Գիշեր էր։ Ես վեր կացա, ու դուրս եկա սենյակից։ Ստեֆանի մայրը քնած էր հանգիստ, իսկ նա տանը չէր։ Դուրս եկա ու տեսա, որ խոտի դեզի կողքին նստած "խաղում է դրանցով, ու դեն նետում։ Նստեցի կողքին։
-Ինչո՞ւ չես քնում։
-Իսկ դո՞ւ ինչու ես վեր կացել։
-Ուղղակի։
-Ես չեմ կարողանա քնել։ Գժվում եմ։
-Ստեֆան, ամեն ինչ լավ կլինի խոսք եմ տալիս։ Գիտեմ դժվար է,բայց էլ ոչինչ չես փոխի հասկանո՞ւմ ես։ Դու հիմա պիտի ուժեղ լինես, մորդ ու...ու իմ կողքին...
-Քո կողքի՞ն։
-Այո։ Ինձ նայիր,-ես ձեռքս դրի նրա այտին ու գլուխը դեպի ինձ շրջեցի,-Ես սիրում եմ քեզ, հասկանո՞ւմ ես։
-Ի՞նչ։
-Այո, ու ես գիտեմ, որ չեմ կարողացել թաքցնել զգացմունքներս։
-Էմիլի դու...
-Ոչինչ մի ասա։
Ես լռեցրի նրան։ Մոտեցրի գլուխս ու համբուրեցի։
-Ես գնամ սենյակ, դու էլ պարկիր։
-Կպարկեմ։
-Ես կողքիդ եմ։
-Գիտեմ,-ժպիտով ասաց նա։
-Բարի գիշեր։
-Բարի գիշեր սիրելիս։Գնացի սենյակ, ու պարկեցի նրա անկողնում։ Սիրտս փախչում է։ Այդ համբույրը...
Գրկեցի նրա բարձն ու հոտը շնչելով, փակեցի աչքերս։
Վաղը նոր օր կբացվի, ամեն ինչ լավ կլինի։
YOU ARE READING
Պայքար և Սեր
Fiksi UmumՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...