Մաս 29

87 9 6
                                    

Թագավորը մոտեցավ Էմիլիին։ Էմիլին նկատեց նրա կողքից կախված սուրն ու կամաց, աննկատ ձեռքը մոտեցրեց, որ վերցրի։ Գլխի չէր ընկել, թե ինչ է որոշել աղջիկը։ Էմիլին սկսեց չդիմադրել։ Թագավորը մոտեցավ նրան, Էմիլին կարողացավ վերցնել սուրը, երբ թագավորն արդեն իրեն շատ մոտ էր։ Ուզում էր խփել, բայց ուժ չէր գտնում մարդ սպանելու։
Թագավորը գլուխը մոտեցրեց Էմիլիի պարանոցին, ու սկսեց հոտ քաշել մարմնից ու մազերից։ Էմիլին ձեռքը բարձրացրեց, որ խփի, երբ մի նետ ետևից մխրճվեց թագավորի սիրտը։ Էմիլին քարացած մնաց։ Թագավորի աչքերը լայն բացվեց, հետո ընկավ գետնին, ու շունչը փչեց։ Էմիլին կանգնած դողում էր։ Նայեց դռան կողմը...
-Էդվա՞րդ,-տղան ձայն չէր հանում, ուղղակի քարացած կանգնած էր,-Ի՞նչ արեցիր։
-Այն, ինչ դու էիր ուզում անել։ Ուղղակի չէի ուզում, որ մարդասպան դառնաս։
-Դու սպանեցիր քո հորը։
-Այստեղ արի,-տղան մոտեցավ Էմիլիին, ձեռքը բռնեց ու սկսեց քաշել,-Չեմ ուզում այստեղ մնաս, ու դիակ տեսնես։
-Թո՛ղ,-գոռաց աղջիկը։
-Ի՞նչ։
-Չեմ ուզում քեզ տեսնել Էդվարդ։
-Ինչո՞ւ։
-Ո՞ւր էիր այսքան ժամանակ։
-Գնացել էի ապրելու։
-Ապրելո՞ւ։ Իսկ գիտե՞ս, որ այս տարիների ընթացքում մենք դժոխքում ենք ապրել։
-Ի՞նչ է եղել։
-Հայրդ սպանեց տատիկիս։
-Ի՞նչ։
-Այո։ Իմ աչքի առաջ։ Բոլորի աչքի առաջ կտրեց տատիս վիզը։
-Ի՞նչ ես խոսում։
-Այո՜։ Ու ես այսքան ժամանակ շարունակ ամեն օր թշնամուս ոտքերն էի լվանում։
-Ինչպե՞ս կարող էր։
-Մեղավորը դու ես։ Եթե դու այստեղ լինեիր նման բաներ չէր լինի։ Դու թողեցիր ինձ։ Մենակ թողեցիր ու գնացիր։
-Իսկ եթե մնայի, ի՞նչն էր փոխվելու։
-Ամեն ինչ։
-Դե՛, ասա՛, ես ո՞վ եմ քեզ համար, որ մնայի ու կարողանայի պաշտպանել քեզ։
-Մի փորձիր ինձնից բառեր կորզել։
-Փորձել եմ գնալ ու նոր կյանք սկսել, փորձել եմ մոռանալ այն ամենն ինչ տեսել ու ապրել եմ, փորձել եմ մոռանալ կյանքս, ու...քեզ...
-Ի՞նձ։
-Քեզ։
-Դու ինձ հիշո՞ւմ էիր։
-Երբեք չեմ մոռացել։
-Ինչո՞ւ։
-Որովհետև եթե կյանքում տրված է սիրել, ապա ես էլ կարող եմ։ Ամեն մեկը չէ, որ կարող է սիրել, բայց ես բախտավոր եմ, որովհետև սիրում եմ, ու սիրում եմ քեզ։
-Մի ասա նման բան։ Չե՛ս կարող սիրել ինձ։
-Ինչո՞ւ։
-Իմ կյանքում ուրիշ մեկն է եղել։
-Ստեֆա՞նը։
-Այո։
-Դա ոչինչ չի նշանակում։ Եթե դու սիրել ես նրան, ես չե՞մ կարող սիրել քեզ։
-Ես ստրուկ եմ։
-Ինձ համար մեկ է։ Եվ հետո քո հոգին չի ստրկացել, ինձ համար դա է ամենակարևորը։
-Որտե՞ղ էիր այսքան ժամանակ։
-Հեռու։ Լեռներից ու ձորերից այն կողմ։
-Կյանքդ խաղա՞ղ էր։
-Այո։
-Էդվարդ հայրս բանտում է։ Ծեծված, ու կիսամեռ։
-Ինչի՞ համար։
-Դեմ էր գնացել թագավորին։
-Հորդ աղջիկն ես։
-Թույլ տուր դուրս բերել նրան։
-Թույլ տա՞մ։ Առանց թույլտվության Էմիլի, մենք կգնանք ու դուրս կբերենք նրան։
-Շնորհակալ եմ։
-Կարոտել էի քեզ։
Աղջիկը ժպտաց։ Նրա ներսում նույնպես ինքնամփոփ կարոտ կար։
-Ուզում եմ համբուրել քեզ,-տղան մոտ եկավ, բայց կյանքն ուրիշ անակնկալ էր պատրաստել։
Թագավորի հավատարիմ ծառան, ով երդվել էր անգամ կյանքը տալ հանուն նրա, տեսնելով թագավորի մեռած դին, նետն արձակեց ուղիղ Էդվարդի վրա։
Այն պահին, երբ Էդվարդը պետք է համբուրեր Էմիլիին, նետը մխրճվեց մեջքը, ու դիմացից դուրս գալով ծակեց աղջկա փորը։ Նրանց շուրթերը միացավ, բայց երկուսն էլ քարացան տեղում։
Ծառան տեսնելով, որ սպանել է Էդվարդին, թուրը բարձրացրեց, ու սպանեց ինքն իրեն։ Թեկուզ և դաժան ու չար, բայց այսպիսին է իսկական հավատարմությունը...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now