Մաս 4

1.9K 41 4
                                    

Արամը տուն վերադարձավ շատ ուշ, ժամը 00:50 էր: Նա,շարունակում էր մտածել իր այսօրվա կատաղած գեղեցկուհու մասին :

-Եվգենյա, որտեղի՞ց դու ընկար,-ժպտալով ինքն իրեն հարցրեց նա:

Նա արդեն զանգել էր աղջկա հորը եւ համաձայնել օգնել նրանց:

Արամը հանեց բաճկոնը, վերնաշապիկը, հետո կոշիկները եւ ամբողջովին մերկանալուց հետո մտավ ցնցուղի տակ: Նա այնտեղ էլ նրա մասին էր մտածում:

Երբ նա արդեն պատրաստվում էր հագնվել, հեռախոսը զանգեց, անծանոթ համար էր:

-Ալլո

-Բարի երեկո, կներեք, որ գիշերվա կեսին անհանգստացնում եմ Ձեզ, բայց շատ էի ուզում շնորհակալություն հայտնել Ձեզ' գործը վերցնելու համար ու կներեք այսօրվա իմ պահվածքի համար: Մի քիչ բարկացած էի խոսում,-մեղավոր տոնով հայտնեց նա:

Արամը ուրախ էր:

-Մի քի՞չ, ես կասեի բավականին,- պաշտոնական տոնով ասաց նա:

-Դե' այո, կներեք, ես չէի ուզում: Շատ շնորհակալ եմ, որ նույնիսկ դրանից հետո համաձայնեցիք :Հուսով եմ' հիմա էլ չխանգարեցի:

-Ոչ,  ես լոգարանից նոր դուրս եկա, -ասաց նա եւ մի անգամից փոշմանեց:  մանրամասները նրան ինչի՞ն են պետք:

-Այո... դե լավ, ցտեսություն, ես չխանգարեմ. ..

-Ինչի՞ն,-մտքում բարձր ծիծաղելով հարցրեց նա,-ես արդեն չորացել եմ, իսկ Դուք ասացիք, որ մեղավոր եք զգում Ձեզ: Ես մեղքը քավելու համար մի բան եմ ուզում Ձեզ առաջարկել:

-Ու ի՞նչ:

-Եկեք վաղը հանդիպենք, ես Ձեզ էլի մի քանի հարց ունեմ: Համաձա՞յն եք:

-Հեռախսով չի՞ լինի, -մի փոքր դադարից հետո հարցրեց նա:

-Ոչ : Հարցերը տալուց ես պետք է Ձեր աչքերի մեջ նայեմ'  համոզված լինելու համար, որ ոչինչ չեք թաքցնում :

-Ես երբեք ոչինչ չեմ թաքցնում,-բարկացած տոնով ասաց նա, բայց Արամը դրանից ավելի ոգեւորվեց:

-Լո՞ւրջ, իսկ այսօր դա ինչի էր նման:

Մի քանի րոպե դադարից հետո Արամը դրական պատասխան ստացած ասաց.

-Վաղը, ժամը 3-ին հարմար է:

-Այո, որտե՞ղ:

-Եկեք Diamond:

-Լավ, հաջողություն:

-Անուշ երազներ,-արդեն հաղթանակած ժպիտով ասաց Արամը, որից հետո Եվգենյան հեռախոսը անջատեց :

-Դու դեռ չգիտես, թե ինչի մեջ ես խրվել: Դու իմն ես լինելու...

Արամը դեռ երկար չքնեց...

Սպասում եմ ձեր մեկնաբանություններին ու աստղերին: Ինձ համար կարեւորը է ձեր կարծիքը: Հուսով եմ' ձեզ դուր կգա:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя