Մաս 21

1K 22 1
                                    

Արամ

Ես վերադարձա մեքենայիս մոտ: Սպասում եմ նրան...

Ես հատուկ չմտա այդ դասասենյակ: Դալլաքյանին հանդիպեցի ներքեւում ու բա ինձ խնդրեց հանդիպել ուսանողների հետ:

Չէի սպասում, որ նրան կհանդիպեմ: Նա այնքան բարկացած էր թվում, որ ես տրամադրություն չունեի այլևս' լսարանից դուրս գալուց հետ: Նա տխուր էր, նա չժպտաց, նա չխոսեց, ի՞նչ հույսով սպասեմ, որ նա կգա:

Ես միայն գիտեմ, որ նա ինձ սիրում է, բայց կարող է արդյոք սերը հաղթել հպարտությանը: Դե, մենք հենց այսօր էլ դա կիմանանք : Դեռ 13:30 էր, դասերի ավարտին դեռ քառասունհինգ րոպե կար: Ես իջա մեքենայից ու գնացի մասնաշենքի կողքին գտնվող փոքրիկ խանութը: Երեք հատ սուրճ գնեցի ու հյութ' նրա համար:

Մայրս ասում է, որ եթե ինչ-որ բան ուզում ես, որ ստացվի, քեզ այնպես պահիր, թե դա արդեն հարյուր տոկոսով եղած գործ է ու դա այդպես էլ կլինի: Տեսնենք...

Ես նստեցի մեքենան, շատ շոգ էր, ես միացրի օդափոխիչը, հետո' երաժշտություն միացրի:

Սառը սուրճը ինձ օգնեց մի փոքր աշխուժանալ, այլ ոչ թե մտածկոտ նստել:

Արդեն 14:06 էր, նա շուտով կգար եւ հուսով եմ, որ էլ երբեք չէր գնա:

Նա, նույնիսկ տխուր այնքան գեղեցիկ էր:

Եթե ես նրա հետ չլինեմ, ես չգիտեմ, թե ինչ պետք է անեմ:

Ես առաջին անգամ իմացա, թե ինչ է սերը ու էլ չեմ ուզում  առանց նրա ապրել...

Շենքի երկրորդ հարկի բաց պատուհանից լսեցի, թե ինչպես հնչեց զանգը, նայեցի ժամացույցին,  14:16 էր, ուսանողների մի մեծ խումբ դուրս թափեց համալսարանից: Ես դեռ նրան չէի տեսնում:

Բոլորը ինչ-որ տեղ էին շտապում, վազում, բայց նա դեռ չկար: Գուցե, նա չի գալու...

Հեղինակ

Եվգենյան հավաքեց իրերն ու դուրս գնաց: Նա հեռվից տեսավ Արամի մեքենան, տեսավ նրան դրա մեջ նստած ու նկատեց, որ նա հենվել է ղեկին ու գլուխը ծածկել է ձեռքերով: Եվգենյան ուղղակի հետեւում էր նրան : Նա նույնիսկ խղճաց նրան:

Հանկարծ նա տեսավ, թե ինչպես մի աղջիկ մոտեցավ նրա մեքենային: Դա այն անտանելի Մերին էր: Նա հենվել էր կաց պատուհանին ու ինչ-որ բան էր ասում Արամին: Եվգենյան բարկացավ ու արագ քայլերով մեքենայի հետևի մասից մոտով նրանց:

-Շատ գեղեցիկ մեքենա ունես, արի մի քանի պտույտ անենք միասին,-ասաց Մերին, երբ Եվգենյան թաքնվել էր մեքենայի ետնամասում :

-Ես ժամադրված եմ,-ասաց Արամը:

-Ցավալի է, դե, ինչ արած, մինչ նոր հանդիպում,-նա ժպտաց Արամին, մատներով անցկացրեց մեքենայի դռան վրայով ու անհետացավ:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя