Մաս 9

91 12 0
                                    

Գյուղում ամեն քայլափոխի վրա դիակ էր պարկած։ Տղամարդիկ զբաղվում էին դիակներին տեղափոխելով։ Բոլորը սքում են հարազատների մահը։ Գյուղը ծխի մեջ կորել է, որովհետև շատ ու շատ դիակներ են հիմա մոխրի վերածվում ցախի կույտերի մեջ։ Երանի մայրիկին, որ չտեսավ այս ամենը։
Հաց եմ պատրաստում, որ ուտելու բան ունենանք։ Երեխաները անհանգիստ ու վախեցած են։ Ամեն պահի սպասում ենք, որ հիմա նորից կռիվ կսկսվի։
Ստեֆանենց տանն ենք գիշերել, իսկ տատիկս կույր հարևանուհու տանն է մնացել։
Նստեցինք հացի, ու ավարտելուց հետո սկսեցի հավաքել սեղանը։ Սիրտս վատ բան է վկայում։ Զգում եմ, որ այս քանի օրը մի սարսափելի բան է լինելու։ Փորձում եմ ցրել մտքերս, բայց ապարդյուն։

***

Մի կերպ ենք օրերը անց կացնում։ Ծայրը ծայրին հասցնելով, փորձում ենք նորից ստեղծել ամեն ինչ։

Հերթական գիշեր։ Չեմ քնում, որովհետև ինչ-որ բանի եմ սպասում։ Ձայներ...
Ես այդպես էլ գիտեի։ Միանգամից վեր կացա անկողնուցս։ Ամեն ինչ նորից է սկսվում։ Արթնացրի բոլորին։ Տղամարդիկ վեր կացան, ու վազեցին դուրս։ Մենք էլ պետք է գնայինք գետնանցք, բայց չհասցրինք։ Սկսեցին խփել դռանը։ Գերիներ էին հավաքում, իսկ ավելի ճիշտ՝ ստրուկներ։ Դուռը բացվեց, ու մի զինված տղամարդ ներս եկավ։ Ես երեխաների դիմացը ծածկեցի։
-Առա՛ջ անցեք։
-Հեռացե՛ք այստեղից։
-Առա՛ջ անցիր հիմար աղջիկ։
Նա բռնեց ձեռքիցս ու սկսեց քաշել։ Դիմադրեցի, ապտակեց։ Երեխաները լաց են լինում։ Մի տղամարդ քաշեց իմ փոքրիկներին ու կապեց ձեռքերը։ Մեզ ծեծելով դուրս տարան։ Չեմ կարողանում երեխաներին այդպես տեսնել։
-Անխիղճնե՛ր, բա՛ց թողեք նրանց։ Ախր նրանք փոքր են, ի՞նչ կարող են անել ձեզ համար։
-Լռի՛ր քած։
Տարան նաև Ստեֆանի մորը։ Բոլորիս հեռվացրին իրարից։ Չգիտեմ ինչ անել։ Ստեֆանն ու հայրս չկան։ Կա՛մ շարունակում են կռվել, կա՛մ արդեն գերի են ընկել, կա՛մ էլ...վախենում եմ մտածել այդ մասին։

Լույսը բացվել էր արդեն, իսկ մենք անդադար առաջ էինք շարժվում։
Մեզ երկար շղթայի էին վերածել։ Նրանք իրենց ձիերով էին, իսկ մեր կոշիկներն արդեն մաշվում էին քարքարոտ ու փշոտ ճանապարհներից։ Առանց հաց ու ջրի, եռացող արևի տակ, քրտնած ճակատներով շարունակում էինք ճանապարհ կտրել, որը շատերին դեպի մահ էր տանում։ Մի քանի կին չդիմանալով արևին ու քաղցին՝ ուշագնաց եղան, իսկ այդ անխիղճ արարածները նրանց այդպես ընկած թողեցին։ Երեխաների վրա արդեն ուժ չկա։ Նրանք մի կերպ են առաջ գնում։ Տեսնես քույրս ու եղբայրս ի՞նչ վիճակում են։ Նրանք չկան իմ տեսադաշտում։ Անգամ չգիտեմ առջևի՞ց են գնում, թե՞ հետևից։
Գոռոցի ձայներ են լսվում։ Երևի մեկն ընկել է, ու նրան հիմա մտրակում են, ստիպելով կանգնել, ու շարժվել առաջ։
Խումբը կանգ առավ։ Հոգնել են։ Ձիու վրա նստած հոգնում են, չմտածելով, որ այսքան մարդ ոտքով է այդ նույն ճանապարհն անցել, ու եթե իրենք ջուր են խմում, ապա մենք բոլորս մահու չափ ծարավ ենք։
Անցնում էին մարդկային շղթաների կողքով, ու ծիծաղում։ Ծիծաղում էին, որ այդքան անպաշտպան ենք։ Թույլ չէին տալիս անգամ հողին նստել։
Ես վատ եմ։ Բայց այստեղ յուրաքանչյուրն էլ իմ նույն վիճակում է, և միգուցե ինձնից էլ վատ։ Մի խոսքով այս երկար տառապանքներից հետո հասանք այն վայրին, որտեղ մեզ էր սպասում դժոխային կյանքը...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now