Մաս 19

80 12 0
                                    

Ներս գնացին ու թագավորը կարգադրեց երեխաների համար սենյակ պատրաստել։
Նրանք սենյակ գնացին, իսկ Էմիլին գնաց նրանց լողացնելու։ Երբ երեխաները պատրաստ էին գնաց թագավորի մոտ։
-Իսկ ե՞րբ կարող եմ տեսնել տատիկիս ու մորս։
-Այ դա ամուսնությունից հետո։
-Իսկ ամուսնությունից հետո նրանց հետ ինչպե՞ս կվարվեն։
-Մի անհանգստացիր այդ մասին։ Նրանց հետ հաստատ լավ կվարվեն։
-Լավ։
-Դե գնա երեխաներ մոտ, թող իրենց մենակ չզգան։
Էմիլին դուրս եկավ սենյակից, ու գնաց երեխաների սենյակ։ Մտավ սենյակ ու սկսեց քնքշորեն շոյել նրանց, խաղալ նրանց հետ։ Այս ամենին հետևում էր Էդվարդը, ով միջանցքով անցնելիս ձայներ լսեց, ու մոտենալով դռանը մի փոքր բաց արեց, որ տեսնի, թե ինչ է կատարվում։ Նայում էր ու չէր հասկանում այդ տեսարանը նրան դո՞ւր էր գալիս, թե՞ բարկացած էր այդ երեխաներին այդտեղ տեսնելուց։ Դե նա մանկուց մենակ է մեծացել, ու երբեք չի խաղացել ոչ մեկի հետ, իսկ հիմա նայում էր Էմիլիին, ով երջանկությամբ խաղում էր երեխաների հետ։ Ինքն իրեն շեղեց բարի մտքերից ու կատաղությամբ ներս մտավ։
-Ովքե՞ր են սրանք։
-Կարգին խոսիր։
-Ովքե՞ր են։
-Իմ եղբայրն ու քույրը։
-Ի՞նչ գործ ունեն այստեղ։
-Այդ ամենը հայրդ քեզ կբացատրի։ Հիմա դուրս արի սենյակից։
Էդվարդը սարսափելի բարկացած էր, այնքան, որ կարող էր անգամ սպանել իր առջև կանգնած երեք հոգուն։ Դուրս եկավ սենյակից ու դուռն այնպես փակեց, որ երևի ամբողջ շենքը դղրդաց։
-Ո՞վ էր նա քույրիկ։
-Թագավորի տղան։
-Նա չար է։
-Ոչինչ։ Նա մեզ չի անհանգստացնի։
-Քույրիկ իսկ ինչպե՞ս եղավ, որ դու այսպիսի զգեստ հագար, ու սկսեցիր պտտվել տնով մեկ։ Մնացած բոլոր մարդիկ ներքևում աշխատում են։
-Դա մի քիչ խառը պատմություն է, հիմա ժամանակ չունեմ, որ պատմեմ։
-Ի՞նչ պետք է անես, որ ժամանակ չունես։
-Պետք է գնամ թագավորի մոտ, որ տեսնեմ ինչպես է։
-Դե լավ գնա։
Աղջիկը վեր կացավ, ու փախավ սենյակից, որովհետև չուներ պատասխան, թե ինչու են բոլորն աշխատում, իսկ ինքը թագուհու պես ման գալիս։
Էդվարդը շտապում էր թագավորի սենյակ։
-Ի՞նչ է կատարվում այնտեղ։
-Ի՞նչ է կատարվում։
-Նրա քույրն ու եղբայրը այստեղ ի՞նչ են անում։
-Ապրում են։
-Իսկապե՞ս։ Կարծես թե բոլորը տեղերով փոխվում են։ Հիմա ստրուկները սկսել են պալատներո՞ւմ ապրել։
-Չխոսես այդպես։ Ես ուզում եմ, որ ապագա կինս իրեն լավ զգա։
-Նրա մնացած հարազատներին ու բոլոր ստրուկներին էլ տեղ տուր, այդպես ավելի հարմար ու հաճելի կլինի կնոջդ։
-Եթե նա դա ցանկանա՝ անպայման։
-Արա ինչ ուզում ես։ Բայց չսպասես, որ ես նրանց լավ կվերաբերվեմ,-գոռաց ու քայլեց դռան կողմը։
Էմիլին դռան մոտ կանգնած լսում էր, ու հեռացավ դռան մոտից, որ Էդվարդը չտեսնի իրեն։
-Պարտավո՛ր ես,-ձայն տվեց թագավորը, բայց նա դուրս եկավ սենյակից ու էլ հետ չեկավ։

Իսկ Էմիլին գնաց սենյակ ու սկսեց մտորել։ Մինչև հարսանիքի օրը պետք է մի բան մտածեր։

Պայքար և ՍերWhere stories live. Discover now