Մաս 24

88 11 6
                                    

Երկու հոգի ներս եկան, ու Էմիլիին խուց տարան։
Նա ընկած էր հատակին։ Այնքան էր լաց եղել, որ աչքերը կարմրել էին։ Աչքերի շուրջը սև պարկեր էին գոյացել։
Էդվարդը մտավ հոր մոտ։
-Ի՞նչ ես անում հիմա՛ր։
-Ես ուզում եմ, որ նա պատասխան տա իր արարքների համար, բայց ոչ այդպես։ Դու քո պատվի հետ կխաղաս։ Արժե՞, որ մարդիկ խոսեն, թե թագավորը երիտասարդ աղջկա է պատվազրկել։
-Դա ճիշտ ես ասում։
-Գիտեմ հայրիկ, դրա համար եմ ասում այս ամենը։ Մի ուրիշ կերպ պատժիր։ Թող խոսեն, որ դու խիստ թագավոր ես, բայց ոչ սրիկա,-ժպիտով ասաց նա։
-Իսկապես որդիս,-թագավորը սկսեց ծիծաղել։
-Դե լավ հայրիկ գնամ, մի քանի գործ ունեմ։
-Լավ որդիս։
Էմիլին նստած էր խցում, երբ աշխատող կանանցից մեկը մոտեցավ իր խցին։
-Հաց եմ բերել։
-Կարո՞ղ եմ մի բան խնդրել։
-Ասա, միայն թե արագ։
-Խնդրում եմ ասացեք, իմ եղբայրն ու քույրն այստե՞ղ են։
-Ոչ միայն։
-Այսի՞նքն։
-Քույրդ, եղբայրդ, մայրդ, տատիկդ ու նաև հայրդ։
-Ի՞նչ։
-Այո։ Զորքը գտել է բոլորին, ու ձերբակալել։
-Ոչ, ո՜չ,-սկսեց լաց լինել։
-Լռի՛ր, հիմա կգան, ու ինձ էլ կպատժեն քեզ ասելու համար։
-Ինչպե՞ս են նրանք։
-Շատ թույլ, բայց մի վատ բան կա։
-Ի՞նչ։
-Քույրդ հիվանդ է, նա շատ վատ վիճակում է։ Եթե չբուժվի, հնարավոր է...
-Ի՞նչ է հնարավոր։
-Նա կմեռնի։
-Չասե՛ք, չասե՛ք այդպես։ Մի բան արեք, խնդրում եմ բուժեք նրան։
-Ասել եմ թագավորին, նա թույլ չտվեց։
-Աստված իմ ո՜չ։
-Ես պետք է գնամ։
-Ոչ սպասեք, սպասե՜ք։
Կինը հեռացավ։ Քիչ անց եկավ թագավորը։ Նրա հետևից էլ որդին։
-Ինչպե՞ս է մեր հարգարժան Էմիլին,-աղջիկը ձայն չհանեց,-Քո արարքների պատճառով հիմա քո բոլոր հարազատներն են ինձ մոտ, ու նաև հայրդ։ Քույրդ հիվա՜նդ է։ Նա կմեռնի։
-Լռի՛ր սրիկա։ Նա չի՛ մեռնի։ Անկախ իր տարիքից, նա ուժեղ է։
-Դե սպասենք տեսնենք ինչքան կդիմանա,-ասաց ու հեռացավ։
Էդվարդը մնաց այստեղ, բացեց խուցն ու ներս մտավ։
-Ի՞նչ ես անում գեղեցկուհի։
-Գնա խնդրում եմ։
-Արդեն խնդրում ես, լավ է։
-Էդվարդ հեռացիր։
-Հրամայել պետք չէ, և հետո դու դրա իրավունքը չունես։
-Հասկանո՞ւմ ես, որ իմ ապրելն իմաստ չունի։
-Հասկանում եմ։
-Երանի երբեք չզգաս այն, ինչ հիմա ես եմ զգում։ Կորցրի մորս, հիմա սիրածս տղային։
-Կորցրիր մո՞րդ։ Իսկ ո՞վ է այն կինը։
-Նա Ստեֆանի մայրն է։ Պետք է իմ մայրն էլ դառնար, բայց...։
-Ես էլ եմ մայր կորցրել, նա մահացել է երկու տարի առաջ։
-Ի՞նչ։ Չգիտեի։
-Իսկ ի՞նչ ես կարծում, եթե նա մահացած չլիներ, հայրս կցանկանա՞ր նորից ամուսնանալ։
-Հայրդ այնպիսի մարդ է, որ հնարավոր է։
-Այդպես չխոսես։
-Էդվարդ ես վատ եմ, գնա այստեղից։
-Քրոջդ համա՞ր։
-Այո։ Օգնիր ինձ։
-Ե՞ս, օգնեմ քե՞զ։
-Այո։ Խնդրում եմ քեզ։
-Երբեք, լսո՞ւմ ես երբեք, անգամ չերազես այդ մասին։
-Խնդրում եմ,-աղջիկը աղի արտասուքով ընկավ նրա ոտքերը,-Ես ինքս կոտրում եմ իմ ամուր ոգին, ու հիմա ծնկի եմ գալիս քո առաջ։ Խնդրում եմ օգնիր ինձ։ Եթե ես չբուժեմ նրան, նա կմեռնի։ Ես նոր եմ կորցրել մորս ու Ստեֆանին, եթե քույրս էլ մեռնի, ես այլևս չեմ դիմանա։
-Փաստորեն այսքան հեշտ է քեզ ծնկի բերելը։
-Ընդհակառակը, դա շատ դժվար է։ Քույրս ինձ համար հեշտ բան չէ, նրա կյանքն արժեք ունի ինձ համար։
-Չեմ կարող։
-Կարող ես։ Մի՞ թե այդքան հնարավորություն չունես։
-Մի ազդիր կամքիս վրա։
-Գիտեմ, որ կարող ես։
-Հինգ րոպե ժամանակ ունես։
-Շնորհակալ եմ։
Էդվարդը բաց արեց դուռն ու ուղեկցեց երեխաների մոտ։ Քույրը պարկած էր գետնին, իսկ եղբայրը նրա գլուխը դրել էր ծնկներին ու շոյում էր։
Էմիլին ներս վազեց ու գրկեց նրանց։
-Ինչպե՞ս ես քեզ զգում անուշիկս։
-Էմիլի,-մի կերպ ասաց քույրը,-Շնորհակալ եմ, որ եկար։
-Ես կբուժեմ քեզ, անպայման կբուժեմ։
Երեխան տաքության մեջ այրվում էր, դեմքը կարմրած էր, դողում էր։
-Ինձ մի քանի բան է պետք, խնդրում եմ,-Էդվարդի կողմ շրջվելով ասաց Էմիլին։
Էդվարդը մի պահ լռեց, հետո գնաց, որ դեղեր բերի։ Քիչ անց վերադարձավ մի քանի բան ձեռքում։
-Վերցրու, բայց արագ արա ինչ պետք է անես։
-Լավ։
Էմիլին կտորը թրջեց ու դրեց երեխայի ճակատին։ Սկսեց սպիրտով շփել մարմինը, ու թուրմ տվեց, որ ջերմությունն իջնի։
-Պետք է գնանք։
-Մեկ րոպե, ոչ ավել։
-Լավ։
-Լսեք, թե ձեզ ինչ կասեմ։ Դուք ուժեղ եք։ Հիշեք, թե ինչ էր սովորեցնում մայրիկը, մենք պետք է ապրենք...
-Կյանքին հակատակ,-ասացին երեխաները։
-Այո։ Մենք պետք է ապրենք, անկախ նրանից, թե ինչ է որոշել կյանքը։
-Ես կապաքինվեմ քույրիկ։
-Անպայման։ Ես սիրում եմ ձեզ,-համբուրեց երեխաներին։
-Արի՜,-Էդվարդը քաշեց նրա թևից ու տարավ խուց։
-Շնորհակալ եմ անչափ։
-Ես կասեմ, որ նրան խնամեն, հորիցս թաքուն։
-Իսկապե՞ս։
-Այո։ Բայց ոչ ոքի չասես։
-Ինչպես կասես։
-Ես գնամ։
-Սպասիր։
Էդվարդը շրջվեց։ Աղջիկը վազեց ու գրկեց նրան։
-Զգում էի, որ ներսումդ բարություն կա, այն չես, ինչ ցույց ես տալիս։
-Բաց թող,-Էմիլին բաց թողեց նրան,-Ինչպե՞ս կարող ես գրկել մեկին, ում հայրը սպանել է քո հարազատներին։
-Հայրը, այլ ոչ ինքը։ Դու նրա պես չես։
-Իսկ ի՞նչ գիտես։
-Մայրս ու հայրս սովորեցրել են ճանաչել մարդկանց նրանց արարքներով, այլ ոչ բառերով։
-Մի փիլիսոփայիր։ Ես գնում եմ։
Էդվարդը դուրս եկավ խցից, փակեց այն ու հեռացավ։

Պայքար և ՍերWhere stories live. Discover now