Մաս 14

1.2K 29 3
                                    

Արամ

Ես վերադարձա իմ տուն, նստեցի մահճակալին ու երկու ձեռքով բռնեցի գլուխս' արմունկներով ծնկներիս հենված:

Ես մտածում էի: Դեռ 13 տարեկանից ես այդպես կենտրոնանում էի, բայց հիմա իմ կենտրոնացումը մի բանի համար պիտի լիներ, որը ես չէի ուզում: Ես դուրս եկա պատշգամբ: Գրողը տանի, այս տեղի հետ իմ հիշողությունների նրա մասին ավելի են հարություն առնում:

Հետ գացի,  նստեցի սեղանի մոտ: Ես նրանից այս տանը փախչել չեմ կարողանա: Ավելի լավ է գնամ:

Հանկարծ դռան զանգը հնչեց: Ես ուղղակի խելագարի նման վազեցի դեպի դուռը, մտածում.էի նա վերադարձել է, որովհետեև ես արդեն փոշմանել էի:

-Ողջույն սիրելիս, չե՞ս կարոտել ինձ: Վաղուց չես զանգում:

Ես հիասթափված էի, ուղղակի գնացի ու նստեցի սեղանի մոտ:

-Ի՞նչ է, չե՞ս ուզում ինձ բարեւել:

Հյուրը Լիլուն էր:

-Գնա գրողի ծոցը:

Եվգենյան երևի արդեն մոռացել է իմ մասին, իսկ ես հիմարի պես նրա մասին եմ մտածում: Նա չի գա, Արամ, հավաքիր քեզ: Նա չի գա, նա ուրիշին է սիրում, ուրիշի մասին է մտածում, ուրիշին է կարոտում:

-Դե, կգնամ, բայց միայն քեզ հետ,-նա շուրթերը երեխայի պես կլորեցրեց ու նստեց ծնկներիս, գրկեց պարանոցս:

-Դու ինձ էլ չե՞ս սիրում:

-Ես քեզ երբեք էլ չեմ սիրել,-զզվանքով նայեցի նրան:

-Ես իրական սերը նկատի չունեմ, այլ սեքսը: Դու սիրում էիր սեքսը ինձ հետ,-կարծես լավագույն հիշողությունների թարմացնելով' ասաց նա:

-Սիրում էի:

-Իսկ հիմա ո՞չ,զարմացած հարցրեց նա,-լավ, մենք դա հիմա կփոխենք:

Նա դանդաղ վեր կացավ, գցեց ձեռքի պայուսակը գետնին: Նա կարծես թե ուզում էր հանվել, բայց դա այնքան էլ առեղծվածային չէր լինի: Նրա հագին ընդամենը մի կարճ զգեստ էր' առանց թեւքերի : Համոզված եմ' հագին ներքնազգեստ չկա: Նրա հագին երբեք ներքնազգեստ չէր լինում:

Նա սկսեց պարել: Ես արհամարհանքով  էի նայում, դա ինձ առաջին անգամն էր, որ չէր գրավում եւ կարծես թե նա դա հասկացավ:

-Ի՞նչ է պատահել քեզ: Դու այսպիսին չէիր: Իմպոտե՞նտ ես դարձել ինչ է,բարկացած հարցրեց նա:

-Ինչ-որ իմաստով' այո:

-Ցավալի է,-ասաց նա հայացքը գետնին հառած, հետո հանկարծակի բարձրացրեց,-ո՞վ է նա:

-Ո՞վ <<նա>>:

-Նա, ով քեզ <<իմպոտենտ>> է դարձրել,-նա մատներով չակերտներ արեց <<իմպոտենտ>> բառը հիշատակելիս:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя