Մաս 4

121 13 0
                                    

Առավոտ է։ Շուտ վեր կացա ու հաց պատրաստեցի։ Հիմա նրանք կարթնանան, ու քաղցած կլինեն։ Արագ էի պատրաստում, որ հետո տուն գնայի, ու ընտանիքիս անդամների համար հաց պատրաստեի։ Արթնացավ Ստեֆանը։
-Էմիլի՞։
-Այո՞։
-Ինչպե՞ս քնեցիր։
-Լավ, իսկ դո՞ւ։
-Ինձ մոտ խառն էր ամեն ինչ։
-Այսի՞նքն։
-Դե մի կողմից հայրս, իսկ մյուս կողմից սիրածս աղջիկն ինձ ասաց, որ սիրում է ինձ։
Ժպտացի ու շրջվեցի նրան մեջքով։
Մոտեցավ ու բռնեց թևերս։
-Անուշ ես բուրում։
-Ստեֆա՜ն, աշխատում եմ, իսկ դու խանգարում ես։
-Շրջվիր իմ կողմ։
Շրջվեցի։ Համբուրեց ինձ։ Սենյակ մտավ նրա մայրը։ Մենք իրար բաց թողեցինք։ Անհարմար պահ ստեղծվեց։
-Հացը հիմա պատրաստ կլինի։
-Քաղցած չեմ։
-Բայց պետք է ուտեք։ Ձեզ ուժ է հարկավոր։
Լցրի ապուրն ու դրեցի սեղանին։
-Բարի ախորժակ։
-Շնորհակալ եմ։ Չե՞ս նստում մեզ հետ։
-Ոչ, պետք է գնամ, որ ընտանիքիս համար էլ ուտելու բան պատրաստեմ։
-Լավ աղջիկս։ Շատ շնորհակալ եմ։
-Դե ես գնամ։
-Կտանեմ քեզ։
-Ո՛չ։ Նստիր ու մորդ հետ հաց կեր, ես ինքս կգնամ։
Արագ հասա տուն։ Անասելի արագությամբ ուտելու բան պատրաստեցի, ու ընտանիքս նստեց հացի։ Ես էլ վեր կացա ու առանց ուտելու հարևանի հացը տարա։
-Բարև Ձեզ։
-Բարև Էմիլի։
-Ներեցեք ուշացնելու համար, ես ուղղակի տանը չէի։
-Խնդիր չկա աղջիկս։
-Եկեք օգնեմ նստեք։
-Նա նստեց։ Սպասեցի կերավ, ու գնացի տուն։ Վերջապես նստեցի, որ մի բան էլ ես ուտեմ։ Հետո հավաքեցի տունն ու դուրս եկա բակը մաքրելու։ Ավլեցի ու սկսեցի լվացքս անել։ Բոլոր անցնող դառնողների խոսակցությունը նույնն էր՝ երեկվա դեպքը։
Մարդիկ արգելել էին իրենց երեխաներին տանից դուրս գալ խաղալու։ Սարսափում են գայլերից։
Գործերս ավարտեցի, մնում է գտնել մի զբաղմունք, որ չձանձրանամ, իսկ իմ զբաղմունքը աշխատանքն է։ Սկսեցի եղբորս շապիկը կարել։ Բակում կռիվ էր արել, ու պատռել։ Մի խոսքով կարեցի շապիկն ու որոշեցի դուրս գալ զբոսանքի։ Եվ հետո պետք է աղբյուրից ջուր բերեի, տան ջուրը վերջանում է։ Զբոսնելով կհասնեմ գետին, ու ձեռքիս կուժը լիքը տուն կգամ։
-Մամ քեզ լա՞վ ես զգում։
-Այո սիրելիս։
-Ուզում եմ գնալ ջուր բերելու, եթե լավ չես զգում հետո կգնամ։
-Ոչ հենց հիմա գնա, եթե ծարավեն ի՞նչ են խմելու։
-Դե լավ գնամ։
-Զգույշ կլինես։
-Լավ մայրիկ։ Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ անուշս։
Մոտեցա նրան ու համբուրեցի։
-Հպարտանում եմ, որ քեզ պես աղջիկ ունեմ։
-Իսկ ես հպարտ եմ, որ քո աղջիկն եմ։
Գրկեցի նրան ու դուրս եկա տանից։ Քայլում էի, երբ ձայներ լսեցի։ Վազեցի ձայնի կողմը։ Հեռվից նայում էի, ու տեսա մի ձիավորի, որը եղնիկ էր որսում։ Ամբողջ սրտով ատեցի նրան, բայց էլ ոչինչ չէի կարող անել։ Արագ հասա գետի մոտ։ Կռացած ջուր էի լցնում, երբ թիկունքումս ձիու ոտնաձայներ լսեցի։ Շրջվեցի ու տեսա նույն մարդուն։
-Ո՞վ ես։
-Քե՞զ ինչ։
-Ինչպե՞ս ես խոսում։
-Ինչպես կամենում եմ։
Նա իջավ ձիուց։
-Քեզ նորմալ պահիր աղջիկ։
-Շարունակիր ճանապարհդ, ու գնա այստեղից, ես զբաղված եմ։
-Ինչ ես անում ո՞ր։
-Ասացի ճանապարհդ շարունակիր։
Մոտեցավ, վերցրեց կուժս։
-Ջուր ես լցնո՞ւմ։
-...։
Բարձրացրեց ու շուռ տվեց։ Ջուրը թափվեց միջից։
-Այսպես լա՞վ է։
-Շատ։
-Դե վերցրու դատարկ կուժդ։
Նա այն իմ կողմ նետեց։ Մի կերպ բռնեցի, որ չնկնի ու կոտրվի։
-Այսուհետև ինձ տեսնելիս կխոնարհվես իմ առաջ, ոչ թե լեզվիդ կտաս։
-Երազումդ կտեսնես միայն։
-Դեռ կտեսնենք։
Նստեց ձին ու արագ հեռացավ։ Ես էլ ջուր լցրի ու արագ գնացի տուն։ Մեր տան մոտ ամբոխ էր հավաքված։ Մոտեցա։
-Ի՞նչ է պատահել։
Մարդիկ նայում էին իմ դեմքին ու ոչինչ չէին ասում։ Ես քայլեցի դեպի դուռը։
-Մա՞մ։ Մա՜մ,-ես մոտեցա նրան,-Մամ բացիր աչքերդ։ Ո՜չ,-ես գոռում եմ ու լաց լինում։ Մայրս մահացել է,-Ես չկարողացա օգնել քեզ։ Ես եմ մեղավոր։ Ներիր, ներիր մամ։ Հանգչիր խաղաղությամբ անուշս։ Ես սիրում եմ քեզ։
Հայրս մոտեցավ ու գրկեց ինձ։
-Չէ պապ, չէ՜։
-Վաղ թե ուշ սա պետք է լիներ։ Մենք պետք է ուժեղ լինենք։
-Մեկին խնդրիր, որ չթողնեն երեխաներին տուն գալ։ Չեմ ուզում նրանք տեսնեն այս ամենը։
-Լավ սիրելիս։ Հարևաններից մեկին կխնդրեմ, որ նրանց իր տուն տանի։
-Ըհն։
-Հիմա դու ես նրանց մայրը։ Դու պետք է միշտ նրանց հետ լինես։ Մենք մնացինք չորսով։ Ու պետք է միասնական լինենք։ Մենք կհաղթահարենք սա։
-Հա պապ, բայց մայրիկը...նա ուժ էր տալիս մեզ, իսկ հիմա մեր ուժն այլևս չկա...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now