Մաս 17

81 12 0
                                    

Վերջացրին նախաճաշն ու վեր կացան սեղանի մոտից։ Էմիլին գնաց սենյակ։ Թագավորը գնաց իր աշխատասենյակ, իսկ որդին գնաց նրա հետևից։
-Ի՞նչ ես անում հայրիկ։
-Ի՞նչ եմ անում տղա։
-Ախր նա ինձնից երիտասարդ է։
-Իսկ դա ի՞նչ կապ ունի։
-Դու ուզում ես, որ ինձնից տարիքով փոքր աղջիկը դառնա իմ խորթ մա՞յրը։
-Իսկ դու կարող ես նրան չընդունել որպես խորթ մայր։ Նրան ընդունիր ուղղակի որպես իմ կին։
-Հայրիկ հարյուրավոր կանայք կան, ի՞նչ ես գտել նրա մեջ։
-Այն, ինչ չկա ոչ մեկի մեջ։ Համառություն, կամք, հպարտություն, անասելի գեղեցկություն։ Հաճելի է գիտակցել, որ մի քանի օր անց նրա նման գեղեցկուհու կողքին եմ վեր կենալու։
-Հայրիկ ախր նա...
-Չլինի՞ թե նախանձում ես։
-Ինչի՞ համար։
-Որ նման հարսնացու ունեմ։
-Ծիծաղելի բաներ մի ասա։
-Չի բացառվում, որ կարող ես նախանձել։ Դու երիտասարդ տղա ես, նա էլ քեզ համապատասխան աղջիկ է, հնարավոր է հավանում ես, ու դրա համար ես ուզում, որ ես չամուսնանամ։ Ուզում ես ճանապարհդ բա՞ց լինի։
-Չկա նման բան։ Նա առհասարակ իմ ճաշակով չէ, և հետո էլ նա ստրուկ է։ Հիմար մեկն է։
-Կարգի՛ն խոսիր հարսնացուիս մասին։
-Էլի եմ ասում հայր, ուրիշներն էլ կան, նայիր շուրջդ։
-Ես սիրահարվել եմ այդ Աստվածային գեղեցկուհուն, ու էլ ոչինչ ինձ հետ չի պահի իմ որոշումից։
-Բայց...
-Վե՛րջ։ Փակում ենք այս թեման, ու այլևս չփորձես խանգարել իմ որոշմանը։
-Ինչ ուզում ես արա, հոգնել եմ անվերջ քեզ հետ վիճելուց։
-Գնա այստեղից։
Էդվարդը դուրս եկավ։ Ներս մտավ ծառաներից մեկը։
-Դո՞ւ էիր գերիներին հավաքում։
-Այո տեր։
-Երբ բերում էիր Էմիլիին, նա մենա՞կ էր։
-Ոչ տեր, մի կին կար, երկու երեխա։
-Բոլորը ո՞ղջ են։
-Բոլորը տեր։
-Ազատ ես։
Ծառայողը դուրս գնաց, իսկ Էդվարդը խոսակցության ընթացքում շտապում էր Էմիլիի սենյակ։ Աղջիկն անկողնուն նստած աչքերն էր սրբում։ Կարոտել էր հարազատներին։ Թակեց դուռը։ Էմիլին արագ սրբեց աչքերը, վեր կացավ, որ բացի։ Բռնակն իջեցնելուն պես Էդվարդը ներս նետվեց, բռնեց նրա ձեռքից ու քաշեց սենյակի կենտրոն։
-Լսիր, թե քեզ ինչ կասեմ։ Փոխիր որոշումդ, այլապես շատ կփոշմանես։
-Ինչո՞ւ չես ուզում, որ ամուսնանամ հորդ հետ։
-Ուղղակի չեմ ուզում, և դու չե՛ս ամուսնանա։
-Չլինի՞ թե խանդում ես։
-Ե՞ս, քե՞զ,-սկսեց ծիծաղել,-Այնպիսի բան ասա, որ գոնե մի՜ փոքր իրականությանը մոտ լինի, այլ ոչ անհնարին։ Դու քեզ հայելու մեջ տեսե՞լ ես, գորտից չես տարբերվում։
-Օ՜, հորդ ճաշակն այդքան վատն է փաստորեն։
-Փաստորեն։
-Դե ինչ արած, նա էլ ինձ պես անճոռնիին է սիրահարվել։
-Քեզ հեռու պահիր նրանից։
-Թե չէ ի՞նչ։
-Թե չէ ամբողջ կյանքդ գլխի վայր շուռ կտամ,-ասաց, մի թունավոր հայացք գցեց աղջկա վրա, շրջվեց ու հեռացավ...
Էմիլին նստեց անկողնուն, ու սկսեց մտածել.
"Որտե՞ղ եք հայրիկ, ես սպասում եմ ձեզ։ Ստեֆան, սիրելիս, խնդրում եմ գտիր ինձ, հասիր օգնության։ Ես չեմ ուզում կորցնել ձեզ..."

Պայքար և ՍերWhere stories live. Discover now