Մաս 18

81 12 0
                                    

Էմիլին շրջում էր բակում, երբ լսվեց թագավորի ձայնը։
-Այդ ի՞նչ ես անում։
-Զբոսնում եմ։
Մոտեցավ աղջկան։
-Մտքովդ չի անցնում չէ՞ փախչել։
-Իհարկե ոչ։ Ինչպե՞ս կարող եմ թողնել այս շքեղ կյանքն ու գնալ իմ հին աղքատիկ տուն։
-Երբ ամուսնանանք էլ ավելի շքեղ կյանքով կապրես։
-Սրանից շքեղ էլ է լինո՞ւմ։
-Պատկերացրու, որ այո։
-Անունդ ի՞նչ է, ես մինչ այսօր չգիտեմ քո անունը։
-Դոնալդ։
-Ա՜մ, իսկ քանի՞ տարեկան ես։
-Դա այդքան կարևո՞ր է։
-Ուղղակի հետաքրքիր է։ Ամեն դեպքում կարևոր է իմանալ ամուսնու տարիքը։
-Վաթսունութ։
-Ավելի երիտասարդ ես երևում։
Խաբեց։ Էմիլին կարծում էր, որ նա ավելի մեծ է, քանի վաթսունութ տարեկանը, բայց խաբեց սիրտն ավելի շատ գերելու համար։
-Իսկապե՞ս։
-Այո։
-Դո՜ւ։
-Ես տասնութ տարեկան եմ։
-Հիսուն տարով մեծ եմ քեզանից։
-Կարևորը տարիքը չէ։ Ես դրան տեղ չեմ տալիս։
-Հիանում եմ քեզանով։
-Իսկապե՞ս։
-Այն էլ ինչքան։ Չեմ համբերում, թե երբ ես դառնալու իմ կինը։
-Քիչ մնաց։ Հարսանիքին շա՞տ հյուրեր են լինելու։
-Շատ։
-Ովքե՞ր։
-Կարևոր հյուրեր ունենք, համախոհներ, հեռավոր երկրներից թագավորների էլ եմ հրավիրել։
-Պարզ է։ Կարո՞ղ եմ մի բան հարցնել, ոչ ավելի ճիշտ խնդրել։
-Իհարկե։
-Կարո՞ղ եմ մտնել աշխատողների սենյակ։
-Ինչի՞ համար։
-Ուղղակի...
-Մտքիդ ի՞նչ կա։
-Ոչինչ։ Կարո՞ղ ես լսել, թե ինչ եմ ասում։
-Ասա։
-Ուզում եմ մտնել ու տեսնել արդյոք իմ քույրն ու եղբայրն այստե՞ղ են։
-Դու քույր ու եղբա՞յր ունես։
-Այո։ Ու ոչ միայն։
-Էլ ո՞վ։
-Մայրս ու տատիկս։
-Լա՜վ, արի միասին գնանք։
-Շատ լավ։
Միասին սկսեցին քայլել ստրուկների կողմը։ Էմիլին աչքերով ընտանիքն էր փնտրում, երբ տեսավ եղբորն ու քրոջը։ Քույրը գետնին նստած ամաններն էր լվանում։ Այդ փոքրիկ երեխայի առաջ դրված էր յուղոտ ափսեներ, որոնք նրա ձեռքում անգամ չէին տեղավորվում, չէ՞ որ նա այդքա՜ն փոքրիկ էր։ Իսկ եղբոր ուսին փայտ էր դրված, երկու կողմից դույլերով ջուր էր կախ տված։ Ծանր ծանր հասավ քրոջ մոտ, իջեցրեց դույլերը, որ քույրը շարունակի ափսեներ լվանալ։ Էմիլին սկսեց լաց լինել։
-Ի՞նչ պատահեց։
-Տեսա նրանց։
-Որտե՞ղ։
-Այն կողմում։ Նրանք աշխատում են։
Թագավորը ձեռքով կանչեց աշխատողին։
-Լսիր, թե քեզ ինչ կասեմ։ Գնա ու այն երկու երեխաներին այստեղ բեր, նրանք այլևս չեն աշխատելու։
-Լսում եմ տեր։
Աշխատողը վազքով հեռացավ։
-Անչափ շնորհակալ եմ, դու նման բա՞ն ես անում ինձ համար։
-Այո։ Չեմ ուզում, որ քեզ վատ զգաս այստեղ։ Իմ կնոջ հարազատները պետք է լավ ապրեն, այլ ոչ ստրուկի կարգավիճակում։
Ծառան բերեց երեխաներին։ Նրանք վազեցին ու ընկան Էմիլիի գիրկը։ Երեքն էլ լաց էին լինում։
-Քույրի՜կ,-լաց լինելով ասաց աղջիկը,-մեզ շատ էին տանջում։
-Էլ չեն տանջի սիրելիս։ Ամեն վատ բան անցավ։
-Այս ի՞նչ զգեստ է հագիդ։
-Լա՞վն է։
-Շատ։ Դու գեղեցկուհի ես։
-Շնորհակալ եմ փոքրիկս։
-Լավ եկեք գնանք այստեղից,-ասաց Դոնալդը։
Երեքով քայլեցին նրա հետևից։

Պայքար և ՍերWhere stories live. Discover now