Մաս 7

91 12 0
                                    

Գիշեր է։ Պարկած էի, երբ դրսից կրկին աղաղակ լսվեց։ Պատերազմը սկսված է։

Վեր կացա, ու երեխաներին արթնացրի քնից։
-Ի՞նչ է պատահել։
-Վեր կացեք։ Մենք պետք է թաքնվենք։
-Ինչո՞ւ։
-Հարցեր մի տվեք խնդրում եմ, վեր կացեք։
Գյուղում աղմուկը չէր դադարում։ Ձիերի ձայները գնալով շատանում էր։ Նշանակում է բանակը մեծացավ։ Հայրս արագ հաքնվեց, որ գնա կռվի։
-Լսեք թե ձեզ ինչ կասեմ։ Ինչ էլ լինի, ես ձեր կողքին եմ, ես սիրում եմ ձեզ։
-Հայրիկ սպասելու եմ, սպասելու ե՛նք։ Հետ կգաս։
-Կաշխատեմ հետ գալ սիրելիս, բայց եթե չգամ...
-Այդպես մի ասա, խնդրում եմ հայրիկ։
-Լավ կպահես նրանց։
Նա գրկեց մեզ ու վազեց դուրս։
-Զգույշ կլինես պապ,-գոռացի նրա հետևից։
-Քույրիկ ինչո՞ւ են բոլորն այսքան վախեցած։ Հայրիկն ո՞ւր գնաց։
-Լսիր փոքրիկս, ամեն ինչ լավ կլինի։ Հիմա եկեք։
Ես արագ տաք հագուստներ հագցրի նրանց, ու դուրս եկանք տանից։ Չգիտեմ ինչ անել։ Կորցրել եմ գլուխս։ Գյուղում մի գետնանցք կա։ Կանչեցի տատիկիս, ու վազեցինք այնտեղ։ Տղամարդիկ աղաղակով կանանց ու երեխաներին այնտեղ էին մցնում, ու հրաժեշտ տալիս։ Սարսափելի է։ Ես երեխաներին մցրի այնտեղ։
-Ես պետք է գնամ։
-Ո՞ւր։
-Թողե՛ք, մի մարդ կա, որին իմ օգնությունն է անհրաժեշտ։
-Էմիլի՞,-ինձ մոտ վազելով ասաց Ստեֆանը, որն իր մորն էր բերել։
-Ստեֆան ասա նրանց, ես պետք է գնամ։
-Ո՞ւր։
-Հարևանուհիս կույր է, նրան իմ օգնությունն է անհրաժեշտ։
-Ես կբերեմ նրան, դու այստեղ մնա։
-Լավ։
Ստեֆանը վազելով հեռացավ։ Ես գրկեցի քրոջս ու եղբորս ու կուչ եկա պատերից մեկի մոտ։ Ջահեր են միացրել, որ մթության մեջ մի բան երևա։ Ժամանակն անցնում էր, բայց Ստեֆանենք չկային, իսկ տագնապն ավելի էր մեծանում։ Երեխաները լաց էին լինում, մայրերը փորձում էին սփոփել նրանց։ Մի քանի րոպե էր անցել, երբ փայտե թեք դուռը բացվեց, ու ներքև իջեցրին մի կույր կնոջ։ Վազեցի նրա մոտ, օգնեցի առաջանալ ու նստել։
-Շնորհակալ եմ, որ չմոռացար իմ մասին։
-Չէի կարող մոռանալ։
-Ամեն ինչ շատ է վատացել Էմիլի։
-Վախենում եմ, բայց երեխաների մոտ ցույց չեմ տալիս, որ իրենք էլ չվախենան։
-Պետք է ուժեղ լինես։
-Վախենում եմ հորս համար։
-Մի վախեցիր, նա հետ կգա։
-Իսկ եթե չգա՞։
-Չի բացառվում, բայց մի ընկճվիր։
-Էմիլի՜,-ձայն տվեց Ստեֆանը։
Վազեցի նրա մոտ։
-Գնում եմ։
-Ո՞ւր։
-Սիրում եմ քեզ Էմ։
-Ստեֆան մի գնա։
-Լաց չլինես, սրբիր արցունքներդ։
-Ստեֆան մի՛ գնա, ես չեմ դիմանա, եթե քեզ մի բան լինի։
-Ուժեղ կմնաս սիրելիս։
-Սիրում եմ քեզ Ստեֆ, սիրում եմ։
Նա համբուրեց ինձ, հետո շրջվեց ու վազելով հեռացավ։
Հիմա իմ ամենահարազատ մարդկանցից երկուսը դրսում կյանքի ու մահվան մեջտեղում են, ու պայքարում են մեր կյանքի համար։ Եթե նրանց մի բան լինի, ես կխելագարվեմ...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now