-Երկու հատ սուրճ բեր, Գայանե,-ասաց Արամը իր քարտուղարուհուն, եւ նստեց իր աթոռին' հաճախորդի դիմաց:
-Ես կարեւոր հարցով եմ եկել,-ասաց մեզ անծանոթ հյուրը,- կինս ուզում է աղջկաս ինձանից խլել:
Հաճախորդը մոտ 45-50 տարեկան ամրակազմ տղամարդ էր, սպիտակ վերնաշապիկով եւ արծաթագույն անփայլ կոստյումով :-Քանի՞ տարեկան է Ձեր աղջիկը:
-Տասնյոթ: Երկու ամսից լրանում է նրա տասնութը, եւ ինձ Ձեզնից պետք է միայն գործի ձգձգում: Աղջիկս ինձ հետ է ուզում ապրել, բայց մայրը թույլ չի տա, մանավանդ, որ ես այնքան էլ լավ վարքի տեր մարդ չեմ: Դրանից եզրակացնում եմ, որ դատարանը նույնպես թույլ չի տա:
Արամին դուր են գալիս անկեղծ մարդիկ, որոնք ասում եւ անում են այն' ինչ նրանք են ուզում:
-Դա ինձ համար խնդիր չի, բայց ես պետք է խոսեմ անձամբ ձեր աղջկա հետ:Երբ համոզվեմ, որ դա նրա ցանկություն է' գործը կվերցնեմ,- ասաց Արամը' աթոռից դանդաղ վեր կենալով:
-Այո, իհարկե: Իսկ ե՞րբ:
-Մի քանի ժամից ես ազատ եմ, թող նա գա այստեղ, բայց առանց,Ձեզ: Նրա անո՞ւնը...
-Եվգենյա, նրա անունը Եվգենյա է:
Այդ պահին ներս մտավ Արամի բարձրահասակ քարտուղարուհին (որին հավանաբար վերեւի դարակներից իրեր հանելու համար են աշխատանքի ընդունել), երկու բաժակ սուրճը դրեց սեղանին եւ անհետացավ դռան հետեւում:
-Եւս մի հարց: Ինչո՞ւ նա չի ուզում իր մոր հետ ապրել:
-Մենք Լենայի հետ բաժանվում ենք եւ այնպես է ստացվել, որ նա ինձ դավաճանել է: Դավաճանության տեսարանին ականատես է եղել աղջիկս ու այդ օրվանից մոր հետ չի խոսում, ամբողջ օրը փակված է սենյակում: Մայրը սիրում է նրան, բայց չի հասկանում, որ նրան ինձնից հեռու պահելով ավելի է խորացնում նրա ատելությունը:
-Իսկ ինչո՞ւ նա չի թողնում Ձեեզ տեսնել դստերը,-կարծես արդեն պատասխանը գուշակելով, ուղղակի վստահ լինելու համար հարցրեց Արամը:
-Վախենում է, որ նրան իր դեմ կտրամադրեմ, չէ որ Լենան հենց դա կաներ,-արագ գլուխը կախելուց հետո, մի փոքր ավելի կամաց ձայնով ասաց Հաճախորդը:
Նրան անուն հորինելու կարիք չկա, չէ որ նա չէ մեր պատմության հերոսը:
Արամը սեղմեց նրա ձեռքը եւ մեր անանուն բարեկամը դուրս եկավ աշխատասենյակից:
ВЫ ЧИТАЕТЕ
Սեքս ու Ոչ Մի Պարտավորություն
RomanceՍերը եւ սեքսը տարբերվում են իրարից: Սեքսը վերացնում է ամոթն ու անհարմարության զգացումը, իսկ սերը ծնում է դրանք: P.S. Սիրեք իրար...