Մաս 20

81 11 0
                                    

Վաղը հարսանիքն է, իսկ Էմիլին դեռ ոչինչ չի պլանավորել, միայն սպասում է, թե երբ են հասնելու օգնության։ Եվ ահա երեկո։
Նստած էր պատուհանի մոտ ու դուրս էր նայում, երբ պատի մոտ մի մարդու տեսավ։ Ամբողջ մարմինը ծածկված էր, ու դեմքը չէր երևում։ Գլուխը կախ էր։ Մի թեթև բարձրացրեց, ու ինքն էլ հանկարծակիի եկավ, երբ տեսավ Էմիլիին։ Սկսեց ձեռքը թափ տալ։ Էմիլին միանգամից հասկացավ, որ դա Ստեֆանն էր։ Անասելի ուրախությամբ լցվեց։ Դուրս եկավ պատշգամբ, որ գոնե մի բան կարողանան խոսել։ Ստեֆանը ցատկեց պատի վրայով, ու մտավ խոտերի մեջ։ Էմիլին նկատեց, որ պահակներից մեկը վազեց իր պատուհանի տակ։ Ձայներ էր լսել։ Սկսեց զննել չորս կողմը։
-Բա՞ն է պատահել,-հարցրեց աղջիկը։
-Այստեղ մա՞րդ կա։
-Ոչ։
-Ձայներ լսվեց։
-Կատուն էր։ Պատից ցատկեց խոտերի մեջ, հետո այն կողմ գնաց։
-Լավ,-ասաց ու հեռացավ։
Ստեֆանը նրա գնալուց հետո դուրս եկավ, ու մի բան շպրտեց վերև, հետո բարձրացավ պատին ու հեռացավ։ Էմիլին վերցրեց ընկածը։ Դա նամակ էր, որը թելով փաթաթած էր փայտի վրա։ Ներս գնաց, փակեց պատշգամբի դռները, նստեց անկողնուն ու սկսեց կարդալ.
"Սիրելի Էմիլի, քեզ անչափ շատ եմ կարոտել։ Գիտեմ, որ շատ վախեցած ես, շատ չարչարված։ Մեր հարազատներից բոլորը գերի են ընկել, միայն ես ու հայրդ ենք ազատ։ Կույր հարևանուհուդ թողել են այնտեղ, դե նա երևի անպետք է եղել։ Ներիր, որ այդպես եմ ասում։
Լավ դա կարևոր չէ, լսիր թե ինչ կասեմ։ Մտածել ու հասկացել եմ, որ ձեզ ազատելու միակ միջոցն այն կլինի, եթե առավոտյան գողտրիկ խառնվեմ աշխատող ժողովրդին, ու հերթով գտնեմ ձեզ։ Հետո կծածկենք ձեր գլուխներն ու դուրս կգանք։ Չվախենաս սիրելիս։ Առավոտ կանուխ, երբ ժողովուրդը սկսի աշխատել, ես միանգամից կգամ։ Սիրում եմ քեզ, ու կարոտում"։
Ստեֆանը չգիտեր, որ Էմիլին նման վիճակում է, որ վաղն ամուսնանում է, ու հետևաբար չէր մտածել, թե ինչ պետք է անի աղջկան ազատելու համար։ Եվ հետո հնարավոր է վաղն ամբողջ ժողովրդին ներսում փակեն, որպեսզի բակն ազատ մնա հյուրերի անց ու դարձի համար։
Դե ինչ, տեսնենք ի՞նչ կանեն մեր հերոսներն ազատվելու, և վերջապես միասին լինելու համար։

Պայքար և ՍերWhere stories live. Discover now