական աղջիկ է...,-կարծես չիմանալով ինչ ասել կմկմաց Արամը,-նրա մոտ նրա ընկե՞րն է:
-Այո, նրանք բաժանվել էին եւ դրա պատճառով է նա այս վիճակում: Հուսով եմ' հիմա ամեն ինչ լավ կլինի...
-Այո, ես էլ,-գետնին նայելով ասաց Արամը,-լավ, ես պետք է գնամ: Մոռացել էի, որ հանդիպում ունեմ նշանակած: Առողջություն ձեր աղջկան: Ցտեսություն:
-Այո՞, չե՞ք մտնի նրա մոտ...
-Ոչ, ուշանում եմ...
-Լավ, այդ դեպքում մինչ հանդիպում:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomansaՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...