Եվգենյա
Նա ինձ ասաց, որ էլ չի ուզում հանդիպել: Դա անակնկալ էր ինձ համար,չէ որ րոպեներ առաջ մենք սիրով էինք զբաղվում, այսինքն սեքսով:
Նա հիասթափվե՞լ է ինձնից : Ինչ որ բա՞ն եմ արել, որը նրան դուր չի եկել: Նա ոչինչ չասաց: Գուցե, չպետք է նրա ընկերոջ հետ գնայի պարելու: Հաստատ, դա է նրան բարկացրել: Բայց դա ի՞նչ պատճառ է բարկանալու համար:
Չի ուզում, թող չուզի:
Իրականում ես այն պահին, երբ դուրս էի գալիս նրա մեքենայից, չափազանց բարկացած էի, բայց կարողացա հետ դառնալ ու ասել' մնաս բարով:
Նա ինձ ուղղակի թողեց: Մի՞թե ես նրա համար ոչինչ չարժեմ, բացի սեքս խաղալիքից իհարկե: Մի՞թե նա այդքան հանգիստ կարող է ինձ ոչ մի կերպ չվերաբերվել, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ պատշգամբում:
Չնայած, նա զգուշացրել էր, որ չի կարող սիրել: Դա կոտրում է ինձ:
Այս ամենը ես կարողացա մտածել իմ սենյակը բարձրանալիս: Ես մտա ու նստեցի մահճակալիս անկյունում : Մի քանի րոպե իմ մտքերն էլ լռեցի : Որոշ ժամանակ հետո ես հասկացա, որ ես իսկապես չէի ուզում նրանից բաժանվել ու պատճառը սեքսը չէր: Ավելի ճիշտ, հենց այդ սեքսն էր պատճառը :
Նա իմ առաջինն էր, բայց ես հաստատ ուրիշի հետ չէի ցանկանա լինել, որովհետեև ես էլ ոչ ոքի չեմ ցանկացել այդպես, ինչպես նրան: Նույնիսկ այն հիմարին, ոըի հետ 1 տարի հանդիպել եմ: Եւ մի՞թե հենց դա չէ սերը, ցաբկանալ նրան' ում սիրում ես: Մի՞թե սխալ է ցանկանալ տղամարդուն' ում սիրում ես: Աստված իմ, ես նրան սիրում եմ:
Սիրո՞ւմ եմ, այո՞: Ախր, նա ոչինչ չի արել, որպեսզի ես նրան սիրեմ, նա չի ուզել, որ ես նրան սիրեմ: Նա ինձնից ուրիշ բան է ուզել եւ միշտ միայն դա:
Ես շարունակում էի անդադար մտածել, երբ զգացի, որ հագուստս դեռ չեմ փոխել:
Գնացի լոգարան, զգեստս մի կերպ հանեցի: Նա դա ավելի հեշտությամբ կաներ: Հանեցի աամբողջ հագուստս, լոգարանը ջրով լսցրեցի, եւ ընկա մեջը ու մի անգամից ճչոցով վեր թռա: Ջուրը աննկարագրելի սառն էր: Ես մոռացել էի տասը միացնել:
Ախ, այդ հիմարը ի՞նչ է անում ինձ հետ: Ես ակամայից սկսեցի լաց լինել: Մի հիմար աղջիկ, նստել է լոգարանի հատակին եւ լաց է լինում, որովհետեև սիրահարվել է մի ապուշի, որը ունակ չէ դրան:
Ես հենց այդպես էլ մտա վերմակիս տակ ու ամբողջ գիշեր լաց էի լինում: Դա հիստերիկ լաց չէր, արցունքները անկախ ինձնից ուղղակի գլորվում էին: Ես կարծես կենդանի արձան լինեի, որը ուղղակի լաց է լինում, ուղղակի լուռ ողբում է, որովհետև հասկացել է, ոը երբեք Արամից առաջ ոչ ոքի չի սիրել:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...