Մաս 28

84 9 0
                                    

Խեղճ Էմիլին նոր էր հարմարվել հարազատների կորստին, երբ նորից մահ։
-Մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ պետք է տանջես ինձ։ Բավական է խնդրում եմ,-ասում էր աղջիկը վերև նայելով։
Էմիլին ծնկած հատակն էր մաքրում, երբ եկավ թագավորը։
-Ինչպե՞ս ես քեզ զգում թանկագինս։
-Քեզնից լավ։
-Քեզ համար անկնկալ ունեմ։
-Գրողի ծոցը գնա։
-Չես կոտրվում այո՞։
-Այո։
-Ներս եկեք,-հրամայեց թագավորը։ Երկու հոգի ներս եկան,-Բռնեք նրան ու եկեք իմ հետևից։
Աղջկան տարան բանտի կողմ։ Չգիտեր ինչու է այստեղ, երբ հասավ մի խցի, որտեղ վիրավոր ընկած էր իր հայրը։
-Հայրի՞կ։
-Աղջիկս։
-Ինչո՞ւ եք նման բան արել։
-Հայրիկդ չի ցանկանում կատարել մեր առաջադրանքները։ Մենք էլ որոշեցինք պատժել։
-Եվ չեմ էլ կատարելու։ Ավելի լավ է մեռնեմ։
-Չէ՛ պապ, չասես նման բան։ Ես այլևս չեմ դիմանա։
-Լսո՞ւմ ես, թե ինչ է ասում աղջիկդ։ Նա էլ չի դիմանա հերթական կորստին։
-Լսիր սրիկա, դու իրավունք չունես հարձակվել խաղաղ ժողովրդի վրա, կոտոր կազմակերպել, այրել քաղաքը, գերիներ բերել, ու քո ցանկացած պահի սպանել։
-Եթե իրավունք չունենայի, չէի անի։
-Ստոր, կյանքովդ ես պատասխան տալու։
-Լա՜վ։ Գիտես ինչ պետք է անես,-ասաց թագավորը հպատակին։
-Այո տեր,-մտավ Էմիլիի հոր մոտ։
-Ի՞նչ եք անում։
Թագավորի աշխատողը հանեց մտրակն ու սկսեց խփել խեղճ մարդուն։
-Մի՛ արեք, դադարեցրե՛ք,-գոռում էր աղջիկը։
-Կա՛նգ առեք,-ասաց թագավորը,-Հը՞ն, հիմա նորի՞ց այդպես կխոսես։
-Իմ վերաբերմունքը քեզ նման անսիրտ մարդու մասին երբեք չի փոխվի։
-Շարունակի՛ր։
Այդ հրեշը նորից սկսեց խփել գերուն։
-Պա՜պ,-գոռում էր աղջիկը,-Մի՛ արեք խնդրում եմ։ Պա՜պ, դու արյան մեջ կորել ես։ Մի՛ արեք, հերիք է։
-Դադարեցրու, հիմա կմեռնի։
Էմիլին լաց էր լինում, ու չէր հանգստանում։ Ճակատագիրը նրա հետևից է ընկել։
-Գնացինք,-ասաց թագավորն ու Էմիլիին բռնած սենյակ տարավ։
-Այս անգամ Էդվարդն այստեղ չէ, որ պաշտպանի քեզ։ Հիմա թեկուզ քո կամքին դեմ ես կանեմ այն, ինչ ուզում եմ։ Ուղղակի չեմ կարողանում դիմանալ քո հմայքին։
-Չփորձես դիպչել ինձ սրիկա։
Թագավորը մոտեցավ Էմիլիին։ Էմիլին նկատեց նրա կողքից կախված սուրն ու կամաց, աննկատ ձեռքը մոտեցրեց, որ վերցրի...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now