Մաս 11

1.7K 25 2
                                    

ԱՐԱՄ

Ես նրան այդ գրողի տարած երեկույթին հրավիրեցի չմտածված, բայց հիմա գիտեմ, որ ոչինչ էլ չմտածված չէր: Ես ուղղակի չեմ ուզում նրանից հեռու լինել: Նա ուրիշին է սիրու,  Արամ, ուշքի արի:

Նա այսօր շատ գեղեցիկ էր...աննման էր: Ես նրա սենյակում հազիվ ինձ զսպեցի, որ չտիրեմ նրան հենց այնտեղ:

Մենք դուրս եկանք մեքենայից ու մտանք առանձնատուն: Երաժշտության ձայնը հարեւան փողոցից լսվում էր: Նա ձեռքս բռնեց, երբ մենք մտնում էինք տուն:

-Ողջույն, Արամ, ինչպե՞ս ես,-ինձ մոտեցավ Կարենը, իմ գործընկերը,-իսկ սա ի՞նչ գեղեցկուհի է,-նա հիացմունքով նայում էր Եվգենյանին, ես բարկացա:

-Եվգենյա, ծանոթացիր, Կարենն է, իմ գործընկերը:

-Ուրախ եմ,-Կարենին ժպտալով ասաց նա,-Արամ, ուզում եմ խմել:

-Ես ձեզ երկուսիդ կհյուրասիրեմ: Եկեք,-մենք Կարենի հետեւից գնացինք,  նա մեզ տարավ բարի մոտ:

Ինձ համար նա ռոմով Coca-Cola պատրաստեց, Եվգենյայի համար նա կոկտեյլ պատրաստեց մրգերով:

Կարենը անընդհատ նրան էր նայում, նա նրան դուր էր գալիս: Եվգենյան ժպտում էր եւ թեթեւ օրորվում:

-Պարել եմ ուզում, արի գնանք պարելու, իմ սիրելի երաժշտությունն է,-իմ ականջին ասաց Եվգենյան :

Դա այն նույն երաժշտությունն էր, որը նա լսում էր իմ տանը, առաջին օրը:

- Չէ, ես չեմ ուզում, -նա երեխայի նման շուրթերը ծամածռեց:

-Արի, ես քեզ հետ կպարեմ,-նրան մի անգամից առաջարկեց Կարենը: Եվգենյան հարցական նայեց ինձ, ես ոչինչ չասացի:

-Լավ, գնանք,-ինձ բարկացած նայելով ասաց նա' Կարենին:

Նրանք գնացին եւ սկսեցին պարել: Այդ անիծյալ Despasito-ն էր էլի հնչում: Նրանք պարում էին, իսկ ես խմում էի: Ես անընդհատ նրան էի նայում: Նա իսկապես շատ գեղեցիկ էր: Նրա ամեն շարժումին նայելով, ես վերհիշում էի ժամեր առաջվա մեր լոգանքը, մեր առաջին անգամը, խոհանոցը : Ես ակամայից ժպտացի, ախ այդ անիծյալ խոհանոցը:

Ես իմ հիշողություններում էի, երբ նրանք վերադարձան: Նա եւս մեկ գավաթ պատվիրեց, բայց ես թույլ չտվեցի նրան խմել, բռնեցի դաստակից ու տարա նրան իմ հետեւից: Կարենը զարմացած նայեց ինձ:

-Ո՞ւր ես տանում ինձ:

-Շուտով կիմանաս:

Ես նրան տարա երկրորդ հարկ, ազատ սենյակ չկար, մենք մտանք լոգարան եւ ես դուռը փակեցի:

-Ես ուզում եմ քեզ,-ասացի ես նրան:

Նա կարծես թե զարմացած էր, ես գրկեցի նրան ու նստեցրին նրան հայելիները առաջ, լոգարրանում միակ ազատ տեղը դա էր:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя