-Ի՞նչ ես ուզում ուտել,-հարցրեց Արամը Եվգենյային:
-Ե՞ս: Չգիտեմ, արի ես ուղղակի ասեմ, թե ինչ չեմ սիրում, իսկ դու ընտրիր, թե ինչ ենք ուտելու:
-Լավ,-Արամը ժպտում էր: Նա երբեք նրա նման աղջկա չէր հանդիպել: Լիլուն միշտ կրեպե էր ուտում, այն էլ ինքն էր թելադրում, թե ինչպես պատրաստեն, որքան ջեմ լցնեն վրան ու հանկարծ, եթե այն տաք չլինի, նա դա ստիպում էր հետ տանել:
-Լավ:
-Ես չեմ սիրում ավելուկով ճաշ, վարսակի փաթիլներ, խաշ եւ այն ամենը, ինչը իր տեղում չէ:
-Այսի՞նքն իր տեղում չէ:
-Դե, օրինակ' մրգերով աղցան չեմ սիրում: Միրգը աղանդեր է, ոչ թե սառը ուտեստ: Օրինակ' բադրիջանով մուրաբան: Դա ուղղակի զզվելի է....
<<Գրողը տանի, նա չի սիրում այն ամենը, ինչ ես: Բացի խաշից իհարկե>>.մտածեց Արամն ու ասաց:
-Լավ, այդ դեպքում արի պիցցա պատվիրենք, սպագետտի եւ գինի: Կարծես այն քեզ շատ դուր եկավ:
Եվգենյան չկարողացավ զսպել ծիծաղը: Նրանք երկուսով սկսեցին ծիծաղել:
-Այո, նույնից:
Երեսուն րոպե հետո դռան զանգը հնչեց:
-Երեւի առաքիչն է,-ասաց Արամն ու գնաց դուռը բացելու:
Նա հագնվեց ու գնաց դռան մոտ:
-Արամ Սարգսյա՞ն:
-Այո:
-Ձեր պատվերը: Ստորագրեք եւ վճարեք:
Արամը ստորագրեց ու սկսեց գրպանում փնտրել դրամապանակը, վճարեց առաքչին ու վերցրեց,պատվերը:
-Արի պատշգամբ, Եվգենյա:
Նա արդեն նստել էր ու բացել էր պիցցան:
-Իսկ ես որտե՞ղ նստեմ,-պատշգամբ գալով հարցրեց Եվգենյան :
-Այնտեղ, որտեղ մի ժամ առաջ,-նա խորամանկ ժպտաց:
-Քո բախտը բերել է, որ ես սոված եմ, թե չէ դու արդեն այդ աթոռին նստած չէիր լինի,-ասաց նա ու նստեց նրա ծնկներին,-դու դեռ պատասխան կտաս այս լկտի վերաբերմունքի համար,-աչքերը փոքրացնելով ասաց նա ու մի կտոր պիցցա վերցրեց:
-Տեսնենք:
Եվգենյան կերան առաջին կտորը ու վերցրեց երկրորդը: Նա, կարծես ուղղակի սկսեց դանդաղ ճոճվել' ուժեղ սեղմվելով նրա ծնկներին: Արամը հասկացավ, թե նա ինչ է մտածել:
-Լա՞վ ես մտածել,-նրա մտադրություններում համոզվելուց հետո հարցրեց Արամը:
-Ինչը՞...ես ոչինչ չեմ մտածել,-միամիտ հայացքով ասաց Եվգենյան:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...