-Դո՞ւ։
-Ի՞նչ ես անում այստեղ։
-Սիրում եմ շրջել բանտերում, բայց չէի սպասում, որ քեզ այստեղ կտեսնեմ։
-Ո՞վ ես, որ կարողանում ես ազատ շրջել այս մասերով։
-Թագավորի որդին եմ։
-Ախ այո՜, դրա՞ համար էիր այդքան վստահ քեզ վրա, պետք է խոնարհվեի՜ քո առաջ, այո՞։
-Դու հիմա խոնարհված ես իմ առաջ։
-Քեզ ասել եմ, որ երբե՛ք նման բան չի լինի։ Իսկ հիմա ես խոնարհված չե՛մ քո առաջ, ես ուղղակի նստած եմ բանտախցում։
-Ինչո՞ւ են քեզ այստեղ գցել։
-Ուղղակի դիմադրեցի քո մայրիկը դառնալ։
-Ի՞նչ։
-Այո։ Հայրիկդ ուզում էր, որ իր կինը դառնամ։
-Մի հորս ճաշակին ու ախորժակին նայի՜ր։
-Զզվելի եք երկուսդ էլ։
-Կարգի՛ն խոսիր հիմար, թե չէ կհրամայեմ գլխատել քեզ։
-Դե քեզ տեսնեմ, դա ինձ համար ավելի հաճելի կլինի, քան անընդհատ տեսնել ձեր նողկալի հայացքները։
-Փաստորեն պատերազմը ձեր բանակի դեմ է եղել հա՞,-ժպիտով ասաց նա։
-Ինչ ուրախ ես։ Երևի դա ձեզ համար հաճելի է չէ՞։
-Այն էլ ինչքա՜ն։ Խելագարվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես են ձեզ պեսերը աշխատում մեզ նման մեծապատիվ մարդկանց համար։
-Մարդկա՞նց, դու ձեզ մա՞րդ ես կոչում,-սկսեց ծիծաղել։
-Լսի՛ր աղջիկ, այնպես մի արա, որ կյանքդ դժոխքի վերածվի։
-Ինձ թվում է դժոխքում ապրողները, ամենաքիչը չէին ցանկանա ապրել իմ կյանքով։ Հաստատ դժոխքում կյանքն ավելի հաճելի կլիներ։
-Այդքան վստահ մի եղիր։
-Ինչո՞ւ, դու գիտե՞ս, թե կյանքն այնտեղ ինչպիսին է։
-Պատկերացրու, որ այո։
-Իսկ քանի՞ անգամ ես այնտեղ եղել։ Քանի՞ անգամ ես այրվել դժոխքի կրակներում։
-Մեծ հաճույքով քե՛զ կայրեյի այնտեղի կրակներում։
-Ի՜նչ հաճելի է։
-Շա՜տ վստահ ես քեզ վրա։ Պետք է կոտրել քո այդ ուժեղ ոգին։
-Իմ ոգին երբ՛եք չի կոտրվի, ու գիտե՞ս ինչու։
-Ինչո՞ւ։
-Որովհետև ներսումս բարություն կա, իսկ բարի մարդկանց ոգին, միշտ ամուր է մնում...
YOU ARE READING
Պայքար և Սեր
General FictionՍեր, հավատ, սպասում, պատերազմ։ Այս բառերն են նկարագրում իմ նոր պատմությունը։ Պայքար և Սեր։ Պատմությունը մի աղջկա մասին է, ով ստիպված է տանել ամեն ինչ, որ փրկի իր սիրելի մարդկանց...