Օրերն առաջ չեն գնում։ Արդեն երկար ժամանակ է անցել, բայց մենք բոլորս դոփում ենք այն օրվա վրա։ Մայրիկի անկողինը միշտ դատարկ է։ Ես էլ եմ սկսել հավատալ այն հեքիաթին, որ նա կգա։
Ամաններն եմ լվանում, իսկ արցունքներս թափվում են երեսիս վրայով։ Թևով սրբում եմ, ու շարունակում գործս անել։ Սկսեցի ճաշ եփել։ Ես, որ միշտ հաճույքով էի գործ անում, հիմա չեմ ուզում ոչինչ անել։
Դռան թակոց լսվեց։ Բացեցի ու տեսա Ստեֆանին։
-Ո՞նց ես։
-Լավ։
-Ուզո՞ւմ ես դուրս գանք քայլելու։
-Ոչ։ Պետք է հաց պատրաստեմ։
-Ե՞րբ կավարտես։
-Չգիտեմ։ Կարող ես մնալ ու մեզ հետ ճաշել։
-Ոչ ավելի լավ է գնամ։
-Ստեֆա՞ն,-լսվեց հորս ձայնը։
-Բարև Ձեզ։
-Բարև։
-Ինչպե՞ս եք։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Դե լավ։
-Ինչո՞ւ ես դռան մոտ կանգնել, առաջ արի։
-Արդեն գնում եմ։
-Ներս արի կճաշենք միասին։
Նա ներս եկավ։ Ես սեղան գցեցի, ու լցրի ապուրները։ Տարա հարևանի ճաշն ու ետ եկա տուն։ Ասացի, որ հետո կգնամ նրա մոտ։ Սեղան նստեցինք ու սկսեցինք հաց ուտել։
Երբ ավարտեցինք երեխաներին սենյակ տարա, ու ես էլ սկսեցի սեղանը հավաքել։ Խոհանոցում էի, երբ լսեցի հորս ու Ստեֆանի խոսակցությունը։
-Ես սիրում եմ Ձեր աղջկան։ Ուզում եմ խնդրել նրա ձեռքը։
-Ես տեսնում եմ, որ իսկապես սիրում ես նրան, ու, որ նա էլ քեզ է սիրում։ Եթե ուզում եք կարող եք միասին լինել, ես ձեր երջանկությանը արգելք չեմ դառնա։ Բայց հիշիր, որ պետք է լավ վերաբերվես նրան։ Նա իր ապրած այս կարճ կյանքում այնքան բան է սովորել, ու այնքան հասուն է, որ երևի նրա նմանը էլ չգտնես։
-Չեմ էլ գտնի։ Հիմա ի՞նչ, համարեմ, որ թո՞ւյլ եք տալիս։
-Այո որդիս։
Սենյակ մտա։
-Ներեցեք, բայց լսեցի ձեր խոսակցությունը։
-Ավելի լավ, ուրեմն արդեն գիտես, որ հայրդ մեզ թույլ է տվել միասին լինել։
-Ըհն։ Շնորհակալ եմ պապ։
-Ես քո երջանկությունն եմ ուզում։
-Գիտեմ։
-Կարո՞ղ ենք դուրս գալ զբոսնելու։
-Այո, բայց շուտ կգաք։ Դեռ չեք ամուսնացել, ու ես կարող եմ արգելել։
-Գիտենք,-ժպիտով։
-Դե գնացեք։
Մենք դուրս եկանք տանից։ Գնացինք անտառ զբոսանքի։
-Ուզում եմ շուտ ամուսնանանք, որ միշտ կողքիս լինես։
-Ստեֆան ես ուղղակի հորս ու երեխաների համար եմ անհանգստանում։ Նա չի կարողանա մենակ մեծացնել նրանց։
-Դե կարող ենք նրանց էլ մեր տուն տանել, կամ էլ ամեն օր անպայման կգնանք նրանց մոտ։
-Չգիտեմ։
-Ամեն դեպքում ուզում եմ, որ շուտ դառնաս իմ կինը։
-Ես կի՞ն, անսովոր է գիտե՞ս։
-Հա հասկանում եմ։
-Չեմ ուզում տխրես Էմ, ուզում եմ միշտ երջանիկ տեսնել քեզ։
-Դա հնարավոր չէ Ստեֆան, բոլորն էլ ժամանակ առ ժամանակ տխրելու պատճառ են ունենում։
-Գիտեմ, բայց ես քեզ հետ եմ սիրելիս։
-Շնորհակալ եմ։
Նա գրկեց ինձ։ Ու միասին զբոսնելով տուն գնացինք։Գիշեր է։ Պարկած էի, երբ դրսից կրկին աղաղակ լսվեց։ Պատերազմը սկսված է...
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...