Մաս 25

88 10 4
                                    

Մի քանի օր է ինչ Էմիլին խցում էր։ Թագավորի հրամանով նրան ոչ հաց էին տալիս, ոչ ջուր։ Էդվարդն էլ արդեն քանի օր է չկար։ Էմիլիի աչքերի առաջ արդեն խամրում էր, երբ եկավ Էդվարդը։
-Մի քանի օր է չկայի, կարոտե՞լ ես։
Աղջիկն այլևս չդիմացավ ու կորցրեց գիտակցությունը։
-Էմիլի,-վրա հասավ Էդվարդը։
Սկսեց խփել աղջկա երեսին։ Ապտակում էր, որ ուշքի գա։
-Բացի՛ր աչքերդ, ուշքի արի։
Էմիլին չէր բացում աչքերը։ Էդվարդը գրկեց նրան ու տարավ իր սենյակ։ Աշխատող կանանցից մեկին, ով հեքիմ էր, կանչեց, որ օգնի աղջկան։
-Բարձր ջերմություն ունի,-ասաց կինը։
-Ի՞նչ պետք է անեմ։
-Նրան ուշադրություն է պետք։ Պետք է պարկի, լավ հանգստանա, ու թուրմեր խմի։ Թրջոցներ էլ պետք է դրվի, ամբողջ մարմինը, մանավանդ ոտքերը, ձեռքերն ու պարանոցը սպիրտով շփվի։
-Լավ, ես կանեմ ամեն ինչ։ Հիմա դու գնա, երբ կարիքդ զգամ կկանչեմ։
-Լավ տեր,-ասաց կինն ու գնաց։
Էդվարդն իջավ ներքև, ու հրամայեց թուրմ պատրաստել։ Հետո թասով սպիրտ լցրեց ու գնաց սենյակ։ Առաջին անգամ պետք է խնամեր որևէ մեկին։ Հիշեց, թե ինչպես Էմիլին խնամեց քրոջն ու սկսեց նույն կերպ ինքը վարվել։ Կտորը սառը ջրի մեջ թրջեց, հետո դրեց աղջկա ճակատին։ Սկսեց սպիրտով մերսել ոտքերը, ձեռքերը։ Համարձակություն չուներ դիպչելու աղջկա պարանոցին։ Հաճելի էր թվում մարդուն օգնելու այդ զգացումը։
Էմիլին քիչ-քիչ բացեց աչքերը։
-Որտե՞ղ եմ։
-Պարկիր։ Հիվանդ ես, պետք է ապաքինվես։
-Ի՞նչ է պատահել, ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ։
-Խցում ուշաթափվեցիր, այստեղ բերեցի։
-Արդեն կարող են տանել ինձ, ես լավ եմ։
-Մի՛ շարունակիր ուժեղ լինել։ Քեզ մի փոքր կին զգա։ Հասկացիր, որ կարող են քեզ հետ որպես կնոջ ու փխրուն էակի պես վարվել, այլ ոչ այնպես, ինչպես մինչ այսօր։
-Սա քո սենյակն է չէ՞։
-Այո։ Ես շփել եմ ոտքերդ ու ձեռքերդ, բայց պարանոցդ թողեցի, որ դու անես, կամ եթե չես կարող հիմա մեկին կկանչեմ, թող անի։
-Ոչ։ Ես ինքս կանեմ։
-Կշրջվեմ։
Տղան շրջվեց, իսկ աղջիկը սկսեց շփել պարանոցը։
-Կարող ես շրջվել։
-Պետք է թուրմ խմես։
-Չեմ ուզում ոչինչ։
-Ասացի պետք է խմես,-հրամայեց Էդվարդը,-Մենք քեզ պես թույլ աշխատողի չենք ուզում։ Մեզ ամուր ու կոփված ստրուկներ են պետք։
-Ինձ իսկապե՞ս ստրուկի պես ես վերաբերվում։
-Իսկ էլ ինչի՞։
-Ինչի չէ, ում։ Ստրուկն էլ է մարդ, դա մի մոռացիր։ Չնայած դուք չեք թողնում, որ ստրուկներն իրենց մարդ զգան։ Համենայնդեպս, եթե դու ինձ ստրուկի պես վերաբերվեիր չէիր բերի քո սենյակ, չէիր պարկեցնի անկողնուդ, չէիր խնամի ինձ, ու առավել ևս չէիր շփի ոտքերս։
-Ասածիդ մեջ ինչ-որ տեղ ճշմարտություն կա։
-Տեսնո՞ւմ ես։
-Բայց դա չի նշանակում, որ գորտից տարբերվում ես։
-Դե ես հույս էլ չունեմ տարբերվելու։ Ես ինձ այսպես էլ լավ եմ զգում,-ժպիտով ասաց նա։
Էդվարդը սկսեց ծիծաղել, Էմիլին էլ նրա հետ։ Երկուսն էլ լրջացան։
-Հարազատներս ինչպե՞ս են։
-Քույրդ ապաքինվում է։
-Շնորհակալ եմ քեզ։
Դուռը թակեցին։
-Թույլ կտա՞ք տեր, թուրմն եմ բերել։
-Ներս արի։
Աղջիկը բաժակը ներս բերեց ու արագ հեռացավ։
-Խմիր սա,-բաժակն Էմիլիին պարզելով ասաց Էդվարդը։
-Շնորհակալ եմ։
Էմիլին սկսեց խմել։
-Ուզո՞ւմ ես քնել։
-Թույլ եմ։
-Քնիր։
-Ոչ, կանցնի։
-Հեքիմն ասել է, որ պետք է քնես։ Եթե ամաչում ես իմ ներկայությունից, ես կարող եմ դուրս գալ։
-Կարիք չկա։ Դու ինձ ավելի վատ վիճակում էլ ես տեսել։
-Ուրեմն քնիր։
Էմիլին պարկեց ու ծածկվեց։ Էդվարդը մոտեցավ նրա մեջքի հետևից, ու ծածկեց մեջքը։ Էմիլին ժպտաց։
-Մեջքդ բաց էր մնացել, կմրսեիր։
-Շնորհակալ եմ բարի մարդ։
-Ես բարի չեմ։
-Չես համոզի։
-Ես գնում եմ։
-Գնա։
Տղան դուրս եկավ սենյակից, իսկ աղջիկը փակեց աչքերը։

Պայքար և ՍերWhere stories live. Discover now