Մաս 23

74 11 0
                                    

Նստել էր հատակին ու խփում էր անկողնուն։ Լաց էր լինում ու գոռում էր։ Մայրը, հիմա Ստեֆանը...նա քիչ-քիչ սկսում է էլ ավելի միայնակ դառնալ։
Թագավորը ներս մտավ։
-Չամուսնացանք, բայց դու իմ կինն ես։ Եվ եթե անգամ կինս չես, պետք է կատարես պարտականություններդ։ Թագուհի չես, ու չես էլ դառնա, բայց ես կսկսեմ օգտագործել քեզ, դու պատասխան կտաս ինձ բոլորի առաջ խայտառակ անելու համար։
-Չփորձես դիպչել ինձ։ Թո՛ղ,-գոռում էր աղջիկը,-Բա՛ց թող անասուն։
Նրա ճիչերը հասավ Էդվարդին, ով դռան մոտից կանգնած նայում էր այդ սարսափելի տեսարանին։
"Հասնում է այդ անճոռնիին։ Թող պատասխան տա իր արարքների համար։ Շատ էր երևակայում իրեն, հիմա ժամանակն է, որ քիթը գետնին հավասարվի",-մտածում էր նա։
Թագավերը քաշում էր Էմիլիի հագուստները։ Իսկ աղջիկը ճչում էր ինչքան ուժ որ ուներ։
-Թո՛ղ,-ասաց մեկն ու քաշեց թագավորի հետևից։
-Ի՞նչ ես անում այստեղ։
-Բա՛ց թող նրան։
-Դո՞ւ պետք է ասես։
-Նա մեղավոր չէ այն ամենի համար, ինչ արել է մեր ժողովուրդը։
-Երբվանի՞ց ես սկսել պաշտպանել այս լրբին։
-Ես նրան չեմ պաշտպանում, ես ուղղակի չեմ ուզում, որ այսպես վարվես։
-Դուրս արի, թե չէ կսպանեմ քեզ տղա։
-Միասին դուրս կգանք։
-Բավակա՛ն է,-գոռաց թագավորն ու ապտակեց նրան։
Էդվարդը բռնեց նրա հագուսնից։
-Քեզ ասում եմ վե՛րջ տուր։
Հայրը զարմացած էր որդուն այսքան տաքացած տեսնելով։
Նայեց որդու աչքերի մեջ, հրեց նրան ու հեռացավ։
Էմիլին լաց էր լինում։ Բռնել էր հագուստը, որ մարմինը չբացվի։ Ինքն էլ էր ապշած, որ Էդվարդը փրկեց իրեն։
-Չմտածես, թե դա քեզ համար արեցի, ուղղակի չէի ուզում, որ բոլորը խոսեին, թե թագավորը աղջկա է պատվազրկել, բայց դու սրանով չես պրծնի։ Քեզ կպատժեն։
Շրջվեց, որ հեռանա։
-Շնորհակալ եմ,-ասաց Էմիլին։
Էդվարդը մի պահ կանգ առավ, հետո շրջվեց ու գնաց հոր մոտ։

Պայքար և ՍերWhere stories live. Discover now