Մաս 8

85 12 0
                                    

Դողում եմ։ Դրսում երևի հիմա արյան լճեր են գոյացել։ Ծխի ու փոշու հոտն արդեն ներս է լցվում։ Երեխաները քնել են գրկիս, բայց իմ քունը չի տանում։ Մեր գլխավերևում՝ հողից այն կողմ ձիու դոմփյուններ է լսվում, կատաղի ձայներ, գոռոցներ։
-Եթե կարող եք օգնեք նրան, շատ արյուն է կորցրել, երկար վիրավոր ընկած է եղել,-լսվեց տղամարդկանց ձայներ, որոնք ներս բերեցին մի կիսամեռ տղամարդու։
-Նա իմ ամուսինն է,-գոռաց մի կին, ու վազեց ամուսնու մոտ։
-Ես կարող եմ օգնել,-ասացի ես ու գնացի նրանց մոտ։
-Քո ի՞նչ տարիքն է աղջիկ, որ կարողանաս վիրավորին օգնել։
Հեգնանքով ասացին, ու հետ հրեցին։
-Ասացի կարո՛ղ եմ, ես հորս վերքերը հաճախ եմ մշակել։
Ինձ նայեցին, ու քաշվեցին մի կողմ։ Ես մոտեցա ու սկսեցի գործս։ Պատռեցի հագուստն ու յոդ լցրի։ Մշակեցի այն ամենով, ինչ կար ձեռքներիս տակ։ Հենց իր հագի պատռած հագուստով էլ վիրակապեցի։ Ամուր քարկապ արեցի, որ չարնահոսի։ Օգնեցին նրան հարմար պարկեցնել։ Ջուր տվեցինք, շատ էր ծարավել։ Ձեռքերս արյան մեջ կորել էր, բայց լավն այն էր, որ կարողացա օգնել։

***

Լույսը բացվում է, ձայները քիչ քիչ դադարում են, բայց նրանցից ոչ մի լուր։ Չգիտեմ ինչպես են հայրս ու Ստեֆանը։ Անհամբեր նրանց եմ սպասում։ Եվ ահա վերջ։ Ձայները դադարեցին ու սկսեցին քիչ քիչ ներս գալ ողջ մնացածները։
Հիմա ներսո՛ւմ է գոռոցի ձայներ։ Շատերն են իրենց հարազատներին կորցրել։ Հիմա իմ հերթն է, ես կորցրե՞լ եմ, թե՞ կյանքն իմ հանդեպ դաժան չի վարվել։ Նայում եմ դռանը, բայց չկան։
Քիչ քիչ մեռնում եմ ներսից։ Եվ ահա Ստեֆանը։
-Ստեֆա՞ն, սիրելիս դու եկար։
-Եկա անուշս։ Հիմա քեզ մոտ եմ։
-Հո չե՞ս վնասվել։
-Ոչ ոչ, լավ եմ։
-Ձեռքդ արյունոտ է։
-Կանցնի։ Փոքրիկ վերք է։
-Կապե՞մ։
-Կարիք չկա։ Նման վերքեր շատ եմ ունեցել։
-Ստեֆան իսկ...
-Հա՞յրդ։
-Այո։ Խոսի՛ր։ Այդպես մի նայիր։
-Նա լավ է բայց...
-Բայց ի՞նչ։
-Ձեր տունն այլևս չկա։
-Ի՞նչ։
-Այն մոխրի է վերածվել Էմ։
-Չէ՛, չէ՜,-սկսեցի լաց լինել,-Որտե՞ղ է հայրս։
-Կգա։
Մի քանի րոպե անց հայրս եկավ։
-Պա՞պ։
-Ներիր, որ չկարողացա փրկել մեր տունը։
-Որտե՞ղ ենք ապրելու։
-Մեր տանը կապրեք Էմ, հանգիստ եղեք այդ հարցում։
-Մայրիկից մնացած հուշերը հիմա մոխրի են վերածվել։
-Նա մեր սրտում է, կարևորը դա է։
-Լավ պապ։ Հիմա առաջնայինն այն է, որ դուք հետ եկաք։
-Այո աղջիկս։
-Շա՞տ զոհեր կան։
-Ավելի շատ, քան փրկվածներ։
-Աստված իմ։
-Թշնամին հեռացավ, բայց դեռ հետ կգա...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now