Եվգենյա
Դասը արդեն սկսվել էր, բայց դասախոսը դեռ չկար, իսկ համալսարանի գործող օրենքներով, եթե դասախոսը քսան րոպեից ավել չի գալիս, ուրեմն քո գնալու դեպքում դու բացակա չես ստանում:
Անցել էր տասը րոպե ու դռան ձայնից ես հասկացա, որ մեր բախտը այսօր չի բերելու:
Առաջին ժամը ոչ մասնագիտական առարկա էր, իրավագիտություն: Իրականում, սիրում էի այս դասը, ուղղակի այս մի քանի օրը ես ոչ մի բանի տրամադրություն չունեի:
Նստած էի վերջին նստարանին իմ կուրսընկերոհու' Լառայի հետ:
Դասախոսը ներս մտավ, մենք բարեվեցինք, բայց ես նրան չտեսա հետեւի շարքից: Լսարանում աշխուժության նոտաներ լսվեցին, բոլորը քչփչում էին:
-Այն ի՞նչ սիրունիկ է Դալլաքյանի հետ:
Քանի որ ես ծայրին էի նստած, դուրս հանեցի գլուխս ու տեսա Դալլաքյանին, որըմատյանն էր դնում սեղանին, իսկ մի քանի վայրկյանից հայտնվեց նաեւ երկրորդը:
Ես կարծես թե ջերմություն ունեի, որովհետեև նրա կողքին Արամին էի տեսնում:
-Ուսանողներ, այսօր ես ձեզ մոտ եմ հրավիրել Իրավագիտության ֆակուլտետի նախկին ուսանող, ներկայումս հաջողակ փաստաբան Արամ Հովհաննիսյանին: Դուք նրան հարցեր կտաք իր գործունեության հետ կապված ու նա կփորձի պատասխանել: Սա կարող եք սեմինար համարել,-ես ջերմություն չունեի:
Արամը, գրատախտակի մոտ դրված աթոռը մոտեցրեց դասախոսի սեղանին ու նստեց: Ես անընդհատ նրան էի նայում ու հանկարծ նրա աչքերն էլ գտան ինձ, բայց ես արագ թեքեցի հայացքս: Նկատեցի, թե նա ինչպես ժպտաց:
-Ախր, շատ սիրունն ա,-նորից կրկնեց Լառան ու այնպես չէ, որ ես նրա հետ համաձայն չէի, բայց պարզապես լռեցի:
Ես նորից նայեցի Արամին, նա դեռ հայացքով ինձ էր հետեւում :
-Դե, ո՞վ է ուզում հարցեր տալ:
Լսարանում ոչ մի ձեռք չերևաց: Դասախոսը դեռ սպասում էր:
-Եկեք, ես սկսեմ, իսկ նրանք հետո հարցեր թող տան:
-Հա, եթե ուզում եք ու եթե ուսանողները ոչինչ չեն ուզում ասել,-վերջին բառերը մի փոքր բարկությամբ ասաց Դալլաքյանը:
-Իրավաբանի մասնագիտությունը միաժամանակ եւ ամենահետաքրքիրն է, եւ ամենավտանգավորը, եւ ամենաանկանխատեսելին: Հետաքրքիր է նրանով, որ երբեք չգիտես, թե քո հաջորդ գործը ինչ ընթացք կտա քո հետագա գործունեության համար: Յուրաքանչյուրը նոր հնարավորություն է, նոր շանս, նոր ձեռքբերում, կամ էլ նոր անկում: Վտանգավոր է, որովհետեև չգիտես, թե ո՞ւմ կհանդիպես, ի՞նչ նոր բան կսովորես, գործը ինչ նոր շրջադարձեր կունենա: Ամենաանկախատեսելին էլ արդեն պարզ է: Եթե նույնիսկ դու դատարանում, քո կարծիքով, հիանալի ես պաշտպանել քո հաճախորդի շահերը, դու 100% վստահ ես քո հաղաթանակի վրա, բայց դատարանը կարող է լրիվ այլ բան մտածել ու որոշումը քո օգտին չկայացնել,-նա խոսում էր վստահ, ձեռքերը սեղանին էին դրված: Ես նրան իմ դիմաց նստած աղջկա ուսի վրայից էի նայում այնպես, որ նա չնկատի իմ հայացքը:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...