Մնացինք առանց մայրիկի։ Հիմա բոլորը գնում են մորս թաղմանը։ Վառեցին կրակն ու մայրս քիչ-քիչ մոխրի վերածվեց։ Չպետք է նրան նման բան պատահեր։ Ախր նա բարության մի մեծ ծով էր։ Ինչո՞ւ Աստված նրան այսքան կարճ կյանք տվեց, ինչո՞ւ։
-Էմիլի՞։
-Ստեֆան,-ես լաց լինելով գրկեցի նրան։
-Հանգստացիր սիրելիս, վերջ։
-Հիմա հասկանում եմ քեզ։ Մենք նույն ճակատագրին արժանացանք։
-Դու ուժեղ ես, ու պետք է ավելի ուժեղ լինես։
-Կկարոտեմ նրան Ստեֆան, շատ կկարոտեմ։ Հիմա ես ո՞ւմ եմ մայրիկ ասելու։
-Մի գուցե ի՞մ մորը։
-Ինձ մենակ չթողնես խնդրում եմ։
-Երբեք։ Արի արդեն տուն գնանք։ Մի մնա այստեղ։ Բոլորը գնում են։***
Մենք գնացինք տուն։ Ես չէի կարողանում ուշքի գալ։ Երեխաներին տուն բերեցին։
-Քույրի՞կ։
-Հա՞։
-Իսկ որտե՞ղ է մայրիկը։
-Մայրիկը տեղ է գնացել։
-Ո՞ւր։
-Մի ուրիշ աշխարհ։
-Իսկ ե՞րբ կգա։
-Կգա։ Չգիտեմ երբ, բայց կգա։
-Տունը դատարկ է առանց նրա։
-Ես էլ եմ նույնը զգում, դրա համար խոստացավ շուտ գալ։
-Իսկ ինչո՞ւ հրաժեշտ չտվեց մեզ։
-Ոչ ոքի հրաժեշտ չի տվել։
-Իսկ ո՞ւմ մոտ է գնացել,-ես մի կերպ եմ կուլ տալիս արցունքներս, բայց աչքերս լցվել են,-Լա՞ց ես լինում։
-Ինձ մետ եկեք,-նրանք մոտեցան ինձ, ու ես գրկեցի նրանց,-Նա հրեշտակների մոտ է գնացել։ Հետո կգա։
-Լավ, դե ես պարկեմ քնելու։
-Քնիր անուշս,-ես փոքրիկ քրոջս պարկեցրի քնելու, ու նա միանգամից քնեց։
-Դու չե՞ս ուզում քնել։
-Ես գիտեմ, որ այնտեղից հետ չեն գալիս։
Ես կծեցի շրթունքս, ու արցունքներս վազեց այտերիս վրայով։ Նստեցի, ու ձեռքերս պարզեցի նրա կողմ։ Նա եկավ ինձ մոտ, ծնկեց, գրկեց ինձ փորից, իսկ ես գրկեցի նրան։
-Դու մեծ տղա ես, պետք է հասկանաս։
-Դրա համա՞ր մեզ երեկ գիշեր տուն չբերեցին։
-Այո։
-Էլ մայրիկ չունենք։
-Մի ասա այդպես։
-Հիմա միայն դու ես մեր մայրիկը։
-Խոստանում եմ, որ լավ մայրիկ կդառնամ ձեզ համար։
-Գիտեմ Էմիլի։ Գիտեմ։
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...