Լեռներից այն կողմ մի փոքրիկ գյուղում, որտեղ մարդիկ ապրում էին հաշտ ու խաղաղ, հիմա ապրում էին տագնապի ու վախի մեջ։
Պատերազմ էր։ Բոլորը լարված էին ու տխուր։ Թշնամին ամեն պահի կարող էր նորից հարձակում գործել։ Տղամարդիկ ամեն կերպ փորձում էին պաշտպանել իրենց կանանց ու երեխաներին։ Պատրաստում էին նետ ու աղեղ, սրում էին նիզակներն ու ձիերին ախոռից դուրս էին բերում։ Մինչ այս անիծյալ դեպքը, փոքրիկ գյուղը պար ու խնդության մեջ էր ապրում։ Տղամարդիկ նվագում էին, իսկ կանայք ու աղջիկները պար գալիս նրանց երաժշտության տակ։ Հավաքվում էին գարեջրատանը, խմում, կենացներ ասում, ու ամենակարևոր, առաջնային կենացը դա միշտ պետք է լիներ ժողովրդի խաղաղության կենացը։ Բոլորը հարևաններ էին, ճանաչում էին իրար, ու անգամ բարեկամացել էին։ Այս գյուղում բոլոր տղաները քաջ էին ու արի, իսկ աղջիկները շատ գեղեցիկ։
Բայց ամենից գեղեցիկը մեկն էր, ով գյուղում քայլելիս բոլորի ուշադրությունն իր կողմն էր դարձնում։ Նա շատերի երազանքն էր, ու բոլոր տղաները նրան հասնելու համար անգամ սուսերամարտի էին դուրս գալիս։ Ձեռնամարտում էին ու թավալվում հողի ու փոշու մեջ։ Բոլորի սիրելի այդ աղջիկը Էմիլին էր։ Հասարակ ապրող մի տղամարդու դուստր, ում մեջ միայն բարություն կար։ Կար սեր, կարեկցանքի զգացում, մարդկանց օգնելու պատրաստակամություն, ու հավատ...
Նա հավատում էր անգամ հեքիաթներին, որովհետև նրա ներսում հեքիաթային պարզություն էր։ Միշտ ժպտում էր, ու մարդկանց վարակում իր անկեղծ ու բարի ժպիտով։ Լաց էր լինում, երբ ինչ-որ կենդանի էր սատկում։ Նա փխրուն աղջնակ էր, որին նեղացնելը շատ հեշտ էր։ Ու դրա համար տղաները նրա հետ զգույշ էին վարվում, որպեսզի չկորցնեին նրան հասնելու փոքրիկ հույսը։
Նա վատառողջ մայր ուներ, ով գրեթե միշտ անկողնային հիվանդ էր։ Տան գործը, աղբյուրից ջուր բերելու, ճաշը եփելու, ու մնացաց բոլոր գործերը նրա ուսերին էին։ Նա տասնութ տարեկան էր, բայց ավելի հասուն ու խելացի էր, քան իր տարիքի մնացած աղջիկները։ Դե ասում են, որ մարդիկ դժվարության մեջ են հասունանում։ Հայրը քանդակագործ էր։ Քանդակում էր ամեն ինչ, ինչ կցանկանար, ու քանդակներից ստացած գումարով, որը շատ քիչ էր, մի կերպ ծայրը ծայրին էր հասցնում։
Հորական տատը բարի կին էր, ով փորձում էր ուժերի չափով խնամել Էմիլիին, ու նրա փոքրիկ քրոջն ու եղբորը։ Էմիլին նրանց համար անում էր ամեն ինչ, որպեսզի չզգան ոչ մի բանի կարիք։ Ձեռքով լվանում էր հագուստները, արդուկը տաքացնում էր երկաթի վրա, ու արդուկում, որ միշտ կոկիկ տեսք ունենան։ Հարդարում էր քրոջ մազերը, որը սիրում էր, երբ Էմիլին զույգ ծամեր էր անում, իսկ վերջում մի տերև, կամ ծաղիկ էր ամրացնում մազերին։ Եղբոր մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Նա չափազանց ուշադիր էր եղբոր հանդեպ, որովհետև շատ տաքարյուն էր, ու միանգամից կարող էր բռնկվել։ Եղբայրը տասներեք տարեկան էր, իսկ քույրը տաս։ Ճիշտ է մայրը հիվանդ էր, բայց նրանք հիանալի ընտանիք էին։ Նրանց տանից միշտ ծիծաղի ձայներ էր լսվում, որովհետև համերաշխ ու երջանիկ էին։ Կողքից նայողները անգամ նախանձում էին նրանց։
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...