Մաս 21

78 10 0
                                    

Առավոտ։ Տունը պատրաստվում է հարսանեկան արարողությանը։ Շուրջ բոլորը զարդարում էին, գեղեցկացնում։
Էմիլիին էլ սենյակում էին զարդ ու զարդարանքի մեջ թաղում։
Հագցրել էին փքված զգեստ, անցկացրել թանկարժեք զարդեր, մազերը ճոխ հավաքել էին, շպարել։ Մի խոսքով աշխարհը նման գեղեցիկ թագուհի երբեք չէր տեսել։ Եվ ահա եկավ ամուսնության ժամը։ Էմիլին հիմա պետք է երկար սանդուղքով ցած իջնի, մոտենա ամուսնուն, ընկնի նրա թևն  ու շարունակեն իջնել դեպի հյուրերը։ Բայց Էմիլին այդ ամենի մասին մոռացած, մտածում էր միայն, թե ինչ պետք է անի։ Ինչպե՞ս պետք է փախչի, ու ինչպես պետք է երեխաներին տանի իր հետ։ Ամեն ինչ շատ բարդ էր թվում։
-Օրիորդ շուտով պետք է ցած իջնեք։ Հյուրերը ձեզ են սպասում։
-Քույրս և եղբայրս որտե՞ղ են։
-Չգիտեմ։ Երևի իրենց սենյակում։
-Կկանչե՞ք։
-Հիմա։
Նա արագ կանչեց երեխաներին։
-Ուզում եմ առանձին խոսել։
-Լավ օրիորդ։
Աշխատողը դուրս եկավ, մնացին երեքով։
-Լսեք երեխաներ։ Ստեֆանը պետք է գա։ Գալու է մեզ ազատելու։
-Ուռա՜
-Կամաց։ Շշուկով խոսեք։ Նա չգիտի, որ մենք տանն ենք, ու մեզ դրսում է փնտրելու, բայց քանի որ մենք դրսում չենք, պետք է ինչ-որ կերպ հայտնվենք դրսում։
-Իսկ ի՞նչ պետք է անենք։
-Ես երեկ խոսել եմ նրա հետ այս պատշգամբի մոտից։ Նա հաստատ այս կողմ կգա։ Անկողնու սպիտակեղենը կկապենք, ու պատշգամբից կիջնենք լա՞վ։
-Լավ։
-Հիմա պետք է սպասենք, թե երբ կգա։
Մինչ աղջիկը խոսում էր երեխաների հետ, Ստեֆանը ներքևում կարգավորում էր ամեն ինչ։ Նա գնացել էր ախոռի մոտ։ Խառնվել էր մարդկանց, ու կարողացել էր ամբոխից առանձնացնել մորն ու Էմիլիի տատիկին։ Փնտրում էր ամենուրեք, բայց Էմիլին ու երեխաները չկային։ Նորից վազեց այն պատի մոտ, որտեղ երեկ էր։ Էմիլիի հոր օգնությամբ երկուսին անցկացրեց պատից, ու սկսեց փսփսալ պատուհանի տակ։ Էմիլին լսեց։
-Եկավ։ Օգնեք ինձ։
Սկսեցին կապել սպիտակեղենն ու կախ տվեցին պատշգամբից։ Ստեֆանը պատի տակ կանգնած էր։ Սկզբում իջավ քույրը, հերթը եղբորն էր։ Եվ ահա եղբայրն էլ իջավ։ Հերթը հասավ Էմիլիին։ Ուզում էր իջնել, երբ թակեցին դուռը։
-Էմիլի՞։
-Այո՞։
-Արագացրեք, բոլորը ձեզ են սպասում։
-Գալիս եմ։
-Որտե՞ղ է նա,-լսվեց թագավորի ձայնը։
-Սենյակում։
-Էմիլի՞,-ասաց թագավորը։
-Ստեֆան գնա՛, տա՛ր բոլորին։ Ես հետո կգամ։ Գնացե՛ք։
Թագավորը բացեց դուռն ու ներս եկավ։
-Այդ ի՞նչ ես անում հիմար աղջիկ։
-Ոչինչ, ոչինչ։
-Ուզում ես փախչե՞լ։
-Ոչ։
Նա ապտակեց աղջկան։
-Դեռ պատասխան կտաս։
-Լսի՛ր ինձ խնդրում եմ,-լացակումած ասաց Էմիլին, բայց նա չլսեց, ու դուրս եկավ, դուռը Էմիլիի վրա փակելով։
-Բա՛ց, բա՛ց արա դուռը։
-Նրանք փախչո՛ւմ են,-լսվեց թագավորի ձայնը։
Էմիլին վախեցած էր, չգիտեր ինչ անել։ Ամեն ինչ ավարտվեց, հիմա նրանք զորք դուրս կբերեն, ու կռիվ կսկսվի։
Լավ է, որ գոնե պարանը չտարավ, նա կարող էր գոնե պատուհանով փախչել։ Նայեց պատուհանի տակ, նրանք արդեն չկային։ Ստիպված էր մենակ գլուխ հանել։ Վստահ էր, որ Ստեֆանը դեռ հետ կգա։ Իջավ պարանով ու սկսեց վազել։ Անցավ ցանկապատի արանքով ու հեռացավ այդտեղից։ Բախտը բերեց, որ ոչ ոք չտեսավ։ Սկսեց վազել փոշու միջով։ Եվ ահա Ստեֆանը։ Նա վազում էր դեպի Էմիլին։
-Ստեֆա՜ն։
-Սիրելի՜ս։
Սկսեցին համբուրվել։
Հեռվից կանգնած նրանց էր հետևում Էդվարդը։ Նայում էր, թե ինչպես են համբուրվում, կարոտած ու սիրով։
Թագավորն արդեն զորք էր հավաքել։ Նա մի մեծ բանակ էր ոտքի հանել, այդ մի քանի հոգուն գտնելու համար։ Արդեն նկատել էր, որ Էմիլին կանգնած է այդ տղայի հետ, ու ուզում էր վայելել տղայի մահն ու աղջկա արցունքները։ Նետը պատրաստեց, ու առանց մեկ վարկյան սպասելու արձակեց։
-Ստեֆան ժամանակ չկա, պետք է գնանք։
-Այո։ Հարազատներին ապահով տեղ ենք տարել, որ չգտնեն։
-Մո՞տ են։
-Դեռևս այո, բայց հիմա կգնանք, ու միասին կհեռանանք։
-Գնացինք։
Ուզում էին վազել, երբ նետը մխրճվեց Ստեֆանի մեջքը, ու ծակելով դիմացից դուրս եկավ։
-Ստեֆա՞ն, Ստեֆա՜ն,-գոռաց Էմիլին։
Ստեֆանը ծնկեց, հետո ընկավ։ Էմիլին նրա գլուխը ձեռքերի մեջ առավ։
-Ստեֆա՜ն, սիրելիս խնդրում եմ։ Չմեռնե՛ս, ինձ մենակ չթողնե՛ս։
-Էմ,-մի կերպ ասաց Ստեֆանը, որի բերնից արդեն սկսել էր արյուն գալ։ Մարմինը արնաշաղաղ էր,-Էմ, իմ գեղեցկուհի։
-Ստեֆան, ամեն բան լավ կլինի լսո՞ւմ ես։
-Ես սիրում եմ քեզ,-ասաց նա, ու փակեց աչքերը։
-Չէ՜, Ստեֆա՜ն,-գոռում էր ինչքան ուժ ուներ,-Չէ՜, բացի՛ր աչքերդ։ Ինձ մենակ մի թող, վեր կաց։ Ստեֆա՜ն։
Նա մահացավ Էմիլիի գրկում, մահացավ հենց աչքի առաջ։ Մահացավ վերջին խոսքերը շուրթերին՝ "Սիրում եմ քեզ"։ Ո՞ւմ էր պետք այդ խոսքերը, երբ նա այլևս չկար։ Հիմա ինչպե՞ս էր ապրելու Էմիլին։ Ինչպե՞ս էր ապրելու առանց Ստեֆան։ Առանց մեկի, ով ստիպում էր իրեն երջանիկ զգալ...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now