Առավոտյան Էմիլին պիտի զարթներ դրախտային անկողնում, բայց նա հատակին էր քնել։
Զարթնեց ու միանգամից գնաց պատուհանի մոտ։ Նա անընդհատ Ստեֆանին է սպասում։ Դե այո, նա ասել էր, որ կամուսնանա, բայց այդպես ուղղակի ուզում էր ժամանակ ձգձգել, վստահություն ձեռք բերել, որպեսզի հարմար առիթի ժամանակ փախչի այդտեղից։ Իրականում նա միտք չուներ ամուսնանալ այդ հաստափոր սրիկայի հետ, բայց այդպես կարող էր գոնե ի՛ր հարազատների ապահովության համար մի բան անել։ Անընդհատ մտածում էր, ու չէր կարողանում հասկանալ, թե ի վերջո ինչ կարող է անել։ Ուզում էր գոնե քրոջն ու եղբորը տեսնել, բայց այդպիսի խնդրանքներով կարող էր դիմել, երբ ամուսնությունը կայանար, իսկ դրան ընդհամենը երեք օր էր մնացել։ Ի՞նչ կարող է անել այս երեք օրվա ընթացքում։ Եթե չկարողանա ոչինչ անել, ապա ամուսնությունը կիրականանա, և հետո նա պետք է կատարի իր ամուսնական պարտականությունները, իսկ նա անգամ վախենում էր դրա մասին մտածել, այն էլ այդ հրեշի հետ։ Պարկել նույն անկողնում, առավոտից երեկո նրա կողքին լինել։ Տրվել նրան, երբ մտքով անցնի։ Դա կարծում եմ մահու չափ սարսափելի էր հնչում։***
Սենյակ մտան նաժիշտները։ Հագցրին ու պատրաստեցին Էմիլլին նախաճաշի։ Նա դուրս եկավ սենյակից, որպեսզի իջնի նախաճաշի։ Անցնում էր երկար միջանցքով, երբ կիսաբաց դուռ տեսավ։ Մոտեցավ դռանն ու սկսեց անցքից ներս նայել։ Տեսադաշտում դեռ ոչ ոք չկար։ Երևում էր միայն պատուհանը, հայելու կեսն ու անկողնու մի ծայրը։ Եվ ահա հայտնվեց մի երիտասարդ։ Դա իր ապագա "որդու" ննջասենյակն էր։ Սրբիչով ծածկված էր փորից ներքև։ Նա քանդեց սրբիչն ու բացեց մարմինը։ Էմիլին ամոթից հետ քաշվեց։ Ամաչում էր իր տեսածից։ Այդ հիմարը անգամ դուռն է մոռանում փակել։ Ինչ անամոթ է։
Էմիլին արագ հեռացավ ու իջավ ներքև։ Գնաց հյուրասենյակ, որտեղ մի երկար սեղան էր գցած, գլխամասում էլ նստած էր նրա ապագա ամուսինը։ Առաջ քայլեց։
-Սիրելի՞ս,-ասաց թագավորը,-Էմիլին իրեն ստիպելով մի կերպ ժպտաց, ու մոտեցավ սեղանին,-Նստիր հիմա որդիս էլ կգա։ Կծանոթացնեմ։
-Շատ լավ։ Մի րոպեյով դուրս գամ, մինչև վերադառնամ նա երևի արդեն այստեղ կլինի։
-Լավ։ Չուշանաս։
-Մի անհանգստացիր։
Աղջիկը վեր կացավ ու գնաց սենյակից։ Նրա բացակայության ժամանակ նախաճաշի եկավ թագավորի որդին։ Նստեց սեղանի շուրջ։
-Ո՞ւմ համար է երրորդ ափսեն։
-Հիմա կգա կիմանաս։
Պատկերացում անգամ չուներ, որ Էմիլին արդեն համաձայնել էր դառնալ իր խորթ մայրը, և շուտով իր հետ մի սեղանի շուրջ հաց էր կիսելու։
Սպասում էր, երբ աղջիկը ներս եկավ, ու գլուխը բարձր մոտեցավ սեղանին։ Տղան աչքերին չէր հավատում։
-Ծանոթացիր Էմիլի, նա որդիս է՝ Էդվարդը։ Էդվարդ, նա իմ հարսնացուն է։
-Ո՞վ։ Հայրիկ ինչպե՞ս կարող ես ամուսնանալ նրա հետ։
-Հենց այդպես։ Նստիր Էմիլի։
Աղջիկը նստեց Էդվարդի դիմաց։
-Վեր կաց, ու համբուրիր հարսնացուիս ձեռքը։
-Ի՞նչ։
-Ինչ-որ լսեցիր։ Արագացրու։
Էդվարդը սարսափելի այլայլվեց։ Նա ուզում էր սպանել Էմիլիին։ Այդ ստրուկը հիմա նստած էր իր առաջ՝ շքեղ հագուստով ու զարդերով, և դա էլ դեռ քիչ է, պետք է մի սեղանի շուրջ հաց ուտեին։ Էմիլին նրան էր նայում, հպարտ, գլուխը վեր պարզած, իսկ երկար պարանոցը, զգեստի բացվածքն ու թանկարժեք շղթան էլ ավելի էին գեղեցկացնում այդ հպարտ կերպարը։ Էդվարդը կատաղությամբ ու չարացած էր նայում նրան, բայց հոր ասածն օրենք էր։ Նա վեր կացավ, մոտեցավ Էմիլիին, ձեռքն առաջ պարզելով խնդրեց ձեռքը, և երբ Էմիլիի ձեռքը հայտնվեց իր ափի մեջ՝ մի փոքր կռացավ, ու նրա շուրթերը մի համբույր ընծայեցին աղջկա նուրբ ձեռքին։ Ուղղեց մեջքն ու նստեց իր տեղը։ Էմիլիի համար անսովոր է, որ ինքը սեղան չի գցում, այլ նրա առաջ պետք է սեղան գցեն։ Երբ սեղանն արդեն վերջնական պատրաստ էր, սկսեցին նախաճաշել։ Էդվարդի աչքը չէր հեռանում աղջկանից, բայց նա նայում էր ո՛չ թե հաճույքից դրդված, այլ ատելությամբ։ Այդ ստրուկը շուտով թագուհի էր դառնալու...
YOU ARE READING
Պայքար և Սեր
Ficción GeneralՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...