Մաս 10

84 12 0
                                    

Ժամանակն է, որ նորից անցնեմ երրորդ դեմքի, քանզի այս պահից սկսած շատանում են հերոսներն ու ճակատագրերը։ Շատանում են կյանքերը, որոնք հնարավոր է շուտով կանգ առնեն...

Եվ այսպես սրիկաների այդ բանակը խեղճ ու տկար ժողովրդին հասցրեց ամրոց կոչվածին, որտեղ գահակալում էր սառնասիրտ մի հրեշ։ Մարդկանց խմբերի բաժանեցին, ու առանց հանգստի սկսեցին աշխատեցնել։ Էմիլին գետնին նստած ինչ-որ սերմեր էր քարերից առանձնացնում, բայց նրա մտքում իրենից բացի իր ամբողջ ընտանիքն էր։ Նրան չի հետաքրքրում, թե ինչ կլինի իր հետ, կարևորը հարազատների կյանքն է։ Նա գործն էր անում, երբ տեսավ, որ երեխաների խումբ են տանում։ Նկատեց իր եղբորն ու քրոջը, որոնք մնացած երեխաների պես մի կերպ էին քայլը քայլի հետևից դնում։ Սիրտը ցավեց։ Քիչ էր մնում վեր կենար, ու սպաներ բոլորին։ Արցունքն աչքերին նրանց էր նայում, երբ երեխաները նկատեցին նրան։ Ժպտացին մի ակնթարթ քույրիկին տեսնելու համար, բայց մի հրեշ հրեց նրանց, ու նրանք նորից սկսեցին առաջ գնալ։ Էմիլին իրեն անպետք ու անպաշտպան էր զգում։ Մտածում էր. "Տեսնես որտե՞ղ են մնացածը։ Երանի հայրս ու Ստեֆանը գերի ընկած չլինեն, ու գան մեր հետևից։ Աստված իմ նրանց կողքին եղիր"։
Մտքերով էր, երբ աժդահա մեկը կանգնեց առաջը։
-Ինչպե՞ս ես գեղեցկուհի։
Էմիլին չպատասխանեց։ Այդ արարածը վերցրեց սերմի ամանն ու դատարկեց քարերի մեջ։
-Հատիկ հատիկ կառանձնացնես սերմերը, լսո՞ւմ ես։ Ստուգելու եմ, որ անգամ մեկ սերմ քարերի մեջտեղում չմնա։
Ասաց ու հեռացավ։
-Թողե՛ք ինձ,-լսվեց մի կնոջ ձայն, որը Էմիլիին շատ ծանոթ թվաց։
Ամբոխի միջից գտավ ձայնի տիրոջը։ Դե իհարկե, դա իր տատիկն էր։
-Թողե՛ք, ես թույլ չեմ տա, որ այսպես վարվեք իմ երեխաների հետ։
Խփեցին տատիկին։
-Տա՜տ,-գոռաց Էմիլին ու վեր կացավ տեղից։ Հրելով բոլորին հասավ այնտեղ, որտեղ տատիկն էր,-Թողե՛ք տատիկիս սրիկանե՛ր։
-Ո՞վ ես դու, որ քեզ այսպես ես պահում։
-Թողե՛ք նրան։
-Սպանե՛ք աղջկան։
-Ո՜չ, Էմիլի՜,-գոռաց տատը։
Մի զինվոր սուրը պատյանից հանեց, ու առաջացավ, որ սպանի աղջկան, բայց նրան կանգնեցրին։
-Իջեցրո՛ւ սուրդ,-ասաց կոպիտ մի ձայն, ու քայլեց նրանց կողմ...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now