Էդվարդը սկսեց քիչ-քիչ ընկնել Էմիլիի հագուստից կախվելով։ Էմիլին կանգնած էր լուռ, ու քարացած։ Անգամ արցունքներ չկային աչքերում։ Ցավում էր ո՛չ թե վերքը, այլ ներսում ամեն ինչ։ Նորի՞ց։ Նորի՞ց պետք է ապրի նույն ցավը։
Էդվարդը կախված էր փեշից, բայց այլևս չդիմանալով բաց թողեց ու ընկավ։ Էմիլին արնահոսում էր։
-Էդվարդ, Էդվարդ,-քարացած ասաց նա,-Էդվա՜րդ,-գոռաց աղջիկն ու արցունքները թափվեցին։ Այսքան բարձր երևի երբեք, ու ոչ ոքի համար չէր գոռացել։ Սկսեց թափ տալ տղային,-Բացի՛ր աչքերդ։ Չմեռնե՛ս։ Ես արգելում եմ քեզ ինձ մենակ թողնել։ Էդվա՜րդ։ Ինձ հետ այդպես մի վարվիր, նորից մի արա նույնը խնդրում եմ։ Ինձ նորից առանց սեր մի թող։ Էդվա՜րդ, Ստեֆա՜ն, Ստեֆա՜ն, Էդվա՜րդ։
Ձայների վրա հասավ մի ամբոխ։ Կանգնած նայում էին կատարվածին։
-Մի՛ կանգնեք այդպես, օգնեք փրկել նրան,-գոռաց աղջիկը։
Տղամարդիկ Էդվարդին անկողնուն պարկեցրին, իսկ Էմիլին սկսեց իր գործը։ Դեղեր բերեցին։ Էմիլին քաշեց նետը։ Էդվարդն այնպիսի մի գոռոց արձակեց, որ քաղաքում երևի բոլորը լսեցին։ Սկսեց մշակել։ Էդվարդն արդեն շունչը փչում էր։
-Էդվարդ դիմացիր,-ասում էր Էմիլին, որը լարվածությունից արդեն կորցնում էր իրեն։
-Էմիլի ներիր, ներիր, որ քեզ նորից մենակ եմ թողնում։
-Չէ՜, մենակ չես թողնում։ Ամեն ինչ լավ կլինի։
Աղջկա աչքերի առաջ սկսում էր խամրել, արյուն էր կորցնում։
-Էմ դու վիրավոր ես։
-Քերծվածք է։
-Քերծվա՞ծք, արնահոսում ես,-ասում էր տղան ցավից տնքալով։
-Վերքդ մշակեմ, հետո իմը կանեմ։
-Փրկիր քեզ Էմ, ես այլևս չեմ կարող։ Ես սիրում եմ քեզ, ու միշտ իմ հոգին քո կողքին կլինի ու կպահպանի քեզ։
-Լռի՛ր, սո՛ւս,-գոռաց աղջիկը։
Էդվարդը փակեց աչքերը...
-Օգնե՛ք, օգնե՛ք,-գոռաց աղջիկը,-Բժիշկ կանչեք։ Փրկե՛ք նրան,-գոռաց ու այնքան էներգիա սպառեց, որ կորցրեց ուժերն ու գիտակցությունը։Հաջորդ օրն առավոտյան, երբ արևն սկսեց մի այլ տաքությամբ ջերմացնել, Էմիլին բացեց աչքերը։ Ուզում էր ուղղվել, բայց չկարողացավ։ Վերքը կապել էին, ու անհարմար էր։ Շրջվեց ու կողքին տեսավ Էդվարդին, ով դեռ ուշքի չէր եկել։ Էմիլին ուշադրություն չդարձնելով իր վիրակապին նստեց ու սկսեց զննել տղային։
Ձեռքը դրեց ձեռքին, ու Էդվարդը սեղմեց այն։ Անասելի մի երջանկություն իջավ աղջկա հոգուն։ Իր սիրելին ողջ էր։
-Էդվա՞րդ։
-Էմիլի՞, ինչպե՞ս ես։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Եթե դու լավ ես, ուրեմն ես էլ եմ լավ։
-Շա՞տ է ցավում։
-Ոչ։
-Էդվարդ։
-Այո՞ Էմ։
-Ես վախեցա կորցնել քեզ, կորցնել երկրորդ անգամ։
-Ստեֆանից հետո՞։
-Ոչ։ Քո գնալուց հետո։
-Մի՞շտ ես վախեցել կորցնել ինձ։
-Քո ներսի եղածը հասկանալու հենց առաջին պահից։ Սկզբում ես ուղղակի քո կողքին ինձ ապահով էի զգում, որովհետև դու պաշտպանում էիր ինձ։ Հետո պաշտպանությունը դարձավ օգնություն, երբ օգնեցիր երեխաներիս, հետո ինձ խնամեցիր։ Դու քայլ առ քայլ բացահայտում էիր, որ այն չես ինչ կարծել եմ, ինչ ցույց ես տվել։ Ու հետո, երբ քո սենյակում էի քնել, ես տեսա նրան իմ երազում։ Նա երջանիկ էր, ու խնդրեց, որ ես էլ երջանիկ լինեմ։ Հետո եկար դու։ Նա իմ ձեռքը քո ձեռքի մեջ դրեց։
-Ես սիրում եմ քեզ Էմիլի։
Աղջիկն առաջ գնաց ու համբուրեց Էդվարդին։ Այս համբույրը կարծես նոր կյանք խորհրդանշեր։
-Իմ գեղեցկուհի՜։
-Գեղեցկուհի՞, այդ երբվանի՞ց է գորտը գեղեցկուհի դարձել։
-Մի քանի վարկյան առաջ, երբ արքայազնը համբուրեց։
-Նույն սրիկան ես մնացել,-ծիծաղով ասաց աղջիկը։
-Ես չէի էլ փոխվել,-երկուսով սկսեցին ծիծաղել, ու բռնեցին իրենց վերքերը, որովհետև սարսափելի ցավերի մեջ էին։
-Ու փաստորեն քո կամքն իմինից թույլ գտնվեց։
-Ինչո՞ւ։
-Դե սիրեցիր ստրուկին։
-Քո կամքն էլ ուժեղ չգտնվեց։ Սիրեցիր թշնամուդ որդուն։
-Խո՛րթ որդուն։ Եվ հետո կյանքի իմաստը կայանում է նրանում, որ մենք կարող ենք սիրել այն մեկին, ում ատում ենք։ Ներել նրան, ով մեղավոր է մեր առաջ բոլորից շատ։ Օգնել նրան, ով միշտ քեզ ընկած է թողել։ Այ դա է իսկական հանգստությունն ու կյանքը։
-Դու ինձ համար միշտ ուժեղ ու հաղթող մարդ ես եղել, ու կլինես։
-Ստրուկը մարդ է դարձել։
-Էլ մի հեգնի՜ր։
-Երեսովդ եմ տալիս։
-Հետո էլ ինձ ես սրիկա ասում։
-Լավ լավ, չեմ խոսում։
-Ես պարտվեցի գրազը։
-Ի՞նչ գրազ։
-Որ պայմանավորվեցինք գրազ գալ, այն ժամանակ։
-Ու դու չսեղմեցիր իմ ձեռքը։
-Չսեղմեցի։ Բայց խոստովանում եմ, որ այդքան էլ վստահ չէի, որ ես կհաղթեմ։
-Իսկապե՞ս։
-Ըհն։ Զգում էի, որ առյուծի կաթ ես խմել։
-Փաստորեն քեզ մոտ ամեն դեպքում ամուր ոգի ունեցող մարդու տպավորություն եմ թողել։
-Իհարկե։ Ու ես խանդում էի, որ կարծում էի պետք է քեզ խորթ հորս կողքին տեսնեմ։
-Ես այդպես էլ գիտեի։
-Գլխի էիր ընկել, բայց ես շեղեցի քեզ, ու դու կարծեցիր, թե սխալվել ես։
-Միշտ էլ իմացել եմ։
-Չե՛ս իմացել։
-Իմացել եմ։
-Չե՛ս իմացել։
-Իմացել եմ։
-Արի գրազ գանք։
-Լավ։
Էմիլին պարզեց ձեռքը, ու երբ Էդվարդն ուզում էր սեղմել, Էմիլին ձեռքը հետ քաշեց։
-Մի սրան տեսեք։ Ինձ էր խելք սովորեցնում, կյանքում գրազ չես եկե՜լ, ու հիմա ինքն է նույնը անում։
Աղջիկն սկսեց ծիծաղել ու հետո ամուր սեղմեց տղայի ձեռքը։
-Ի՞նչն է գրազի հաղթանակը։
-Ժառանգ իմ երկրին։
-Լավ Էդվարդ, ես ընդունում եմ...***
Արևային մի օր, երբ երկիրը զարթնել էր անուշ ու խաղաղ քնից, Էմիլին արդեն պատրաստվում էր իր հարսանեկան արարողությանը։ Քաղաքը հիմա խինդ ու ծիծաղի մեջ էր ապրում, ու ուրախությամբ զարդարում էին չորս բոլորը։
Էմիլիի հայրն արդեն առողջ ու ամուր էր։ Զորքի հրամանատար էր ընտրվել։ Նրա քույրն ու եղբայրն արդեն խաղում էին մնացած երեխաների հետ, չմտածելով աշխատանքի մասին։ Ստեֆանի մայրը խնամում էր կույր կնոջն ու Էմիլիին մայրություն էր անում։ Դե իհարկե Էմիլիի հայրն էլ անտարբեր չէր նրա հանդեպ։ Էմիլին հուսով էր, որ նրանց մեջ մի բան կսկսվի։
Եվ այսպես Էմիլին շքեղ հագուստներով ու զարդերով զարդարված, մոտեցավ Էդվարդին ու ժողովուրդն ուրախ բացականչեց։ Էմիլիի գլխին հիմա շողշողում էր թագը, որը նրան ընծայվեց որպես հաղթանակ։ Նա հիմա թագուհի էր, թագավոր Էդվարդի կինը։ Նրանք ամուսնացան, ու իրենց երկու ամուր ոգիներով շենացրին ու ծաղկեցրին երկիրն ու լեռների արանքում գտնվող այն փոքրիկ գյուղը, որտեղից սկսվեց այս հսկա պատմությունը։
Տեսնելով այս ամենը Էմիլիի սիրտը չչարացավ, նա էլի շարունակում էր հավատալ հեքիաթներին, ու մարդկանց էլ ստիպում էր հավատալ։
Այս պատերազմը հաղթահարած կինն ուժ ու նոր կյանք մտցրեց մարդկության մեջ ու դարձավ Պատերազմի Կինը...
Թեկուզ սիրեց ու կորցրեց, բայց պայքարեց ու հաղթեց։ Պայքարեց հանուն կյանքի, հանուն սիրո, ու հանուն մարդկության խաղաղության։ Պատմությունն այս կոչվում է Պայքար և Սեր, որովհետև սա կյանք էր, որը երկար պայքարից հետո հասավ հաղթող սիրո...Պայքար և Սեր
ՎԵՐՋ
YOU ARE READING
Պայքար և Սեր
Tiểu Thuyết ChungՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...