-Արի գրազ գանք, որ դու շուտով այլևս նման վստահ կերպով չես խոսի։
-Արի։
Նա պարզեց ձեռքը։ Էմիլին առաջ գնաց, որ բռնի ու սեղմի, որպես գրազի նշան, բայց տղան քաշեց ձեռքը։
-Քո կարծիքով սեղմելո՞ւ եմ ձեռքդ։
Էմիլին իրեն ցածրացած զգաց, վիրավորված, բայց թույլ չէր տա, որ այդ հիմարն իրեն լավ զգա։
-Երևի քո ամբողջ կյանքում միայն լսել ես գրազի մասին, չէ՞։
-Ոչ։
-Խիստ կասկածում եմ։ Եթե գոնե մեկ անգամ գրազ խաղացած լինեիր, ապա կիմանայիր, որ առանց ձեռք սեղմելու գրազը սկսված չի համարվում։
-Սեղմում են կարգին մարդկանց ձեռքերը, ոչ թե ստրուկների։
-Լավ, ինչպես կուզես։ Բայց երբ դառնամ հորդ կինը, այսինքն թագուհի, այդ ժամանակ կտեսնենք, թե ով է ստրուկը։
-Իսկապես պատրաստվում ես ամուսնանա՞լ հորս հետ։
-Ես պատրաստ եմ դա անել թեկուզ միայն նրա համար, որ քիթդ գետնին հավասարվի։ Իսկ հայրդ հաստատ չի կարողանա դիմադրել երիտասարդ ու կամքի ուժ ունեցող աղջկա գայթակղությանը։
-Դե քեզ տեսնեմ մայրիկ։
-Լավ որդիս,-հեգնանքով ասաց Էմիլին, իսկ տղան շրջվեց ու գնաց։Էմիլին կրկին նստեց պատի տակ, ու դեռ սպասում էր ինչ-որ մեկին։ Հաց բերեցին։
-Ես ուզում եմ խոսել թագավորի հետ։
-Ի՞նչ ունես խոսելու։
-Չպետք է քեզ ասեմ, թե ինչ եմ ուզում խոսել թագավորի հետ։
-Կասեմ, որ ուզում ես խոսել, եթե ցանկանա լսել քեզ, կգամ քո հետևից։
-Լավ։
Հացը դրեց գետնին, ասաց ու հեռացավ։ Էմիլին սկսեց ուտել հացն ու մեծ մեծ կումերով խմեց ջուրը։ Ուզում էր թագավորի մոտ գնալուց լավ տեսք ունենալ, և հետո էլ, դե իհարկե շատ էր զգում դրանց կարիքը։
Ժամանակ անց եկավ վեզիրն ու ասաց, որ թագավորը կանչել է նրան։ Էմիլին ոտքի կանգնեց, ու վեզիրը նրան տարավ թագավորի մոտ...
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...