Բացվեց դուռն ու Էմիլին ներս գնաց։
-Այն ո՜ւմ եմ տեսնում։
-Չե՞ք փոխել ձեր միտքը։
-Ո՞ր միտքը։
-Այն, որ ուզում եք ամուսնանալ ինձ հետ։
-Ինչո՞ւ։
-Ես համաձայն եմ։
-Ի՞նչ։
-Այո։ Համաձայն եմ ամուսնանալ ձեզ հետ։
-Բանտը փոխեց որոշումդ այո՞։
-Դե այո, տհաճ էր այնտեղ գտնվելը։
-Լա՜վ գեղեցկուհի, եթե այդպես ես ուզում, ապա ես քեզ կընձեռնեմ այդ հնարավորությունը, որպիսի թագուհի դառնաս։
-Բայց կարո՞ղ եմ ձեզ մի բան խնդրել։
-Այո։
-Ուզում եմ լավ վարվեք մարդկանց հետ։
-Ը՜մ, արդեն նման մե՜ծ խնդրանքներով ես դիմում հա՞։
-Ես միշտ բարություն եմ տեսել, ու ինձ համար ծանր կլինի տեսնել, որ ամուսինս տանջում ու չարչարում է մարդկանց։ Ես ինքս անցել եմ այդ ամենի միջով, և գիտեմ, որ դա սարսափելի է։
-Լա՜վ սիրելիս։ Երբ ամուսնանանք կսկսեմ մի՜ փոքր տեղի տալ ասածիդ։
-Շնորհակալ եմ։
-Երեք օրից։
-Ի՞նչը։
-Մեր հարսանիքը։ Մենք երեք օրից ամուսնանում ենք։
-Լավ։ Կարո՞ղ եմ գնալ։
-Ո՛չ։ Ես չեմ ուզում, որ քեզ բանտ տանեն, իմ սենյակում կհարմարվես։
-Ոչ խնդրում եմ։
-Ո՞չ։ Կարծես թե շատ ես իմ ասածներին հակառակվում։
-Ուղղակի խնդրում եմ, որ գոնե մինչև ամուսնությունն ինձ առանձին սենյակ հատկացնեն։ Երեք օր է ընդամենը, կհամբերեք կարծում եմ։
-Լավ սիրելիս, ինչպես կուզես։ Նե՛րս եկեք,-հրամայեց հպատակին,-Նրան մի ճոխ սենյակ հատկացրեք, ու ասեք, որ կարգի բերեն։
-Ինչպես կհրամայես տեր,-ասացին ծառաներն ու առանց աղջկան մատով դիպչելու ուղեկցեցին սենյակ։ Կրկին լողացրին, հագցրին գեղեցիկ հագուստներ, ու մարմինը զարդարեցին ոսկյա զարդերով։
YOU ARE READING
Պայքար և Սեր
Ficción GeneralՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...