Մաս 8

2.1K 22 4
                                    

Արամը հասավ տուն: Մայրը, ամեն անգամվա պես, նստած սպասում էր որդուն:

-Մամ, հազար անգամ ասել եմ, որ ինձ չսպասես,-մեղմ տոնայնությամբ ասաց Արամը: Նա գիտեր, որ ինչքան էլ ասի' միեւնույնն է, մայրը սպասելու էր:

-Գիտես, որ դա լինելու բան չէ: Ինչպե՞ս կարող եմ հանգիստ քնել, երբ դու տանը չես: Հայրդ շատ հոգնած էր, թե չէ նա էլ կսպասեր,-ժպտալով ասաց բարի դեմքով տիկինը:

-Հա, գիտեմ,-Արամը նստեց մոր մոտ ու բռնեց նրա ձեռքը,-բայց ես արդեն երեխա չեմ, կարող ես այդպես չանել:

-Այն էլ ինչպիսի երեխա ես:

-Մաամ, հերիք է: Ես տուն գնեցի, բայց թույլ չտվեցիր այնտեղ միայնակ ապրեմ....

-Եթե դու մենակ ապրեիր, ապա հնարավոր է ընդհանրապես տուն չգնայիր: Մեր ներկայությունը քեզ մի քիչ զգաստացնում է:

Նրանք երկուսն էլ ծիծաղում էին:

-Դե, ասա, թե ինչո՞ւ ուշացար:

-Դե...գործեր ունեի...հանդիպում...

-Հանդիպո՞ւմ, ա՞յս ժամին:

-Դե, այո...

-Ուրեմն հանդիպում,-կասկածամիտ ժպտալով հաստատեց Արամի մայրը:

-Այո, ի՞նչ կա ժպտալու:

-Ոչինչ, ոչինչ, բացարձակապես ոչինչ: Ո՞վ է նա:

-Ո՞վ <<նա>>,-հարցական նայեց Արամը մորը:

-Ում պատճառով դու ինչ եկել ես ժպտում ես: Ում պատճառով դու այսօր իսկապես չես բարկանում, որ քեզ եմ սպասում կեսգիշերն անց: Ում պատճառով դու մի տեսակ բարի ես ինչ է...

-Ոչ մի արտառոց բան: Ես պարզապես լավ տրամադրություն ունեմ:

-Այո՞:

-Այո, հաջող աշխատանքային օր էր:

-Լավ, թող այդպես լինի: Գնանք քնելու:

-Այո, այո: Գնանք, թե չէ դու ինձ հարցախեղդ կանես ու լրիվ անհիմն տեղը:

-Ըհը,  իհարկե անհիմն տեղը,-աչքի տակով Արամին նայելով ասաց մայրը :

Նրանք սանդուղքով բարձրացան երկրորդ հարկ: Արամը մտավ իր սենյակ եւ ուղղակի ընկավ մահճակալին: Չափազանց հագեցած օր էր:

Նա փակեց աչքերը ու մի անգամից քնեց :

Առավոտ էր, ժամը 9-ը: Եվգենյան արթնացավ իր մահճակալի վրա ընկնող արեւի շողերից: Նա շատ էր սիրում առավոտյան արեւը : Իջավ ներքեւ,  մտավ խոհանոց: Տանը կարծես ոչ ոք չկար:

-Երեւի գնացել է:

Եվգենյան միացրեց բարձր երաժշտություն, եւ սկսեց իր համար նախաճաշ պատրաստել:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя