Մաս 12

84 11 0
                                    

Աղջկան նետեցին բանտ, որտեղ էլ հագից հանեցին շքեղ հագուստներն ու մի ցնցոտի հագցրին։ Ընկած էր հատակին, հետո քիչ-քիչ հենվեց պատին։ Հիմա ինչպե՞ս են վարվում երեխաների ու մնացածի հետ, նա դա չգիտեր, ու չուներ ոչ մի աղբյուր իմանալու համար։ Խեղճ աղջկա ուշքն ու միտքը միայն ընտանիքի անդամներն էին։
-Աղջի՞կ,-լսվեց մի անդուր ձայն։ Էմիլին նայեց այդ կողմ ու տեսավ մի տղամարդու,-Քեզ համար ուտելու բան եմ բերել։
-Քաղցած չեմ։
-Դնում եմ այստեղ, երբ որոշես մի կողմ դնել համառությունդ՝ կուտես,-դրեց ափսեն, ջրի մի բաժակ, ու հեռացավ։
Էմիլին շատ ծարավ էր, բայց կուլ չէր գնա, որովհետև չգիտեր մնացածին ջուր տվե՞լ են, թե՞ ոչ։
Կյանքը գնալով ավելի էր բարդանում։ Նրա արարքներն իրեն ավելի էին հեռվացնում հարազատներից։ Եթե այն ժամանակ գոնե տեսնում էր նրանց, ապա հիմա փակված էր չորս պատի արանքում, որտեղ երբեմնի հայտնվող սարդերից բացի, մեկ էլ արևի շողերն էին ընկնում, որոնք միայն մինչև օրվա կեսն էին աղջկա պատուհանից ներս թափանցում։ Զգում էր, որ շատ է ծարավում, այնքան, որ երևի կմեռնի, եթե չխմի։ Քաղցն ու ծարավն ավելի էր մեծանում, երբ տեսնում էր, որ ճաղերի մոտ ջուր ու հաց է դրված։
"Եթե փչացնեմ հացն ու ջուրը, ապա կսկսեմ ավելի քիչ ցանկանալ, որովհետև կիմանամ, որ չկա ոչինչ",-մտածեց, ու հասավ ճաղերի մոտ։ Վերցրեց ջրի բաժակը, մի լա՜վ նայեց։ Ուզում էր խմել, բայց կամքի ուժն ավելի մեծ էր, ու բաժակի ամբողջ ջուրը շփեց պատին, իսկ ամանի ուտելիքը դատարկեց գետնին։ Հետ հետ գնաց, ու նորից հենվեց պատին։

***

Ժամանակն անցնում էր, ու վիճակն ավելի էր վատանում։ Սկսում էր ավելի շատ ծարավել, իսկ ստամոքսից արդեն տարօրինակ ձայներ էր լսվում։ Նայում էր արդեն կեղտոտ հատակին կպած ուտելիքին, ու մեռնում էր քաղցից։ Գիտակցությունը սկսում էր թուլանալ, չէ՞ որ քանի օր շարունակ ոչինչ չէր կերել ու խմել, և հետո այդքան երկար ճանապարհ էր ոտքով կտրել, այն էլ կիզիչ արևի տակ։
Երկար նայեց ուտելիքին, ու այլևս չդիմանալով վրա հասավ, սկսեց գետնից հավաքել ու լցնել ստամոքսը։ Ուտում էր վայրենու պես, ու այնպիսի ախորժակով, ասես առաջը մի մե՜ծ ու ճոխ սեղան էր գցած։ Բայց ջուր չկար, իսկ նա երևի ջրի պակաս ավելի էր զգում, քան քաղց։ Խղճալի վիճակում էր, երբ քայլեր լսվեց, ու նրա առաջ՝ ճաղերից այն կողմ, մի երիտասարդ տղամարդ հայտնվեց։ Էմիլին սկզբում նրա ոտքերին էր նայում, իսկ երբ գլուխը վեր բարձրացրեց, տեսավ ծանոթ դիմագծեր...

Պայքար և ՍերWhere stories live. Discover now