Գիշեր է, ու գյուղը քնել է հանգիստ ու խաղաղ, չհաշված դրսում, զենքը կողքին, կրակի առաջ նստած հերթափոխող տղամարդուն, որի հերթափոխի ժամն է շուտով։ Աչքերս քիչ-քիչ փակվում էր, երբ կրակոցի ձայն լսեցի, վեր կացա ու վազեցի դուրս։ Բոլորը տներից դուրս եկան։
-Ներս գնացեք, նե՛րս գնացեք,-գոռում էին տղամարդիկ։
-Պա՞պ, ի՞նչ է պատահել,-անհանգիստ հարցրի հորս։
-Ներս վազիր։
Ես առանց քննարկելու հորս ասածը, ներս վազեցի։ Լավ է երեխաները չէին արթնացել, բայց մայրս վեր էր կացել։
-Էմիլի՞, ի՞նչ է եղել։
-Ոչինչ մայրիկ, քնիր։
-Հայրդ որտե՞ղ է։
-Դրսում։
-Ճիշտն ասա ի՞նչ է պատահել, ի՞նչ ձայներ են այս ժամին։
-Չգիտեմ, հայրիկը կգա կիմանանք։
-Դե պարկիր, թե չէ հիմա կմրսես։
-Ըհն։
Ես պարկեցի անկողնում, բայց դե իհարկե չէի քնում։ Կրակոցի ձայները թույլ չէին տա քնել։ Սպասեցի մինչև հայրիկը եկավ։
-Պա՞պ, լա՞վ ես։
-Արդեն այո։ Ամեն ինչ անցավ։
-Ի՞նչ էր պատահել։
-Գայլերը գյուղ են լցվել։ Գյուղացիներից մեկին են...
-Ի՞նչ։
-Հա։ Գոռոց է լսվել, հսկող որսորդը կրակել է, բայց արդեն հոշոտել էր։
-Ո՞ւմ։
-Ստեֆանի...
-Ստեֆանի՞ն,-մի պահ օդը կանգ առավ։
-Ոչ, Ստեֆանի հորը։
-Աստվա՜ծ իմ։
-Հա։ Նա լավ մարդ էր։
-Իսկ ի՞նչ գործ ուներ այս ժամին դրսում։
-Չգիտենք, միայն գիտենք, որ նա էլ չկա։ Քրքրված դին ցախերի մոտից ենք գտել։ Հազիվ ճանաչելի դարձավ։
-Սարսափելի է։
-Նրանք հիմա վատ վիճակում կլինեն։
-Հա։ Ստեֆանի մայրը հաստատ վատ կլինի։
-Դե մենք ոչնչով օգնել չենք կարող։
-Պապ գնա՞մ մոտը։
-Ոչ, պետք չի։
-Կողքին լինեմ պապ։
-Նրա մո՞ր, թե՞ Ստեֆանի։
Լռեցի։
-Գյուղում ձեզ իրար հետ են տեսել։ Ձեր մեջ ինչ-որ բա՞ն կա։
-Ո՜չ պապ։ Մի գյուղի երեխա ենք, իրավունք չունե՞նք միասին քայլելու։
-Հաստա՞տ Էմիլի։
-Հա պապ, հաստատ։
-Բայց ամեն դեպքում կարիք չկա։
-Լավ։ Գնամ պարկեմ։
-Լա՜վ սպասիր։ Արի գնանք, բայց ես քեզ կտանեմ։ Վտանգավոր է մենակ։
-Լավ։ Մի բան գցեմ վրաս ու գնանք։
Դուրս եկանք տանից ու հայրս ինձ տարավ Ստեֆանենց տուն։ Դրսից մոր գոռոցներն էր լսվում, իսկ Ստեֆանը նստած մի անկյունում անասունի խոտի հետ էր խաղում։ Կոտրում էր ու նորն էր սկսում կոտրել։ Մոտեցա նրա մորը։
-Ի՞նչ կցանկանաք, որ անեմ ձեզ համար։
-Ի՞նչ կարող ես անել։ Էլ ոչինչ չես փոխի,-լաց լինելով ասաց նա։
-Մի գուցե պարկե՞ք։
-Չեմ կարողանա քնել։
-Գոնե ուղղակի պարկեք, շատ թույլ կլինեք, դա կօգնի վերականգնել ուժերը։
Նա լսեց ինձ, ու ես նրան օգնեցի պարկել։ Իսկապես որ շատ մեծ սթրես էր ապրել, ու չնայած ասում էր, որ չի քնի՝ քնեց։ Ես մոտեցա Ստեֆանին ու նստեցի կողքին։
-Խոսիր հետս Ստեֆ։ Խոսիր ու մի գուցե թեթևանաս։
-Ասելու ոչինչ չկա, երբ հորդ անճանաչելի դիակն ես գտնում, որին գայլերն են հոշոտել։ Էմիլի ես սարսափեցի դա տեսնելով։
-Գիտեմ Ստեֆան, պատկերացնում եմ, բայց հիմա չպետք է թուլանաս։ Դու պետք է մորդ կողքին լինես։
-Ինձ մոտ անգամ սրտխառնոց սկսվեց, քիչ էր մնում հետ տայի, երբ տեսա դիակը։ Դա այդքան վատ վիճակում էր։ Էմ հայրս էլ չկա, հասկանո՞ւմ ես։ Ճիշտ է երբեք էլ նրա հետ լավ հարաբերություններ չեմ ունեցել, բայց հայրս էր, սիրում էի նրան։
-Դե դա բնական է։
-Հիմա ի՞նչ է լինելու։
-Շարունակելու եք ապրել։
-Դժվար կլինի։
-Հետևանքները ծանր են, ու հետևաբար ծանր կլինի, բայց աշխատիր թեթևացնել ուսերիդ բեռը։
-Կմնա՞ս այստեղ։
-Այո կմնամ։ Հայրս էլ արդեն գնաց։
-Հա մնացած գյուղացիներն էլ գնացին։
-Բոլորը շատ վախեցած են։ Գայլերը մի՛ կողմից, թշնամիները մի՛ կողմից։
-Գյուղը ծայրահեղ ծանր վիճակում է։
-Ամեն բան լավ կլինի չէ՞։
-Անպայման։
-Ուզո՞ւմ ես պարկել։
-Նստած կքնեմ, կարևորը մորդ կողքին լինեմ։
-Գնա իմ սենյակում քնիր, ես այստեղ կմնամ։
-Պետք է հայրիկի հետ տուն գնայի, անիմաստ նեղություն եմ տալիս։
-Նման բան չասես, գնա պարկիր։
-Լավ։
Ես բացեցի նրա սենյակի դուռն ու ներս մտա։ Պարկեցի անկողնուն, ու քնեցի։
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...