Մարդիկ մի կողմ քաշվեցին ու առաջ եկավ թանկարժեք հագուստով պատված, ոսկյա զարդեր կրող մի հաստափոր մարդ։
-Ո՞վ ես,-Էմիլին նրա աչքերի մեջ էր նայում,-Անունդ ասա,-կրկին ոչ մի ձայն,-Չե՞ս լսում ինձ,-գոռաց թագավորը։
-Նրան Էմիլի են կոչում թագավոր։
-Էմիլի։ Գեղեցիկ անուն ունի։ Տեսքն էլ է շատ լավը։
-Դե այո տեր։
-Ինչ կասեք լավ տարբերակ չէ՞։
-Կարծում եմ համապատասխանում է ձեր կինը դառնալուն։
Էմիլին կատաղությամբ լցվեց, բայց ոչինչ չէր կարող անել։
-Նրան ներս տարեք, չեմ ուզում ապագա կնոջս մաշկը արևից փչանա,-հրամայեց թագավորն ու Էմիլիին ներս տարան, այս անգամ արդեն միայն թևերից բռնեցին։
Տարան պալատ, որտեղ շատ սառն էր, բայց աղջկա մարմինը այդ տապից հետո հանգստություն զգաց։
-Տարեք թող լողացնեն, ու տեսքի բերեն նրան, չնայած նա այսպես էլ է շա՜տ գեղեցիկ։
Աղջկան տարան մի առանձին սենյակ։ Մի քանի կին սկսեցին նրա հաքից հանել հագուստը։ Մերկացնելուց հետո տարան լողացնելու։ Էմիլին իրեն մանիկեն էր զգում։ Երբ լողացրին վերջացրին սկսեցին չորացնել մարմինը, որը հիմա թագավորական հագուստներ էր կրելու։ Հագցրին քիչ փքված, լայն թևերով, պարանոցն ու կուրծքը բաց, ոսկյա թելերով ասեղնագործված մի զգեստ։ Սկսեցին հարդարել մազերը։ Թագուհուն վայել հավաքեցին, ու մի մազակալ անցկացրին, որի վրա մանր ադամանֆներ էին պսպղում։ Հետո պարանոցին կախեցին փայլուն ու լույս առկայծող մի ոսկյա շղթա, ձեռքերին նմանատիպ թևնոցներ, իսկ մատներին ադամանդե մատանիներ։ Էմիլին կանգնած էր հայելու առաջ, ու նոխկում էր այդ հագուստներից, զարդեղենից, ու հենց իրենի՛ց, որ դրանք իր հագին էին։
Նստեցրին մի մեծ անկողնու վրա, որ թագավորը ներս գա ու գնահատի նրան։ Տիկնիկի պես նստած էր, երբ դռները բացվեց, ու ներս եկավ թագավորը։
-Իսկական թագուհի։ Վեր կաց տեսնեմ տեսքդ։
Էմիլին ձայն չէր հանում։ Թագավորը մոտեցավ ու բռնեց ծնկներին դրած ձեռքն ու կանգնեցրեց ոտքի։ Սկսեց պտտվել չորս կողմը։
-Քեզ դուր գալի՞ս է այս չնաշխարհիկ տեսքդ։
-Նոխկալի է։
-Մի քեզ նայիր, ու հիշիր այն ժամանակվա Էմիլիին։ Նա էժանագին ու կեղտոտ հագուստներով էր, իսկ հիմա փայլում է ոսկու մեջ։
Էմիլին բռնեց վզնոցն ու այնպես քաշեց, որ պարանոցը կարմրեց, ու անգամ տեղ-տեղ մաշկը քերծելու պատճառով սկսեց արյուն գալ, ինչպես լինում է, երբ թղթով կտրում են մատը։ Շղթան պոկվեց ու քարերն սկսեցին թափվել գետնին՝ թագավորի ոտքերի առաջ։
-Չե՞ս ուզում ապրել լավ կյանքով։ Լա՜վ։ Նե՛րս եկեք,-հրամայեց վեզիրներին,-Նրան բանտ նետեք։
Վեզիրները բռնեցին աղջկան, ու ցավեցնելով բանտախուց նետեցին։
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...